Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

Ողջ դրական էներգիան ծառայեցնենք երկրի անվտանգությանը

Հուլիսի 2, 2022
Հանրապետություն
Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եթե չունենանք տնտեսություն, չենք ունենա ոչ բանակ, ոչ պաշտպանություն, ոչ գիտություն, ոչ սոցիալական ապահովություն։ Խոսքն արդի մարտահրավերներին համապատասխան բանակի, անվտանգության, գիտության ու սոցապահովության մասին է։ Սա նշանակում է չունենալ նաեւ հուսալի դաշնակիցներ, հետեւաբար, ենթադրելի են մեկուսացումն ու պետության հիմքերի թուլացումը։

Հարց կարող է ծագել՝ ի՞նչ է նշանակում՝ «եթե մենք չունենանք տնտեսությունը», այն պարագայում, երբ նույնիսկ տնտեսական աճի մասին է խոսվում։ Խոսքը արդյունաբերական տնտեսության մասին է, այլ ոչ թե արագ փողաբեր առեւտրային տնտեսության։ Այնպիսի տնտեսության, որը մեզ ոտքի կկանգնեցնի, ոչ թե կթողնի ներկրումների հույսին։ Այնպիսի տնտեսության, որը մեզ թույլ կտա առաջարկել, ոչ թե սպասարկել։ Որովհետեւ տնտեսությունը զուտ տնտեսություն չէ, այլ երկրի քաղաքականությունն ու անվտանգությունը թելադրող գործոն է։ Սա ապացուցող բազմաթիվ օրինակներ կարող ենք նշել, բայց կհիշենք միայն մեկը՝ ամիսներ առաջվա եւ հարեւան Վրաստանից։ Երբ այստեղ թուրքական ընկերության կողմից կառուցվող Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները զուտ բնապահպանական հարցից վերածվեցին աշխարհաքաղաքական լուրջ հարցի։

Ինչեւէ, քանի որ չկա զուտ տնտեսություն, հաջորդ հարցն է հետեւում՝ իսկ մեզ ի՞նչ կարգի տնտեսություն է պետք, որ անվտանգություն ու պաշտպանություն ապահովվի։ Պատասխանը միանշանակ է՝ մեզ անհրաժեշտ է ունենալ արագ զարգացող տնտեսություն, բայց որ այդ տնտեսությունը նաեւ որակ ունենա։ Այլ կերպ՝ որպեսզի տնտեսության աճի տակ հիմնային պատկեր լինի։ Հիմնայինի հարցը հասկանալու համար պետք է թվերը կարդալ, այն է՝ եթե ունենք տնտեսական աճ, ապա ինչ կա այդ աճի հետեւում։ Այսինքն՝ պետք է վերլուծենք տնտեսական աճի կառուցվածքը։ Եթե տնտեսական ակտիվությունը եղել է միայն այն պատճառով, որ պետական պարտքն է առաջանցիկ ավելացել, կամ միջազգային շուկայում պղնձի գներն են բարձրացել, կամ երկիր մուտք գործած տրանսֆերտների ծավալն է ավելացել, ուրեմն այդ ակտիվությունը եղել է մեզնից անկախ պատճառներով, հետեւաբար, այդ ակտիվությանը չենք կարող կցել «լավ» բառը։ Ի դեպ, լեզվաբանները «լավ» բառին վերագրում են բնիկ հնդեվրոպական labh արմատը, որ նշանակում է ունեցվածք, ձեռքբերում, շահ, օգուտ։ Սուքիասյանի Հայոց լեզվի հոմանիշների բառարանում «լավի» հոմանիշներից են նպաստավորն ու առողջը։ Ասել կուզի՝ այն աճը, որ հիմնված է նշածս պատճառներով աճի վրա, չի կարող համարվել նպաստավոր ձեռքբերում, քանզի շահ եւ օգուտ չի բերել։

Ուրեմն՝ ո՞ր աճն է, որ մեզ զարգացում, շահ եւ օգուտ կբերի։ Տնտեսագետների խոսքերով՝ եթե նոր՝ հայրենական ապրանքատեսակներ ավելացնենք, նոր շուկաներ յուրացնենք, կիրառենք նոր տեխնոլոգիաներ, ավելացնենք մեր լոգիստիկ ենթակառուցվածքների հնարավորությունները, արդյունաբերակա՛ն ներդրումների հոսք ունենանք։ Որովհետեւ միայն այս պարագայում կարող ենք խոսել որակյալ առաջընթացի, օգուտի ու սպասվելիք դրական հեռանկարների մասին։ Որովհետեւ միայն ա՛յս պարագայում տնտեսական աճի տակ հիմք կլինի, եւ աճն էլ մեզնից անկախ պատճառներով չի լինի։ Ինչի շղթայական արդյունքն էլ թույլ կտա մեզ հաշվարկել մեր անվտանգությունը, գիտությունն ու սոցիալական ապահովությունը։

Առայժմ, ցավոք, չենք կարողանում աշխատեցնել այն ուղղությունները, ինչը մեզ կարող է ամուր ոտքերի վրա պահել։ Օրինակը միջազգային ենթակառուցվածքներին ներգրավվածության մասով է։ Հիշում ենք նախորդ տարի ինչքան աշխուժացան Իրանի եւ Հնդկաստանի հայտարարությունները՝ Հայաստանին Հյուսիս-Հարավ միջազգային լոգիստիկ խոշորածավալ ծրագրում ներառելու հետ կապված։ Մեկ անգամ չէ, որ փաստել ենք՝ մեր երկիրը կարող է դառնալ  ենթակառուցվածքների հատման տարածաշրջանային կենտրոն, տարանցիկ երկիր, որը կկապի Սեւ ծովի եւ Պարսից ծոցի երկրները, նաեւ՝ վերականգնվող նոր Մետաքսի ճանապարհը։ Փոխարենը Ադրբեջանը, որ ներառված է Արեւելք-Արեւմուտք ծրագրում, արդեն հաջողել է Հյուսիս-Հարավում էլ լինելու: Մենք պարտավո՛ր ենք կառչել այս լոգիստիկայից եւ օգտագործել քաղաքական ու դիվանագիտական բոլոր հարթակները՝ ծրագրում ներառվելու համար։

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ենք եւ մեր երկրի անվտանգությանն անհրաժեշտ՝ գոնե այս փուլում նվազագույն պայմաններն ապահովելու համար, ինչու ոչ, պետք է մտածենք տնտեսության կառուցվածքի ու ձեւի փոփոխության մասին։ Ոչ սովորական իրավիճակներում հարկ է ոչ սովորական լուծումներ գտնել։ Թյուրըմբռնման տեղիք չտալու համար հստակեցնենք, որ սա բնավ չի խանգարի ազատական տնտեսահարաբերություններին։ Մոտավորապես այն նախադեպով, ինչպես, ասենք, ազատական տնտեսահարաբերություններից օգտվում են ԱՄՆ-ն, եվրոպական զարգացած երկրները, երբ իրենք են որոշում, թե գործարարներն իրենց երկրներից դուրս որտեղ աշխատեն, երբ աշխատեն եւ երբ այդ երկրներից դուրս գան՝ միանգամից դուրս բերելով նաեւ ամբոջ կապիտալը։ Հետեւաբար, մեզ ոչինչ չի խանգարի, եթե աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով եւ մեր զարգացման անհրաժեշտ պահանջները հաշվի առնելով՝ անցնենք պլանային կառավարման։ Կամ՝ տնտեսությունը մոբիլիզացնենք։ Դարձյալ թյուրընկալման տեղիք չտալու համար նկատենք՝ մոբիլիզացումը չի ենթադրում, որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չի լինի։ Փոխարենը ենթադրում է, որ տնտեսական մեր ամբողջ ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով՝ այն ծառայեցնելու ենք առաջնային շահի՝ երկրի անվտանգությանն ու պաշտպանողականության աստիճանի կտրուկ բարձրացմանը։

Թեգեր: ՀԷԿՀյուսիս-հարավՏնտեսություն
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մադրիդյան գագաթնաժողովի արդյունքները

Մադրիդյան գագաթնաժողովի արդյունքները

«Խոնարհվեցին բռնակալի առջեւ»

«Խոնարհվեցին բռնակալի առջեւ»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist