Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մարդկային մեծ կապիտալի ներքին իրացման խնդիր ունենք

Առաջնային է միջավայրը, որտեղ մեր մարդկային կապիտալն ի վիճակի լինի մեծ արժեք ստեղծել

Հուլիսի 21, 2022
Հանրապետություն
Մարդկային մեծ կապիտալի ներքին իրացման խնդիր ունենք
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
435
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարդկային կապիտալը պետությունների ազգային հարստության հիմնական մասն է համարվում: ՀՀ կառավարության 2021-26 թթ. զարգացման ռազմավարությամբ մարդկային կապիտալին վերագրվել է 10 բաղադրիչ՝ ժողովրդագրության (ծնելիություն), միգրացիայի, կրթության, գիտության, առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանվածության, երիտասարդության, սպորտի, մշակույթի եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտները: Հայաստանում մարդկային կապիտալի խնդիրների լուծմանն ուղղված ոլորտային քաղաքականության շուրջ «Հայաստանի Հանրապետությունը» զրուցել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, հանրային քաղաքականության մասնագետ Մասիս Պողոյանի հետ:

-Միգրացիան կարեւոր է,- նախ ասաց նա,- մարդկային կապիտալի ձեւավորման գործընթացում՝ նայած, թե տնտեսությանը եւ հասարակությանը ինչ որակավորման մարդիկ են անհրաժեշտ: Այդ առումով միգրացիան կարող է եւ՛ օգտակար լինել, եւ՛ վնասակար: Օրինակ՝ եթե կա որոշակի մասնագիտությամբ մարդկանց ավելցուկ, որոնք երկրում աշխատանք չեն գտնում, ապա դրսում նրանց աշխատանքով ապահովելը, որը հնարավորություն կտա որոշակի տրանսֆերտներ բերել եւ ընտանիքի որոշակի շերտերի եկամուտների հարց լուծել, շատ լուրջ դրական էֆեկտ կարող է տալ: Բայց եթե մարդիկ ունեն բարձրագույն կրթություն, լուրջ ռեսուրսներ են ծախսվել նրանց կրթությունն ապահովելու վրա, ապա այդ մարդկային կապիտալն այստեղ իրացնել չկարողանալու հետեւանքով նրանց ուղարկել արտագնա աշխատանքի ոչ մասնագիտությամբ աշխատելու՝ շատ վնասակար միգրացիա է: Ես դեռ խոսում եմ ճոճանակային՝ աշխատանքային միգրացիայի մասին, նույնը կարող է լինել նաեւ ժողովրդագրական միգրացիայի դեպքում: Հայաստանի բնակչության պիկը եղել է 1989 թ.՝ 3.5 մլն մարդ, հիմա, ըստ ոչ պաշտոնական գնահատականների, 2.5 մլն է բնակչությունը:

-Ի՞նչ վիճակ է մարդկային կապիտալի կրթության բաղադրիչում:

-Կրթությունը մարդկային կապիտալի գնահատման տնտեսագիտական մոտեցման մեջ շատ կարեւոր տեղ է զբաղեցնում: Հայաստանը բնակչության կրթության առումով բավական բարձր ցուցանիշներ ունի: Մեկ մարդու վրա 2015-ից հետո, ըստ վերջին տվյալների, Հայաստանում ծախսվում է մոտ 120 հազար դրամ: Դժվար է ասել, թե այդ թիվը շատ է, թե քիչ: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ՀՀ համապատասխան ոլորտների փոխնախարարների հետ հանդիպման ժամանակ շեշտեցին, որ ոչ թե մարդկային կապիտալի ուղղությամբ պետք է ներդրումներն ավելացնել, այլ այդ ներդրումների արդյունավետությունը բարձրացնել: Թե ինչի վրա են այդ ներդրումներն արվում, եւ ինչպես անել, որ դրանք ավելի մեծ հետադարձ արդյունք ապահովեն: Այսինքն` ավելի շուտ ոչ թե շատ ներդրումներ, այլ խելացի ներդրումներ արվեն: Պետբյուջեից կրթության ոլորտին ամենամեծ հատկացումները եղել են 2006-2009 թթ., որով կրթության ու գիտության հատկացումները հասել էին պետբյուջեի 14 տոկոսի, եւ հետագայում այն իջել է մինչեւ 9 տոկոսի: Իսկ ՀՆԱ-ի հետ տոկոսային հարաբերակցությամբ այն եղել է 3 տոկոս, եւ ներկայում մոտ 2.4 տոկոս է: Այն եվրոպական կամ ԵԱՏՄ երկրների հետ համեմատած համարվում է ցածր ցուցանիշ: Որոշ վերլուծություններ կան, որ շոշափելի արդյունքի հասնելու համար այդ տոկոսը պետք է կրկնակի բարձրացվի:

-2022 թ. համար որոշակիորեն բարձրացվել են գիտության, կրթության համար նախատեսված բյուջետային հատկացումները:

-Այն հիմնականում աշխատավարձերի բարձրացման համար է արվում, եւ դժվար թե էական փոփոխություններ ապահովի, իսկ առկա մարտահրավերներին պատասխանելու առումով ընդհանրապես համարժեք չէ իրավիճակին: Հաշվի առնելով գնաճը եւ ուրիշ այլ գործոններ` այդ աշխատավարձերի ավելացումը էական ոչինչ չի տալու: Աշխատավարձերի քիչ բարձրացնելը պայմանավորված է երկրի հնարավորություններով, եւ հիմնական խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ մարդիկ իրենց ճիշտ տեղում չեն։ Վիթխարի պոտենցիալով մարդիկ հայտնվել են շատ ցածր գործառույթների վրա, երբեմն ընդհանրապես անտեսվում են: Մյուս կողմից` ոչ իրավասու մարդիկ կան շատ կարեւոր պաշտոններում կամ բիզնեսում տիրապետում են մեծ ռեսուրսների։ Մասնագետի վրա վիթխարի ռեսուրս է ծախսվել տարիների ընթացքում, հասել  է Հարվարդի համալսարան, եւ պոտենցիալը հասցվել է գլոբալ մասշտաբի, բայց հետո  փոխանակ այդ պոտենցիալն օգտագործեն երկիրը հզորացնելու համար, տարիներ շարունակ ճնշել ու չեն թողել մասնագետին իրեն համապատասխան լծակների մոտ, որ առաջնորդի ճիշտ ուղղությամբ։ Դրանով նաեւ քնեցրել եւ թմրեցրել են պատրաստված մասնագետի թանկարժեք ներուժը։ Սրան գումարվում է նաեւ այն փաստը, որ բարեփոխման ջանքերը կրթական, աշխատանքի եւ այլ ինստիտուտների ոլորտներում համարժեք չեն առկա մարտահրավերներին եւ ապահովում են երկրի ողջ ներուժի քիչ տոկոսի արդյունավետ օգտագործում։

-Առողջապահության ոլորտի մասին ի՞նչ կասեք:

-Առողջապահության ոլորտն էլի շատ կարեւոր է: Եթե մարդն առողջ չէ, ապա դա ազդում է աշխատունակության վրա: Երբ անհատը քիչ է առողջ, ապա քիչ է կրթության մեջ խորանում եւ հմտություններ ձեւավորում, շատ չի աշխատում, նրա կյանքի տեւողությունը կարճ է լինում, եւ ընդհանուր ներդրումն էլ՝ քիչ: Սպորտում եւ մշակույթում մեծ հաջողություն ապահովելու ունակ տաղանդներ կրթելը մարդկային կապիտալի բավական լուրջ մաս կարող է լինել, հատկապես արտասահմանի հետ կապված որոշակի արժեքներ ստեղծելու, ինչու չէ՝ նաեւ արտաքին շուկաներ նվաճելու առումով: Որովհետեւ անհատը կարող է լինել նաեւ լուրջ եկամտի աղբյուր: Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտներն էլ շատ կարեւոր են, որպեսզի մարդը պաշտպանված լինի, կարողանա ինքնուրույն հաղթահարել այն վիճակները, որոնք իրեն հնարավորություն չեն տալիս պրոֆեսիոնալ շուկաներ մտնել եւ արժեքներ ստեղծել: Սոցիալական պաշտպանությունը հնարավորություն է տալիս, որ որոշակի ժամանակ մարդը կարողանա վերապատրաստվել եւ նորից մտնել աշխատաշուկա, ինչը շատ կարեւոր է: Այստեղ աշխատանքն է շատ կարեւոր, որքանով ենք մենք կարողանում անհատին ապահովել համարժեք աշխատանքով: Մարդկային կապիտալի 4 բաղադրիչներից երկրորդը՝ մարդկային որակը, շատ բարձր է Հայաստանում, սակայն դրան համարժեք աշխատատեղեր, կարելի է ենթադրել, մեր կադրերը լիարժեք չեն կարողանում գտնել: Սա նշանակում է, որ մեծ ռեսուրսներ են ծախսվել այդ մարդկանց կրթության վրա, եւ եթե իրենք չեն կարողանում համարժեք աշխատանք գտնել ու աշխատավարձ ստանալ, ապա նշանակում է, որ այդ ռեսուրսն արդյունավետ չի ծախսվել: Օրինակ՝ անհատն ստացել է գիտական աստիճան, բայց աշխատում է շատ ավելի ցածր ընդունակություններ պահանջող տիրույթում, հետեւաբար՝ մարդկային կապիտալն արդյունավետ ծառայեցնելու համար շատ կարեւոր է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ այդ կապիտալը ի վիճակի լինի մեծ արժեք ստեղծել:

Թեգեր: Մասիս Պողոյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ պայքարի առաջնագծում

ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ պայքարի առաջնագծում

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Միակ ճանապարհը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist