Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Դրամի արժեւորումն ու ԿԲ-ի քաղաքականությունը

Հուլիսի 9, 2022
Հանրապետություն
Հնարավոր վնասները մեղմելու ինչ ներուժ ունենք
21
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, դրամը շարունակում է արժեւորվել։ Դոլարի այս տեմպերով անկումը տնտեսության որոշ ճյուղերում կարող է խախտումներ առաջացնել։ Հաշվի առնելով մեր տնտեսության իրական վիճակը՝ ինչո՞ւ է դրամն այսքան արժեւորվել։ Եվ այդչափ արժեւորման համար իրո՞ք նախադրյալներ կան։

-Հայկական դրամն ազատ լողացող արժույթ է, որի փոխարժեքն անմիջականորեն որոշվում է արժութային շուկայում ձեւավորված առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության հիման վրա: Օրինակ՝ եթե որոշակի պահի դրությամբ  արտարժույթի կտրուկ մեծ ներհոսք է լինում արժութային շուկա, եւ, բնականաբար, դրամի նկատմամբ պահանջարկը մեծանում է, ապա վերջինիս փոխարժեքը բարձրանում է: Ինչ վերաբերում է այս պահին դրամի մեծ չափով արժեւորմանը, ապա դա օբյեկտիվորեն արտացոլում է ռուս-ուկրաինական ճգնաժամի հետեւանքներից եւ դրանով պայմանավորված՝ արեւմտյան երկրների կողմից ՌԴ-ի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցներից ածանցվող մի շարք գործոնների ազդեցությունները:  ՌԴ-ում ներկայումս արտարժութային հսկայական իրացվելի միջոցներ են կուտակվել թե ֆինանսական հաստատություններում եւ թե բնակչության շրջանում՝ կապված պատերազմի հետեւանքով արտահանման ու  ներմուծման միջեւ առաջացած հսկայական անջրպետի հետ: Այս իրավիճակում նույնիսկ Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության մեղմացումը, այդ թվում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, արժութային գործարքների սահմանափակումների վերացումը, ինչպես նաեւ արտահանողների համար  արտարժույթի հասույթի վաճառքի մասով սահմանված պարտադիր պահանջի վերացումն էականորեն չեն ազդում ռուբլու փոխարժեքի վրա: Այս ամենը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական շուկայի վրա: Նախեւառաջ, ՌԴ արժութային շուկայում կուտակված արտարժութային միջոցները տարբեր խողովակներով պետք է արտահոսեին գործընկեր-երկրներ, այդ թվում նաեւ Հայաստան: Ավելին՝ պատերազմի մեկնարկից հետո Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներն իրենց մոտ եղած արտարժույթը պետք է փոխանակեին դրամի, որպեսզի կարողանային Հայաստանում գործարքներ իրականացնել կամ պարզապես ծախսել: Դրա արդյունքում դրամի պահանջարկը կտրուկ աճել է վերջին շրջանում, քանի որ խոսքը շուրջ 300 հազար քաղաքացիների մասին է, ինչը կազմում է մեր բնակչության շուրջ 10 տոկոսը: Եվ այս հանգամանքն այլ հավասար պայմաններում պետք է նպաստեր դրամի զգալի արժեւորմանը: Իհարկե, սա գործոններից ընդամենը մեկն է: Ընդ որում՝ այս հոսքը շարունակվում է, եւ միաժամանակ նաեւ Ռուսաստանի ֆիզիկական անձանց կողմից իրենց հաշիվներից արտարժույթի փոխանցման սահմանափակումը այս հունիսից կտրուկ մեղմացվել է՝ նախկին 50000 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ այն կազմում է 150000 ԱՄՆ դոլար։ Սա նշանակում է, որ  առաջիկա ամիսներին արտարժույթի ներհոսքը դեպի ՀՀ դեռ շարունակվելու է՝ եւ հնարավոր է ականատես լինենք դրամի էլ ավելի արժեւորման:

-Հայաստան տրանսֆերտների հոսքն ի՞նչ դեր է խաղացել այս՝ դրամի արժեւորման գործընթացում։ 

-Իհարկե, տրանսֆերտներն անմիջական դեր են խաղացել դրամի արժեւորման վրա, քանի որ այս տարվա մարտից սկսած՝ դրանք կտրուկ աճի միտումներ են ունեցել՝ նախորդ ժամանակահատվածների համեմատ: Բացի արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների փոխանցումներից, որոնց ծավալը համեմատաբար կայուն է, կտրուկ աճել են Ռուսաստանի քաղաքացիների փոխանցումները: Ինչպես արդեն նշեցի, ՌԴ-ից դեպի Հայաստան սկսած մարտ ամսից բավական մեծ միգրանտների ներհոսք է եղել, որոնք նաեւ բանկային համակարգով իրենց երկրից փոխանցումներ են ստացել, ինչն էլ հանգեցրել է տրանսֆերտների նման աննախադեպ աճի՝ հիմնականում Ռուսաստանից փոխանցումների հաշվին:

– Տրանսֆերտների կառուցվածքի վերլուծություն կա՞։

-Ըստ ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների՝ այս մայիսին արտերկրից դեպի Հայաստանի  Հանրապետություն տրանսֆերտների ներհոսքը կազմել է 412.116 մլն դոլար, ինչը նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցել է 112.653 մլն դոլարով կամ 37.6 տոկոսով: Ընդ որում՝ մայիսի փոխանցումների շուրջ 65 տոկոսը կամ  266.2 մլն դոլար եղել է Ռուսաստանից, որը նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցել է 53 տոկոսով: Իր մեծությամբ փոխանցումների երկրորդ աղբյուրը ԱՄՆ-ն է՝ 57.6 մլն կամ ընդհանուր փոխանցումների մոտ 14 տոկոսը:

-Ինչո՞ւ ԿԲ-ն չի փորձում արժեզրկել դրամը։

-ԿԲ-ի գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է, մնացած խնդիրներն ածանցվում են դրանից: Կենտրոնական բանկն անմիջական  մասնակցություն չունի դրամի փոխարժեքի ձեւավորման վրա, քանի որ ինչպես վերեւում արդեն նշեցի, դրամը  ազատ լողացող փոխարժեք, է եւ վերջինիս գինն այլ արժույթների նկատմամբ  ձեւավորվում է արժութային շուկայում: Տվյալ իրավիճակում դրամի պահանջարկը շուկայում կտրուկ մեծացել է այլ արժույթների նկատմամբ, ուրեմն նորմալ կարող ենք համարել դրամի արժեւորումը: ԿԲ-ն առհասարակ դրամի փոխարժեքի նպատակային շեմ չի սահմանում, եւ դրա իմաստն էլ չկա, քանի որ փոխարժեքի լավ կամ վատ լինելը խիստ հարաբերական է: Եթե առկա տնտեսական հիմնարարներից բխում է տվյալ փոխարժեքը, ապա պետք է պարզապես առաջնորդվել դրանով: 

Կենտրոնական բանկը, բացառությամբ այն դեպքերի, երբ արտարժույթի կտրուկ տատանումները (հիմնականում դեպի ներքեւ) կարող են սպառնալ ֆինանսական կայունությանը, չի միջամտում փոխարժեքների ձեւավորմանն անմիջականորեն: Իսկ նման ծայրահեղ դեպքերում վերջինս արժութային ինտերվենցիաների միջոցով փորձում է կարգավորել իրավիճակը եւ վերադարձնել փոխարժեքը կառավարելի միջակայք ու խարսխել շուկայի մասնակիցների սպասումները:

Ներկա իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսության մեջ բարձր գնաճային միջավայր է ձեւավորվել, եւ գնաճային ճնշումները շարունակվում են, դրամի արժեւորումը նաեւ որոշակիորեն զսպում է գնաճային ազդակները: Փորձել միջամտել այս գործընթացին եւ արժեզրկել դրամը՝ կնշանակի գնաճային նոր ալիք ձեւավորել, քանի որ դրամի փոխարժեքի նվազեցման համար ԿԲ-ն պետք է արտարժութային շուկայում դրամի ավելցուկային առաջարկ ձեւավորի, որն էլ արտաքին գնաճային ճնշումների արդյունքում կարող է անկառավարելի իրավիճակ ստեղծել Հայաստանի տնտեսության մեջ:

Թեգեր: դրամԿարեն ՍարգսյանԿենտրոնական բանկֆինանսներ
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Գործարք՝ ընդդեմ Անկարայի

Գործարք՝ ընդդեմ Անկարայի

Էրդողանը բնավ մտադիր չէ իր Սպիտակ պալատից հեռանալ

Էրդողանը բնավ մտադիր չէ իր Սպիտակ պալատից հեռանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist