Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ստեղծված իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու

Հուլիսի 15, 2022
Հանրապետություն
Ստեղծված իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
115
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակներում իրականացվող քայլերը, գործարարության առջեւ ծառացած խնդիրներն էին ներառված Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստի օրակարգում։ «Աշխարհաքաղաքական եւ տնտեսական ներկա իրողությունները նոր մարտահրավերներ ու հնարավորություններ են ստեղծել մեր տնտեսության համար, եւ այս տուրբուլենտ շրջանում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Նիստի մասնակիցները, մասնավորապես, անդրադարձան այնպիսի հրատապ հարցերի, ինչպիսիք էին ֆինանսաբանկային համակարգում ստեղծված իրավիճակը, բեռնափոխադրումների ու լոգիստիկ, գյուղմթերքների մթերման, գյուղատնտեսական հողերի խոշորացման, տնտեսական օրենսդրությանն առնչվող խնդիրները։

Նշվեց, որ մի շարք գործոններով պայմանավորված` ազգային դրամի արժեւորումը էապես խոչընդոտում է հայրենական ապրանքների արտահանմանը։ Այն զգալի հարված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար, որոնց շրջանառության գերակշիռ մասն իրականացվում է արտարժույթով։ Էապես տուժում են նաեւ արտաքին տրանսֆերներից օգտվողները։ Առկա կացությունը վերլուծելու, խնդիրները խորքային քննարկելու եւ համարժեք քայլեր մշակելու նպատակով որոշվեց անցկացնել կլոր սեղան` բաց քննարկման հարվիրելով ֆինանսաբանկային ոլորտի պատասխանատուների, փորձագետների, գործարարների։

Հայաստանյան արտադրանքի արտահանման լուրջ խոչընդոտ է բեռնափոխադրումների խնդիրը, որը պայմանավորված է ինչպես Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ ու առաջացած խցանումներով, այնպես էլ ծովային բեռնափոխադրումերում ստեղծված դժվարություններով։ Իրեն զգացնել է տալիս նաեւ հանրապետությունում առկա բեռնափոխադրող ավտոմեքենաների ոչ բավարար քանակությունը։ Արդյունքում դժվարացել են ինչպես գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացը, այնպես էլ արտաքին գործընկերների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումն ու պայմանավորված ժամկետներում առաքումների ապահովումը։ Առաջարկվեց ՀԱԳՄ հարթակը եւ մասնագիտական կարողություններն օգտագործելով, քննարկումներ կազմակերպել՝ հիմնախնդրի հաղթահարման ուղիներ գտնելու համար։

«Պետք է ակտիվացնել գործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով՝ թե պետական պատկան մարմինների, թե տնտեսավարող եւ հանրային շրջանակների հետ՝ տնտեսության կայունացման ու առաջմղման խոչընդոտներն ու նպաստող գործոնները բացահայտելու եւ լուծումներ մշակելու համար»,- ասաց Արսեն Ղազարյանը։

Նիստում քննարկվեց ու հաստատվեց հարցերի այն շրջանակը, որոնք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը կներկայացնի ԵՏՀ էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի նորանշանակ անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաեւի հետ առաջիկայում կայանալիք աշխատանքային հանդիպման ժամանակ։ Լսվեց նաեւ հաշվետվություն՝ 2022 թ. առաջին կիսամյակում ՀԱԳՄ կատարած աշխատանքների վերաբերյալ։

Թեգեր: Արսեն Ղազարյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Խնդիրները խորքային են, բազմաշերտ եւ ոչ այսօր ծագած

Խնդիրները խորքային են, բազմաշերտ եւ ոչ այսօր ծագած

«Քաղաքական երկրաշարժ» Մեծ Բրիտանիայում

«Քաղաքական երկրաշարժ» Մեծ Բրիտանիայում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist