Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ե՛ւ հնարավորությունն ունենք, ե՛ւ ներուժը

Ուստի մտածենք մեր էներգետիկ ու պարենային անվտանգության մասին

Հուլիսի 20, 2022
Հանրապետություն
Ե՛ւ հնարավորությունն ունենք, ե՛ւ ներուժը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
300
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաղաքականության ուժի հիմքը տնտեսությունն է։ Քաղաքական լեզվի կարճ ու երկար լինելը տնտեսական վիճակով, կառուցվածքով ու ենթակառուցվածքային ցանցով է պայմանավորված։ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններն այս ամենն ակնառու ցուցադրում են։ Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների պատկերը հակընդդեմ ծայրն էլ ցույց տվեց. ըստ «Bloomberg»-ի՝ շարունակվող էներգետիկ ճգնաժամը կարող է մինչեւ 200 մլրդ դոլարի կուտակային վնաս հասցնել Եվրամիությանը։

Եվրոպան տարիներ շարունակ փորձեր է արել նվազեցնելու իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Ուժեղ ծրագրային-արարողակարգային մեկնարկներով «Նաբուկո» նախագիծը դրա օրինակներից էր, երբ մասնակիցներ Ավստրիան, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան եւ Գերմանիան նախատեսում էին Ադրբեջանից, Թուրքմենստանից եւ Ուզբեկստանից Ռուսաստանը շրջանցելու միջոցով գազ մատակարարել Եվրոպա՝ առաջին հերթին Ավստրիա եւ Գերմանիա (գազատարի նախագծային հզորությունը տարեկան 26-32 մլրդ խմ գազ էր հաշվարկված): Ինչ արեց Ռուսաստանը. քայլերից մեկն ադրբեջանական գազը շուկայականից թանկ գնելու պատրաստակամությամբ «Նաբուկոյի» արդյունավետությունը կասկածի տակ դնելն էր։ Ասել, սակայն, որ միայն սա էր պատճառը, ճիշտ չէ։ Հետո խորքային շատ այլ հարցեր ծագեցին՝ ֆինանսականից մինչեւ դիվանագիտական։ Այդ օրերին «Գարդիանը» գրում էր, որ «Նաբուկոն»  գազամատակարարման այն հավակնոտ, բայց տարաբախտ նախագիծն է, որը նպատակ ունի թուլացնել Կրեմլի ճնշող ազդեցությունը Եվրոպայի գազամատակարարման հարցում: Տնտեսական ու բանկային ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթելու համար պայքարող` 3.300 կմ երկարությամբ խողովակաշարը Բուլղարիայով, Ռումինիայով ու Հունգարիայով ձգվելու էր Թուրքիայի արեւելքից մինչեւ Ավստրիայի արեւելք եւ պետք է շահագործման հանձնվեր մինչեւ 2014 թ.: Բայց, ինչպես դարձյալ վերլուծում էր նշյալ պարբերականը, ե՛ւ ռուսները, ե՛ւ եվրոպացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ թե թուրքերը ադրբեջանական ու թուրքմենական գազի համար ոչ միայն բիզնես, այլեւ «դիվանագիտական մրցակցության» մեջ էին…

Ինչեւէ, «Նաբուկոն» չիրագործվեց, եւ եվրոպական էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից չնվազեց։ Ժամանակները փոխվեցին, իրավիճակը՝ ոչ։ Այսօր դարձյալ գազային պատերազմներ են, եւ էներգետիկ դիվանագիտությունում շահողը գազային մահակը ճիշտ գործածողն է լինելու։ Այլընտրանք, այո, Եվրոպան փնտրում է։ Բայց ինչպես գրում է լիբանանյան «Raseef22» հրատարակությունը, օրինակ, հյուսիսաֆրիկյան երկրները չեն կարողանա օգուտ քաղել Եվրոպա գազի մատակարարումից եւ չեն դառնա այլընտրանք ռուսական մատակարարումներին՝ թույլ ենթակառուցվածքների եւ արդյունահանման ցածր ծավալների պատճառով։ «Bloomberg»-ն էլ գալիս է այն եզրակացության, որ, ի վերջո, եվրոպացի հարկատուներն են վճարելու եվրոպացի քաղաքական գործիչների որոշումների համար, ինչը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճին եւ ոչ միայն Ռուսաստանից։ «Centralasia»-ն էլ գրում է, որ եվրոպական էներգետիկ ընկերությունները ստիպված են մեծացնել պարտքը նավթի ու գազի գների կտրուկ աճի պատճառով, եւ որ նրանց ընդհանուր պարտքն արդեն հասել է 1.7 տրլն դոլարի։ Մինչ համաճարակի սկիզբն այս ցուցանիշը մոտ 1.5 անգամ ցածր էր։ Այս տարվա առաջին 6 ամիսներին եվրոպական էներգետիկ ընկերություններն արդեն ներգրավել են 45 մլրդ եվրո պարտատոմսեր եւ եւս 72 մլրդ եվրո վարկեր: Այժմ ոլորտի ընկերությունները բանակցություններ են վարում եւս 24 մլրդ ներգրավելու շուրջ։ Օրինակ՝ գերմանական «Uniper SE»-ն լրացուցիչ 9 մլրդ միջոցներ է փնտրում շուկայական բարդ պայմաններին դիմակայելու համար:

Բայց Եվրոպան նահանջել չի ուզում՝ շարունակելով ուղիներ փնտրել։ Հուլիսի 18-ին Ադրբեջանը եւ Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ՝ «պարտավորվելով ընդլայնել Հարավային գազային միջանցքը, կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները»։ Ինչ ընթացք սա կստանա, ժամանակը ցույց կտա՝ պայմանավորված ոչ միայն ադրբեջանական ու եվրոպական կողմերի, այլեւ էներգետիկ մեծ դիվանագիտության շահագրգիռ կողմերի վերջնասելիքով։

Ինչպես ցույց տվեցին ուկրաինական իրադարձությունները, գազային մահակից զատ մեկ այլ մահակ էլ է գործածվում, այսպես ասած՝ հացահատիկի մահակը։ «Mk.ru»-ն հայտնում է՝ շատ արեւմտյան քաղաքական գործիչներ պնդում են, որ ուկրաինական հացահատիկի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի եզրին: Համաշխարհային տնտեսության եւ բիզնեսի ինստիտուտի «Միջազգային տնտեսական անվտանգություն» ծրագրի դոցենտ Հաջիմուրադ Բելհարոեւը համարում է, որ սննդամթերքի իրական պակասը «շատ հավանական է 2023 թ., եթե Ռուսաստանը սովորականի պես չվերսկսի արտահանումը»։ «Փրայմ» գործակալությանը տված հարցազրույցում դոցենտն ասել է, որ այս տարի Ռուսաստանում հացահատիկի ռեկորդային բերք է սպասվում։ Ուկրաինան հասկանալի պատճառներով կգնա մի փոքր մինուսի, բայց Ռուսաստանը կկարողանա հացահատիկի այս ծավալն ավելացնել առանց մեծ ջանքերի։ Դոցենտի խոսքով՝ Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ Չինաստանում վերականգնվել է վարելահողերի ավելի քան 40 տոկոսը, այսինքն՝ նրանց ջուր է մատակարարվել, ուստի ուղղակի չեն կարող գնալ մեծ մինուսի։ Նաեւ՝  գյուղատնտեսության համաշխարհային հիմնական արտադրողներին հաջողվել է մթերել գյուղատնտեսական պարարտանյութեր մինչեւ հակառուսական պատժամիջոցների ներդրումը, ուստի նրանք նույնպես «ընդունելի բերքատվություն կունենան»։ Այս պատճառով է, որ մասնագետը կարծում է՝ ձմռանը խնդիրներ չեն սպասվում, բայց հաջորդ տարին եւ հաջորդող տարիները վտանգավոր են։ «Եթե Ռուսաստանին չհաջողվի վերսկսել հացի եւ պարարտանյութի արտահանումը սովորական աշխատանքային կարգով, ապա աշխարհում պարենամթերքի իրական դեֆիցիտ կառաջանա։ Ի վերջո, ոչ ոք չի կարող փոխարինել 20 տոկոս հացահատիկի եւ 13 տոկոս պարարտանյութի մատակարարին,- նշել է նա։- Նաեւ՝ աշխարհում լրացուցիչ հողային ռեսուրսներ չկան, եւ Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի բավարար վարելահող եւ այլ հողեր»։

Անկախ այն բանից, թե ինչ են ասում մասնագետներն ու փորձագետները, այս պահին քաղաքական դաշտի խաղացողներն են թելադրում իրավիճակը, որ, սակայն, հանգուցալուծվելու է հօգուտ այն կողմի, ով կկարողանա մինչեւ վերջ խաղարկել տնտեսական մահակը։ Եվ այդ մահակի հարվածները կամա եւ ակամա (խնդիր ծագելու պարագայում ցանկացած պետություն նախ մտածում է իր մասին) ավելի շատ «ուտելու» են այն երկրները, որոնք թույլ զարգացած են եւ թեկուզ ինչ-որ կերպ պատրաստ չեն այս ցնցումներին։ Հայաստանը, ցավոք, այս երկրների շարքում է եւ առավել խոցելի է դարձել հատկապես 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձեւավորված նոր աշխարհաքաղաքական իրավիճակով։ Մտածել, որ հիմա մենք էներգետիկ ճգնաժամ չունենք եւ ունենք հաց՝ թեկուզ թանկ, ու վաղվա օրվա համար ոչինչ չձեռնարկել, ճիշտ չէ։ Ինչու…

1. Ինչպես արդեն ասել ենք, միջազգային էներգետիկ խորհրդի ինդեքսավորմամբ՝ 2021 թ. ՀՀ-ն գրանցել է էներգետիկ անվտանգության ամենացածր ցուցանիշը վերջին 20 տարվա ընթացքում: Իսկ 2022 թ. փետրվարի 1-ից անցել ենք նոր՝ շուկայական կարգավորման մոդելի, ինչը նշանակում է, որ լիցենզավորված ընկերությունները իրավունք ունեն էլէներգիա ներկրել Հայաստան։ Այն պարագայում, երբ մեր երկրի Էներգետիկ համակարգն ավելցուկային է, ուստի կարող ենք այն հենել արտահանման ուղղվածության վրա։ Փոխարենը աստիճանաբար տեղավորվում ենք ներկրող պետության տրամաբանության մեջ՝ բացասական քաղաքական ու տնտեսական հետեւանքներով հանդերձ։ Համապատկերում չմոռանանք նաեւ ադրբեջանական կողմի՝ «զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլէներգիա արտահանելու եւ Հայաստանի միջով հաղորդակցությունը ուժով բացելու սպառնալիքների մասին։ Ինչեւէ, թյուրընկալում չունենանք. ազատական շուկան ամենեւին չի ենթադրում անվտանգության մասին չմտածել։ Ճիշտ հակառակը. ազատական շուկան պարտադրում է է՛լ ավելի բարձրացնել անվտանգության մակարդակը։

2. Անբավարար վիճակում ենք նաեւ ցորենի ինքնաբավության մասով։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիներին Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը չի անցել 33 տոկոսից, 24-33 տոկոսի շրջանակներում է եղել։ Իսկ ցորենի արտադրության ծավալը 2021 թ. նվազագույն ցուցանիշն է արձանագրել վերջին 10 տարվա կտրվածքով։ Բայց ունեցել ենք տարիներ՝ 2013-2016 թթ., երբ համապատասխան ցուցանիշը հասցրել ենք 53 տոկոսի։

Թվերը վկայում են՝ նշյալ երկու ոլորտներում էլ խնդիր ունենք։ Սա նշանակում է՝ քաղաքականությունը պետք է վերանայվի՝ գործիքակազմով ու մեխանիզմներով հանդերձ։ Որովհետեւ դեռ չգիտենք միջազգային ինչ ծավալումներ կլինեն։ Ուստի մեր հիմնական խնդիրը մեր իսկ անվտանգության մասին մտածելն է՝ մեր իսկ միջոցներով։ Հատկապես որ ե՛ւ հնարավորությունն ունենք, ե՛ւ ներուժը։

Թեգեր: Տնտեսությունցորենֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը մարդկային կապիտալի գնահատմամբ հեռանկարային երկիր է

Հայաստանը մարդկային կապիտալի գնահատմամբ հեռանկարային երկիր է

Պայմանավորվել են չհարձակվել միմյանց վրա

Պայմանավորվել են չհարձակվել միմյանց վրա

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist