Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Կապսի ջրամբարի կառուցման հարցում որոշակի գործընթաց կա»

Հուլիսի 8, 2022
Հանրապետություն
«Կապսի ջրամբարի կառուցման հարցում որոշակի գործընթաց կա»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
419
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության երեկվա նիստից տեղեկանում ենք, որ վերաբաշխում կարվի բյուջեի տարբեր հոդվածներում, եւ մոտ 13.3 մլրդ դրամ կվերաբաշխվի 3 խոշոր բլոկներով ծրագրեր իրականցնելու համար, որոնցից մեկը Կապսի ջրամբարն է։

Կապսի ջրամբարը Շիրակի մարզում Ախուրյան գետի աջ ափին է, Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։ Անավարտ ջրամբար է։ Այն ունենալու դերը կարեւորվել է դեռ խորհրդային տարիներին, 1985 թ. սկսվել է շինարարությունը եւ 3 տարի շարունակ, ըստ ժամանակացույցի, շինարարությունն արվել է։ 1988 թ. երկրաշարժից հետո գործի տեմպը թուլացավ եւ 1993 թ. վերջնականապես կասեցվեց։ Այս ընթացքում հսկայածավալ գործ էր արվել. կառուցվել էին ջրամբարի վերին անջրպետը, շինարարական թունելը, պատվարի կիրճային մասի հատվածը, աջ ու ձախ մասերի պատնեշների որոշ հատվածներ, ցեմենտավորման մասնակի աշխատանքներ էլ արվել էին։

Տարիներ անց ջրամբարի վերականգնման անհրաժեշտությանը կրկին անդրադարձ եղավ, եւ 2013 թ. օգոստոսի 8-ին կառավարությունը հավանություն տվեց  Հայաստանի եւ Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված էր ջրամբարի վերականգնմանը: Իսկ եթե ավելի ստույգ, ձեւակերպման համաձայն, պատվարի բարձրացմանը, ինչը թույլ կտար ինքնահոս համակարգով ոռոգման ջուր մատակարարել 8 համայնքների: Հաջորդիվ Կապսի մասին խոսեցինք 2016 թ. արդեն, երբ առաջնահերթության կարգով նախաձեռնվեցին Վեդիի, Կապսի, Եղվարդի եւ Մարմարիկի ջրամբարաշինական աշխատանքները: «Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագծի եւ մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն» մրցութային փաթեթը ընթացք ստացավ։ Դրա հաստատումից հետո արդեն կշրջանառվեր շինարարության մանրամասն նախագիծը։ Ըստ որի՝ ջրամբարի պատվարային հանգույցը մի քանի փուլ կանցներ։ Առաջինով կկառուցվեր 25 մլն խմ ծավալի համար։ Բայց նշվում էր, որ պատվարը պետք է այնպես կառուցվի, որ հետագայում այն բարձրացնելու հնարավորություն լինի՝ ջրամբարի ծավալը 60 մլն խմ-ի հասցնելու համար։ Շինարարության տեւողությունը 5 տարի սահմանվեց։

Մեկ տարի անց՝ 2017 թ.  կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում /Ախուրյան գետ I (ծրագրի փուլ 2)» ծրագրի 18.5 մլն եվրո գումարի չափով վարկային համաձայնագրին; Ըստ այդմ՝ նախատեսվում էր, որ պետք է ընդլայնվի Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցվի խողովակաշարի համակարգը։ Գործընթացը ձգձվեց, շինարարության մեկնարկ որոշվեց 2018 թ.։ Բայց այս անգամ էր ձգձվեց, եւ կառավարությունում անդրադարձ եղավ մեկ էլ 2019 թ. կեսերին, երբ հաստատվեց Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում /Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկը։ 2 մլն 700 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհը պետք է ուղղվեր փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելուն, արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելուն։

Այս ընթացքում հաստատվեց նախագծային նոր տարբերակը, որով ջրամբարի ծավալը 60 մլն խմ-ի էր հասնում (խորհրդային նախնական նախագծով, ի դեպ, 93 մլն խմ էր)։ Փոխվեցին նաեւ ֆինանսավորման ծավալները. երբ 25 մլն խմ ծավալի մասին էր խոսվում, ջրամբարի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագծման, շինարարության եւ շինտեխնիկական վերահսկողության ընդհանուր ներդրումային ծախսերը 60 մլն եվրո էին կազմում, որից 50 մլն-ն վարկ էր։ 2-րդ փուլում, երբ արդեն խոսքը ճնշումային խողովակաշարի, ոռոգման ներտնտեսային ցանցի ու նոր տեխնոլոգիաների տեղադրման մանրամասն նախագծման, շինարարության վերահսկողության մասին է, ընդհանուր ներդրումային ծախսերը 70 մլն եվրո էին հաշվարկված։

Ինչեւէ, 2019 թ. էլ գործընթացը ձգձգվեց, եւ այս անգամ էլ շինարարության մեկնարկը հայտարարվեց 2020 թ.: Հետո կրկին ձգձգվեց՝ եւս մեկ տարով: Շինարարությունը պետք է սկսվեր 2021 թ., բայց արդեն ավարտվեր ոչ թե 5, այլ 3.5 տարում։ Այդ ժամանակ ցուցանիշներն էին՝ տարողությունը 60 մլն խմ, շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգման փոխարինումը ինքնահոսով։

2021 թ. էլ շինարարությունը չսկսվեց։ Այդ տարվա ապրիլին գերմանական կողմի հետ կրկին քննարկում եղավ ջրամբարի հարցով՝ տեսակապով։ Քննարկվեց ջրամբարի կառուցման ծրագրի շինարարության մրցութային գործընթացին առնչվող քայլերի եւ գործողությունների հաջորդականությունը։ Երեկ էլ կառավարությունում, երբ վերոնշյալ նախագիծը հավանության արժանացավ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը նկատեց, որ «ջրամբարի կառուցման հարցում որոշակի գործընթաց կա, եւ այն ներկայում փաստաթղթերի ուսումնասիրության փուլում է: Եթե ամեն ինչ նորմալ գնա եւ կարծես ամեն ինչ նորմալ է գնում, ապա անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել ջրամբարի շինարարին, եւ 3.5 մլրդ դրամի լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն կա»:

Թեգեր: ջուրջրամբարՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Լուրջ փոփոխություններ ՌԴ քաղաքականության մեջ

Լուրջ փոփոխություններ ՌԴ քաղաքականության մեջ

Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման մարտահրավերները 21-րդ դարում

Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման մարտահրավերները 21-րդ դարում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist