Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ակցիաների մասով կարգավորումներն այս ամսվա վերջից կգործեն

Երբ սպառողը խանութ մտնելիս նաեւ գրադարան է մտնում

Հուլիսի 27, 2022
Հանրապետություն
Ակցիաների մասով կարգավորումներն այս ամսվա վերջից կգործեն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
218
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱԺ-ն 2022 թ. հուլիսի 7-ին ընդունեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Պաշտոնական հրապարակման օրը հուլիսի 21-ն է։ Այսինքն՝ հուլիսի 31-ից է ուժի մեջ օրենքի փոփոխված տարբերակը։  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքով ու հարակից օրենքներով սահմանվում են «ակցիա» հասկացությունն ու դրա տեսակները, «զեղչ» հասկացությունն ու կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ երեք ամիս, զեղչի հաշվարկման ելակետային գինը եւն։ Տարանջատվում են զեղչն ու գնի քաղաքականության փոփոխությունը, հստակեցվում են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ հրապարակման բովանդակության նվազագույն պահանջները, հրապարակման տառաչափը, ակցիայի եւ դրա վերաբերյալ իրազեկման դադարեցման պայմանները։

Պատահականության սկզբունքով երեկ մտել եմ 3 տարբեր սուպերմարկետների տարբեր ցանցային կետեր։ Փորձել եմ մենեջերներից ճշտել՝ իրականում ի՞նչն է փոխվում հուլիսի 31-ից հետո, ակցիա՞ն որն է, զեղչը՝ որը, ինչ ասել է ապրանքի իրացման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում, ծանուցման ձեւը փոխվելո՞ւ է, թե, դարձյալ, օրինակ, պրոմոթերթիկների միջոցով է լինելու։ Հիմնական պատասխանները՝ «չգիտեմ», «տեղյակ չեմ», «ինչ պիտի փոխվի որ»։

Փորձում ենք ինքներս հասկանալ։ Ըստ այդմ՝ ակցիան վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման ընթացքում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից իրականացվող միջոցառում է, որն ուղղված է սպառողների շրջանում ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացմանը կամ իրացման ծավալների մեծացմանը։ Ակցիան իրականացվում է երկու եղանակով՝ զեղչ եւ ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում։

Տրվում է նաեւ՝ ինչ է զեղչը։ Այն ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտման կամ նվազեցված գնի մասին հրապարակային տեղեկացմամբ եւ ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչեւ զեղչի կիրառումը սահմանված գնի վերականգնում։ Բացառությամբ եթե նախորդ գնից տարբերվող այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով (գործոններով)։ Բայց գնի իջեցումը չի համարվում զեղչ, եթե վաճառողը կամ ծառայություն մատուցողը չի հայտարարում իր կողմից ակցիա իրականացվելու մասին, կամ հրապարակային չի նշում, հայտնում կամ այլ կերպ տեղեկացնում գնի իջեցման մասին։ Ակցիա իրականացնողը զեղչ սահմանելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող եւ զեղչի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ եւ ընկալելի։

Ինչ վերաբերում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառման, ապա դա ակցիա անողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է, որի ընթացքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գնի անմիջական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն ակցիայի ընթացքում դրանք ձեռք բերելը դառնում է այլ կերպ շահավետ: Այս «այլ միջոցառում» կոչվածը կարող է ենթադրել նաեւ ակցիայի շրջանակներում փաթեթի առաջարկ, որի ընդհանուր գինն ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը: Այլ միջոցառումը յուրաքանչյուր դեպքում կարող է տեւել ոչ ավելի, քան մեկնարկի պահից երեք ամիս։

Ինձ, որպես սպառող, այդքան էլ չի հետաքրքրում՝ ակցիան զեղչի՞ ձեւով է արվել, թե՞ «այլ միջոցառման», մեկ օր ավելի՞ է տեւել, թե՞ պակաս։ Այլ բան է էական։ Հատկապես սուպերմարկետներում, երբ ակցիաները կիրառվում են սննդամթերքի վրա, այդ սննդամթերքի ժամկետը հինգ օր հետո սպառվելիս չլինի։ Եվ այդ սննդամթերքին վերաբերող հայերեն թերթիկները հենց ժամկետի վրա սոսնձված չլինեն։ Որպեսզի գոնե ժամանակ առ ժամանակ ակցիաներ կիրառվեն որակյալ սննդամթերքի վրա, ոչ թե, ասենք, անհայտ ծագման երշիկեղենի կամ անընթեռնելի բաղադրությամբ կոնֆետի վրա։ Ու որպեսզի ոլորտը կարգավորող պատկան մարմինների կարգավորման հույսը սպառողի արագ արձագանքման ծառայությունը չլինի։ Բոլոր սպառողները չէ, որ դրա ժամանակն ու նյարդերն ունեն։ Առանց այն էլ մանավանդ խոշոր ցանցեր մտնելիս գրագետ սպառողը կարծես ոչ թե խանութ, այլ գրադարան է մտնում, ստիպված նայում է ապրանքի ծագման երկրի կոդը, ժամկետը, բաղադրությունը, խանութում ճիշտ պահման տեղում լինել-չլինելը, ըստ այդմ, փաթեթում շարքից դուրս գալ-չգալը եւն։

Ինչեւէ, հավելենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսի չափով:

Թեգեր: ապրանքառեւտրաշրջանառությունՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Դիվանագիտական հնա՞րք, թե՞ խաղ…

Դիվանագիտական հնա՞րք, թե՞ խաղ…

Իրավաբանական միջոցառո՞ւմ, թե՞ դիվանագիտական «վրեժ»

Իրավաբանական միջոցառո՞ւմ, թե՞ դիվանագիտական «վրեժ»

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist