Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Կարեւորում եմ էներգետիկայի թեմայով վավերագրական ֆիլմի ստեղծումը»

Հուլիսի 14, 2022
Հանրապետություն
«Կարեւորում եմ էներգետիկայի թեմայով վավերագրական ֆիլմի ստեղծումը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
140
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էներգետիկայի հարցերը կարեւոր նշանակություն ունեն ցանկացած երկրի, այդ թվում՝ ՀՀ-ի համար: Ինչպիսի էներգետիկ տնտեսություն ունենք, եւ ինչ հեռանկարներ կան բնագավառը զարգացնելու համար: Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, էներգետիկայի բնագավառի ճանաչված գիտնական Ստեփան Պապիկյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

-Ինչպեսի՞ն է Հայաստանի էներգետիկայի արդի վիճասկը:

-Հայաստանի տնտեսության զարգացումը մեծապես կապված է նաեւ էներգետիկ ոլորտի զարգացման հետ: Մշակվել եւ ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչեւ 2040 թ.» փաստաթուղթը: ՀՀ-ում վերջին տարիներին` 2016, 2017, 2018, 2019, արտադրվել է համապատասխանաբար 7.3, 7.8, 7.8 եւ 7.6 մլրդ ԿՎտժ էլեկտրաէներգիա: Արտահանվել է 1.2, 1.4, 1.6, եւ 1.25 մլրդ ԿՎտժ էլեկտրաէներգիա: Հայաստանի էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է 3 տիպի՝ ատոմային, հիդրո եւ ջերմային կայաններում, որից շուրջ 39 տոկոսը` ԱԷկ-ում, մնացած 60 տոկոսը՝ գրեթե հավասարապես հիդրո եւ ջերմային կայաններում: Մնացած բոլոր կայանների տեսակարար կշիռը էլեկտրաէներգետիկական հաշվեկշռում բավական փոքր է` մինչեւ մեկ տոկոս: Կառավարության նպատակն է մինչեւ 2030 թ. ունենալ 12 մլրդ ԿՎտժ արտադրանք, որից մինչեւ 5 մլրդ ԿՎտժ՝ արտահանում: Ըստ վերջին 5 տարիների վիճակագրական տվյալների՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում ձմեռային պիկը կազմում է 1300 ՄՎտ, իսկ ամառայինը`1040 ՄՎտ: Վերջին տարիներին ձմեռային եւ ամառային պիկերի տարբերությունը զգալի կրճատվել է: Էլեկտրաէներգետիկական համակարգում 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ գործում են 2878.7 ՄՎտ հզորությամբ կայաններ:

-Պրն Պապիկյան, ի՞նչ հնարավորություններ կան էներգետիկայի հետագա զարգացման համար:

-Նախագծել եւ կառուցել Շնողի եւ Լոռի բերդի հիդրոէլեկտրակայանները: Տարեկան կարող ենք արտադրել ավելի քան 500 մլն ԿՎտժ էլեկտրաէներգիա: Ընդ որում՝  հնարավոր է ստեղծել խառը տիպի կազմակերպություն պետության ընդգրկմամբ: Այսինքն, պետությունը դառնում է 51 տոկոսի սեփականատերը, իսկ մյուս մասը կառուցվում է բնակչության եւ կազմակերպությունների միջոցներով: Այս ձեւով հնարավոր է կառուցել ոչ միայն էներգետիկ, այլեւ շատ ձեռնարկություններ: Աստիճանաբար կստեղծվի միջին խավ, բնակչությունը խնայողությունները կօգտագործի արդյունավետ ձեւով: Այստեղ իրենց մասնակցությունը կարող են ունենալ նաեւ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները եւ բոլոր ցանկացողները: Տնտեսությունը վերելք կապրի:

-Այսօր շատ է խոսվում էներգետիկ անվտանգության հարցերի մասին:

-Անչափ կարեւոր հարց է: Անհրաժեշտ է Գյումրի քաղաքում ունենալ գազատուրբինային ջեռուցման ջերմային էլեկտրակայան: Այն հնարավորություն կտա միաժամանակ արտադրել էլեկտրական եւ ջերմային էներգիա, լուծել բազմաթիվ տնտեսական հարցեր: ՀՀ-ի բոլոր բնակավայրերի համար կազմել էներգետիկական անձնագրեր, գտնել բոլոր հնարավոր դեպքերի համար (տարերային աղետներ, ոտնձգություններ, պատերազմական իրավիճակներ եւ այլն) լավագույն լուծումներ: Կարեւոր է նաեւ նախագծել եւ կառուցել Հրազդանի հիդրոակումլյացիոն կայանը: Այն հնարավորություն կըընձեռի արդյունավետ օգտագործել գիշերային ժամերին արտադրված էլեկտրաէներգիան, իսկ պիկ ժամերին արտադրել էժան էլեկտրաէներգիա:

-Վերջին տասնամյակներին ՀՀ-ում կառուցվել են բազմաթիվ փոքր հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ, որոնք արդյունավետ չեն աշխատում: Կան դժգոհություններ:

-Հիդրոէներգետիկան անհրաժեշտ է զարգացնել գիտականորեն հիմնավորված ձեւով: Մեզ մոտ հիդրոտեխնիկական կառուցվածքները` խողովակներ, հիդրոտուրբինների հիմնական աշխատանքային պարամետրեր, ունեն ցածր արդյունավետություն, որովհետեւ կառուցվել են հախուռն ձեւով: Շատ դեպքերում հաշվի չեն առնվել բնակլիմայական պայմանները եւ այլ հարցեր: Արտադրվում է քիչ քանակությամբ էլեկտրաէներգիա: Անհրաժեշտ է գտնել իրավիճակի ճիշտ գնահատականը: Մասնագիտական մոտեցումները կարեւոր են: Լուրջ ուշադրություն պետք է դարձնել էներգետիկական ճկուն դիվանագիտության մշակմանը եւ իրականացմանը:

-Մի քանի խոսք Արցախի էներգետիկայի մասին:

-Ներկայում Արցախում էլեկտրաէներգիա են արտադրում վեց հիդրոկայաններ, որոնց արտադրած էներգիան բավարար չէ պահանջարկը փակելու համար:Հայաստանին կապող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծն անցնում է Քաշաթաղի (Լաչին) տարածքով: Անհրաժեշտ է Արցախի էներգետիկան դարձնել ինքնաբավ: Արցախում կառուցվում է մոտ 18 ՄՎտ հզորությամբ «Գետավան-1» ՀԷԿ-ը: Այն կարող է տարեկան արտադրել ավելի քան 90 մլն ԿՎտժ էլեկտրաէներգիա:

-Հայտնի է, որ Դուք այս տարի եւս ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պետական քննական հանձնաժողովի նախագահն եք: Ապագա մասնագետների հետ կապված ի՞նչ մտորումներ ունեք:

-Ունենք երիտասարդ խոստումնալից ուսանողներ, որոնք հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները եւ ստացան համապատասխան դիպլոմներ: Գոհ եմ նրանց մասնագիտական գիտելիքներից: Մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է: Նրանց կարելի է վստահել:

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ճիշտ կլիներ ստեղծել Հայաստանի էներգետիկական թանգարան, որտեղ կարող են ներկայացվել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների շուրջ 120 տարվա էներգետիկայի պատմական նյութերը: Հայկական էներգետիկական հանրագիտարանի կազմումը առաջնահերթ խնդիրներից մեկը կարող է լինել: Շատ եմ կարեւորում էներգետիկայի թեմայով վավերագրական ֆիլմի ստեղծումը, որը հնարավորություն կտա պատկերացում կազմել մեր էներգետիկայի անցած ուղու, ներկա վիճակի եւ զարգացման հնարավոր ուղղությունների մասին: Կարծում եմ՝ կգտնվեն բարեգործական կազմակերպություններ, գործարար մարդիկ, որոնք կնպաստեն մտահղացումը իրականություն դարձնելուն: Այն կարող է նպաստել էներգետիկական տուրիզմի զարգացմանը մեր երկրում, լավ նվեր կարող է լինել էներգետիկներին, քանի որ 2023 թ. լրանում է Հայաստանի էներգետիկայի ոլորտի 120-ամյակը:

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist