Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հաջողությունը երկրի ու որակի հետ նույնացվող ապրանքանիշն է

Քանի դեռ չենք եկել դրան, ուրեմն կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում

Հուլիսի 13, 2022
Հանրապետություն
Հաջողությունը երկրի ու որակի հետ նույնացվող ապրանքանիշն է
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
666
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանից արգելված է խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների արտահանումը։ Որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 8-ին եւ կգործի մինչեւ 2023 թ. հունվարի 8-ը։ Եթե ավելի հստակ, ապա 6 ամսով արգելված է երկրից հետեւյալ մորթիների դուրսբերումը. 1. խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, 2. ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, 3. այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված: Արգելքը, սակայն, չի տարածվում՝ «ժամանակավոր ներմուծում», «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգով ձեւակերպվող վերոնշյալ ապրանքների վրա:

Էկոնոմիկայի նախարարությունը 6-ամսյա արգելքի անհրաժեշտությունը  պայմանավորում է ՀՀ-ի համար կարեւոր նշանակության ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու եւ հումքային բազայով ապահովելու նպատակայնությամբ։ Ի դեպ, նկատենք, որ հումքն ընդհանրապես համարվում է ոչ թե կարեւոր, այլ ռազմավարական նշանակության, հետեւաբար շատ երկրներում դրա արտահանումն ընդհանրապես արգելվում է։ Ինչեւէ, կաշեգործության ոլորտում երկար ճանապարհ ենք անցել՝ վերելքներով ու վայրէջքներով, կտրուկ հաջողություններով ու կտրուկ անկումներով։ Ոլորտի հետագա դրական տեղաշարժերը մեծապես կախված կլինեն նաեւ այն բանից, թե ինչքանով ճիշտ դասեր քաղած կլինենք սխալներից ու բացթողումներից։

Չենք խոսի հին դարերում Հայաստանում զարգացած կաշեգործության արհեստից, չենք փաստի, որ աշխարհում ամենահին կաշվե ոտնամանը մեր «Արենի 1» քարանձավում է հայտնվել, չենք հայտարարի, որ դեռ Հին Հայաստանում կոշկեղենի կարմիր, կանաչ եւ այլ գունավորմամբ բարձրորակ սեկն էր հայտնի՝ այծի մորթուց պատրաստված, կամ միասմբակավորների մշակված կաշվի՝ քիմուխտի կողքով էլ կանցնենք։ Չենք հասնի 10-12-րդ դարեր, երբ Հայաստանում կաշեգործությունն այնքան էր զարգացել, որ նույնիսկ մի քանի ճյուղերի բաժանվեց։ Կմոտենանք մեր դարերին, իմա՝ խորհրդային շրջանից կսկսենք, որովհետեւ երբ հետանկախական Հայաստանում սկսեցին մտածել կաշեգործության ոլորտի վերականգնման ու զարգացման մասին, ուսումնասիրությունս ուշագրավ մի բան բացահայտեց. պարզվում էր՝ Խորհրդային Հայաստանում կաշեգործության հարցը քննարկվել է սպանդանոցային գործ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայում եւ մինչ այդ շղթայում իր փառքին հասնելը հաղթահարել է նույն խնդիրները, ինչ անկախացած Հայաստանն էր փորձում հաղթահարել։ Հայկական «Մասիս» միավորման արտադրանքը շատերը կհիշեն, իսկ «Մասիսն» իր՝ արդի մտածելակերպով ասած՝ ապրանքանիշը կերտեց, երբ արդեն հաղթահարված էին կաշեգործության ոլորտի խնդիրները։

Խորհրդային շրջանի արխիվային ամենատարբեր էջեր ու զեկույցներ թերթելիս հասկանում ենք, որ կաշեգործության ոլորտը զարգացել է, որովհետեւ սկսել են հիմքից՝ անասնապահության ու սպանդանոցային գործի ճիշտ վարումից։ Ժողտնտեսությունը շղթայական բոլոր խնդիրներին լուծում տալով՝ զարգացրեց կաշեգործության ոլորտը, այդտեղից էլ՝ կոշկագործությունը։ Օրինակ՝ որակյալ տեղական հումք ունենալու համար հարկ էր, որ խոշոր եղջերավոր անասունները մաշկային հիվանդություններ չունենային, որ մորթից հետո դրանց կաշին շուտ չվնասվեր կամ քերծվածքներ չունենար: Որ գյուղացիներն անասունի մորթին հանձնելիս մորթու վրա լցրած լինեին մանր եւ ոչ թե խոշոր աղ, քարաղ, որ կաշեգործության զարգացման համար անասունների մորթն արվեր սպանդանոցներում, այլ ոչ թե բակերում, որպեսզի կաշին ավելի որակյալ լիներ: Եվ, ի վերջո, բոլոր խնդիրների լուծումը դիտարկվեր սպանդանոցներ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայում, որպեսզի ոլորտի զարգացումն ի մի բերվեր, միասնականանար: Խորհրդային Հայաստանը հաջողեց այս գործը, եւ օղակն աշխատեց։ 1990 թ. Հայաստանում արտադրվել է 18 մլն զույգ կոշիկ՝ 70 տոկոսը բնական կաշվի  երեսով: Այս ապրանքի արդյունաբերական արտադրությունը գրեթե դադարեց 1997 թ.՝ հասնելով 86 հազ զույգի:

Երբ 2012-2013 թթ. մշակվում էր կոշիկի արտադրության ռազմավարությունը, մանրակրկիտ քննարկումներ ծավալվեցին։ Եթե հակիրճ, ապա իրավիճակը սա էր՝ կոշկագործությունը չի զարգանա, եթե կաշեգործությանը զարկ չտանք։ Իսկ կաշեգործները լրջագույն խնդիրներ ունեին։ Հայաստանից անմշակ մորթին տանում էին Թուրքիա, վերջինս մորթին որոշակի մշակած ավելի թանկ արտահանում էր Վրաստան, Հնդկաստան, Չինաստան։ Իսկ մենք կաշի էինք ներկրում Թուրքիայից։ Իրավիճակը արդեն հրամայական էր դարձնում պետական միջամտությունը։ Չորս տարի անց արդեն ունեինք սպանդանոցներ, Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում չէր այլեւս առաջվա նման (ամբողջապես), կաշեգործներն արդեն շունչ քաշելու հնարավորություն ունեին։

2017 թ. արդեն գործադիրը որոշեց արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակությունը բարձրացնել՝ արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով: Եվ այդ ճյուղերից էր կաշվե իրերի եւ կոշիկի արտադրությունը: Դիտարկվեցին խնդիրները, որոնք խոչընդոտում են կաշի արտադրող ընկերություններին հումք ձեռք բերել մատչելի պայմաններով։ Նախատեսվեց առաջին հերթին կաշվի տեղական հումքի բազան ապահովել։ Այդ ժամանակ արդեն մի քանի կաշեգործական ընկերություններ ունեինք, նաեւ՝ Երեւանի կաշվի նախկին գործարանի հիմքի վրա ստեղծված։ Ընկերությունները վստահեցնում էին, որ ի վիճակի են մշակելու Հայաստանի ամբողջ կաշվի հումքը։

2021 թ. տվյալներով (ըստ էկոնոմիկայի նախարարության)՝ հունիսի 3-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ընկերություններն ընդունել են 382583 կգ տավարի եւ 6275 հատ ոչխարի չմշակված կաշի։ Հումք վերամշակող ընկերությունների հզորությունն ամսական 360 տոննա է կազմել: Համեմատության համար նշենք, որ, դարձյալ ըստ նույն կառույցի տվյալների, մինչեւ կաշվի հումքի արտահանման արգելքի սահմանումը տեղական կաշվի հումքի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալը մոտ 34 մլն դրամ էր, իսկ արգելքից հետո ընկերությունների կողմից վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալը կազմել է 206 մլն դրամ: 2021 թ. դեկտեմբերի 16-ի նիստում 6 ամսով երկարաձգվեց Հայաստանից կաշվի հումքի արտահանման արգելքը: Եվ եւս 6 ամսով արտահանման արգելք սահմանվեց, ինչպես հենց սկզբում նշեցինք, այս տարվա հուլիսի 8-ից։

2021 թ. դեկտեմբերի 16-ից մինչեւ 2022 թ. ապրիլի 30-ը ընկերությունների կողմից ընդունվել է 623.819 կգ չմշակված տավարի եւ 4768 հատ չմշակված ոչխարի կաշի։ Արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։ Հայկական կաշեգործները վստահեցնում են՝ մեր կաշին որակով է, եւ հայկական կոշիկ, գոտի, պայուսակ եւ արդուզարդի զանազան իրեր արտադրողները նախապատվությունը տալիս են տեղական կաշվին։

Անհրաժեշտ մի դիտարկում անենք. այս ամենով բավարարվել եւ մտածել, թե ոլորտի խնդիրները լուծված են, անթույլատրելի է։ Խնդիրները դեռ շատ են (այս նյութի քննարկման առարկան չեն, մեր գործն այս պահին առաջնայինից՝ հումքով  ապահովումից խոսելն էր)։ Յուրաքանչյուր ոլորտում հաջողության համար մենք պետք է ձեւավորենք ընդհանուր մեկ՝ երկրին ու որակին նույնացվող ապրանքանիշ՝ հայկական ապրանքանիշ։ Այնպես ինչպես, օրինակ, ֆրանսիական պանիր համտեսելիս չենք նայում, թե որ ընկերությունն է այն արտադրել, ապրանքանիշը՝ «Ֆրանսիական պանիրը» խոսքն ասում է։ Կգա՞նք այդ սահմանագծին ու կկարողանա՞նք մշտապես պահել նշաձողը, նոր կհամարենք, որ հաջողել ենք։ Իսկ քանի դեռ չենք եկել դրան, ուրեմն դեռ կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում։

Թեգեր: կաշիՏնտեսություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Պատահական չէ, որ մեր Տավրիդան անվանում են ամբողջ արեւելյան քրիստոնեության սուրբ կետը»

«Պատահական չէ, որ մեր Տավրիդան անվանում են ամբողջ արեւելյան քրիստոնեության սուրբ կետը»

Հատիս լեռն ու ամրոցը

Հատիս լեռն ու ամրոցը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist