Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սեւանի «ծաղկման» բոլոր նախադրյալներն ունեինք

Հուլիսի 19, 2022
Հանրապետություն
Սեւանի ջրի որակի խնդիրը՝ ԵՄ հոգածության ներքո
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
856
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկու օր առաջ Սեւանա լճի մի քանի հատվածներում դիտարկում եմ արել՝ Ծովինար գյուղին մոտ, Գավառի մոտ, Նորաշենից Սեւան հատվածում։ Ծովինարի մոտ լճի գույնը դեռ չէր կանաչել, Գավառի մոտ արդեն լճի կապույտն էր կորել, իսկ Նորաշենից Սեւան հատվածում նույնիսկ գարշահոտն էր խեղդում։ Սեւանի այսօրվա վիճակի հակիրճ նկարագիրն է՝ իբրեւ չլուծված խնդիրների հետեւանք «ծաղկումը»։

Ի՞նչ են արձանագրում մասնագետները, ի՞նչ վիճակ է՝ շա՞տ կծաղկի։ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը երեկ «ՀՀ»-ի հետ զրույցում փաստեց. «Ծաղկումը միանշանակ սկսվել է։ Ես մի քանի ամիս առաջ եմ ասել, որ այս տարի էլ լիճը հաստատ ծաղկելու է եւ, հնարավոր է, ավելի թափով ու շատ, քան նախորդ տարի։ Լճի մակարդակը չենք բարձրացնում, մաքրման կայանները չկան, կեղտաջրերն ու աղբը լիճն ենք լցնում, բա ի՞նչ էինք ուզում, որ չծաղկե՞ր։ Իսկ թե ինչքան բուռն կծաղկի, ընթացքում կերեւա»։ Ցավալի է, որ երբ մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանը վերածում ենք ոռոգման ջրի շտեմարանի ու ձկնաբուծարանի, հետեւանքը սա պետք է լիներ։

Որովհետեւ՝ 1. երբ ջրիմուռները չեն երեւում, կարծում ենք՝ մահանում են։ Չենք լսում մասնագետներին, որ պնդում են, թե մահանում են, բայց չեն վերանում, իջնում են լճի հատակը՝ ստեղծելով լրացուցիչ օրգանական նյութ: Եվ, ըստ Բ. Գաբրիելյանի, որքան տվյալ տարում այս նյութը շատ լինի, այնքան հաջորդ տարում ծաղկման համար ավելի շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում։ Այդ բարենպաստ պայմաններից են նաեւ կլիմայական տաքացումը, նախորդ տարիներին լճի մակարդակի նվազումը, լիճ կենսածին տարրերի մուտքը, ձկնաշխարհի չավելացող պաշարը։ Եվ այդ օրգանական նյութի ավելցուկը հաջորդ տարի, երբ գալիս են նորերը, այդ նորերի բազմացման համար է՛լ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում: Այսինքն՝ ինչքան ծաղկում ենք ունենում, հաջորդ տարի այդ ծաղկումն ավելի ծաղկուն է լինում։

2. Չենք լսում մասնագետներին՝ չլուծելով Սեւանի ձկնաշխարհի՝ ռազմավարական պաշարի ապահովման խնդիրը։ Չենք հասկանում, որ, մեր զրուցակցի խոսքով,

«Սեւանի կենսառեսուրսը միայն սնունդ չէ, այն վերին օղակն է լճի բնապահպանական համակարգի»: Այսինքն՝ եթե այդ համակարգը ճիշտ կառավարենք, որոշակիորեն կկարողանանք բարելավել ջրի որակը:

Իսկ ի՞նչ ենք անում: Չնայած պաշարների ծավալի նվազմանը, արդյունագործական որսի ծրագիր ենք սկսում, որ հսկողության խիստ ռեժիմ սահմանենք՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար, բայց դեկտեմբեր-հունվարին այդ խիստ ռեժիմի ու արգելքի ականատեսն ենք լինում ինչպե՜ս՝ ազատ վաճառքում՝ փողոցում, բոլորի աչքի առաջ ձկնառատությամբ։ Մինչդեռ պետությունը պետք է ամեն ինչ անի Սեւանի ձկան ռազմավարական պաշարը վերականգնելու համար, որովհետեւ Սեւանը մեզ ձուկ տվող ավտոնոմ համակարգ է եւ դարձյալ կարող է մեզ փրկել վերահաս վտանգներից՝ ինչպես դա արեց 90-ականներին: Սեւանը համազգային նշանակության խնդիր է, բայց այդ խնդրի լուծումը պետությունը պետք է տա  իրապես ուժեղ վերահսկողությամբ ու ճշգրիտ քայլերով:

3. Չենք լսում մասնագետներին ու չենք բարձրացնում լճի մակարդակը։ Չենք հասկանում, որ Սեւանա լճի շատ խնդիրներ, թեկուզ հենց «ծաղկումը», կարող ենք լուծել  լճի մակարդակի բարձրացմամբ։ Սեւանը միշտ իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվել է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար: Չպետք է թույլ տանք, որ դա փոխվի: Իսկ որակի պահպանման, էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակի բարձրացումն անհրաժեշտություն է, եւ նաեւ այդ բարձրացման նիշը պետք է փոխվի՝ ոչ թե  1903,5 մ, այլ՝ 1909 մ ։ Էկոհամակարգի կայունացման համար մասնագիտական պլան պետք է մշակվի, որ կառնչվի ոչ միայն Սեւանա լճի ջրին, այլեւ՝ լիճ ներհոսող գետերին։

4. Սեւանի լճավազանում, լճի ջրի՝ խմելու որակի պահպանման համար, մաքրման կենսաբանական կայանների կառուցման անհրաժեշտության մասին էլ չենք խոսում: Բայց դե, ինչպես ասում են, դեռ մեխանիկական կայանների հարցը չենք կարողանում «հորով-մորով անել»։

5. Չենք հիշում, որ լիճը մաքրելու «դեղատոմսեր» հայ գիտնականներն առաջարկում են։ Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր եւ այլն: Գիտնականները որպես ադսորբենտ օգտագործել են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված սիլիցիումի, ալյումինի եւ թթվածնի ատոմներից: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազում է 300 անգամ։ Փորձեր են արվել սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սեւանա լճից կկլանվեն լճի համար վնասակար  միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները: 

Թվարկումը կարող ենք շարունակել, բայց դրանից Սեւանա լճի վիճակը չի փոխվի։ Պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք փրկել ռազմավարական նշանակության գերակա պաշարը, թե՞ ոչ։ Եթե այո, բոլոր խնդիրների լուծումները կան, մասնագետները տվել են։ Եթե ոչ, ապա այլեւս մտածել էլ պետք չէ, ձկնաբուծարանի ու Արարատյան դաշտի ոռոգման համար մի քանի տարի ջուր կլինի… Զավեշտալիորեն դառը իրականություն, որ ինքներս ենք ստեղծել, բայց եւ պարտավոր ենք փոխել, որ Սեւանը մեր հպարտությունը մնա, ոչ թե մեր ամոթը։

Թեգեր: Սեւան
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վաշինգտոնը չի հեռանում Մերձավոր Արեւելքից

Վաշինգտոնը չի հեռանում Մերձավոր Արեւելքից

«Սրբազան լեռնաշխարհ, Հայոց բնօրրան»

«Սրբազան լեռնաշխարհ, Հայոց բնօրրան»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist