Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ խաղային ոլորտը «ծաղկում» է

Ուրեմն տնտեսական շեշտադրումները փոխելու անհրաժեշտություն կա

Հուլիսի 28, 2022
Հանրապետություն
Երբ խաղային ոլորտը «ծաղկում» է
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։

Երբ ուսումնասիրում ենք ցանկը եւ համեմատում այն 2021 թ. առաջին կիսամյակի ցուցանիշների հետ, տեսնում ենք, որ  տնտեսության հիմնական շարժիչը լայն իմաստով նաեւ խաղաբիզնեսն է։ Այս պատճառով է, որ բազմիցս ասում ենք, որ տնտեսությունը թե՛ կառուցվածքային եւ թե՛ որակական փոփոխություններ պետք է կրի։ Այս տարեսկզբին, երբ հայտնի էին 2021 թ. 11 ամիսների տվյալները, պարզվել էր, որ խաղային ոլորտի բիզնեսում ընդգրկված ընկերություններում տրիլիոնների խաղադրույք է արվել, եթե ավելի պարզ, ապա՝ շուրջ 3.2 տրիլիոն դրամի խաղադրույք։ Եթե ավելի ստույգ, ապա 3 տրլն 171.7 մլրդ դրամ (չհաշված դեկտեմբերը)։

Ընդ որում՝ շոկային այս տվյալը եւ ընդ որում՝ պաշտոնական, հայտարարվել էր հենց ԱԺ-ում (երբ խաղային բիզնեսի գովազդը սահմանափակելու վերաբերյալ քննարկումներ էին)։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչու մենք, որ սովորաբար զերծ ենք մնում որակումներից, տվյալը շոկային ենք համարում, մեկ այլ թիվ մեջբերենք. պետբյուջեի եկամուտներն այդ ժամանակ 1 տրլն 587 մլրդ դրամ էին կազմել։ Այսինքն՝ խաղադրույքները կրկնապատիկ ավելի էին, քան երկրի գլխավոր գանձարանում հավաքված եկամուտները։

Որպեսզի ասվածն ավելի ընկալելի դառնա, թվային պատկեր ներկայացնենք։ Եթե 2021 թ. 1-ին կիսամյակում «Սոֆտ կոնստրակտ» ընկերության (vbet) վճարած հարկերի գումարը կազմել է 3 մլրդ 289 մլն դրամ, ապա այս տարի համապատասխան ցուցանիշը 5 մլրդ 156 մլն դրամ է։ Նույն ժամանակահատվածում 4 մլրդ 74 մլն դրամ հարկ է տվել «Կաբարկո» ընկերությունը (Adjarabet): Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը 1 մլրդ 147 մլն էր։ Կարող ենք, իհարկե, ներկայացնել նաեւ «Դիջիգեյմ» եւ «Դիջիթեյն» (Toto բուքմեյքերական գրասենյակ) կամ այլ ընկերությունների տվյալները, բայց դրանից պատկերի նկարագիրը չի փոխվում։ 

Ասել կուզի՝ մեր երկրում, որի առջեւ հատկապես 44-օրյայից հետո բազմաթիվ մարտահրավերներ են ծառացել՝ աշխարհաքաղաքական, պաշտպանական, տնտեսական, սոցիալական, մի ոլորտ՝ խաղային բիզնեսը, թափով առաջ է գնում։ Մեր երկրում, որտեղ գերվարկավորված են պետությունը, բիզնեսը, տնային տնտեսությունները, խաղային բիզնեսն է զարգանում։ Մեր երկրում, որտեղ պարտքի դինամիկան անընդհատ վեր է բարձրանում, որտեղ արտաքին պարտք են ներգրավում, որի ուղղությունն ավելի շատ ընթացիկ ծախսերի փակումն է, քան տնտեսությունում հավելյալ արժեքի գեներացումը, խաղային ոլորտի առջեւ փակ դռներ չկան։

Եթե այս իրավիճակի բնորոշումը ճշգրիտ տանք՝ ճշմարտությունից չխուսափելով, ապա, այո, շոկային է՝ ողբերգական հետեւանքներով՝ ե՛ւ պետական, ե՛ւ անձնական մակարդակներում։ Իրավիճակը շտկել, իհարկե, կարող ենք, բայց՝ տնտեսական մոդելներն ու շեշտադրումները փոխելով, փոխելու հստակ կամքով, ծրագրերով եւ ուղղություններով։

Թեգեր: Տնտեսություն
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ճերմակ աղավնիներ տանիքներին՝ խաղաղության աղերսները կտուցներին…

Ճերմակ աղավնիներ տանիքներին՝ խաղաղության աղերսները կտուցներին...

Էրդողանը «գլխացավանք» է դարձել

Էրդողանը «գլխացավանք» է դարձել

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist