Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մշտապես օրակարգային ու արդիական է

Էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին հոգ տանելը

Սեպտեմբերի 6, 2022
Հանրապետություն
Մշտապես օրակարգային ու արդիական է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
236
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուս-ուկրաինական ծավալումները հստակ՝ հայելային ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքականության պատկերը, ընթացքը, տեղաշարժերը հասկանալու առանձնահատուկ «գործիքներից» է էներգետիկ համակարգը։ Սրա կառուցվածքը թույլ է տալիս կամ թելադրող լինել, կամ՝ թելադրանք կատարող։ Մեծ էներգետիկայի ոլորտում ոչ մի ծրագիր զուտ առեւտրային չի լինում։ Ավելին՝ ծրագրերը կարող են սկզբնական շրջանում նաեւ օգուտներ չակնկալել, եթե դրանք քաղաքական շահեր ու նպատակներ են հետապնդում։ Զուր չէ, որ միջազգային հարթակներում «էներգետիկ դիվանագիտությունն» է գործի դրվում, որն ուղղակիորեն առնչվում է էներգետիկ անվտանգության հետ։ Այն, ինչ այսօր աշխարհում կատարվում է ռուս-ուկրաինական դեպքերով պայմանավորված, ասվածի ուղղակի ապացույցն է։ Եվրոպան այսօր կանգնած է էներգետիկ ու ֆինանսական ճգնաժամի առաջ եւ դրա հետեւանքներից հնարավորինս քիչ ազդվելու ուղիներ է փնտրում։

Ասել, որ եվրոպական երկրները երբեւէ չեն մտածել, որ մի օր նման խնդրի առաջ կկանգնեն, ճիշտ չի լինի։ Ամենատարբեր տարիների ռուսական կախվածությունից դուրս գալու եղանակներ են փնտրել ու ծրագրեր առաջարկել, բայց իրականությունն այն է, որ Եվրոպան այսօր մտածում է ձմռանը դիմագրավելու մասին։ Ասել նաեւ, որ դիմագրավման խնդիրը ծագել է հենց ռուս-ուկրաինական այս համապատկերում, թերի կլինի։ Այս համապատկերում այն պարզապես սրվել է։ Իսկ խնդրի հավանական ծագման մասին եվրոպական փորձագետները խոսում էին դեռ այն ժամանակից, երբ Եվրոպան «կանաչ էներգետիկայի» դաշտում ձեռնարկեց ատոմակայանների փակման գործընթացը։ Այս առումով տեղին է հիշել ժամանակին Մերկելի ընդդիմախոսների կանխատեսումները։

Ինչեւէ, իրավիճակը (ոչ միայն այս) մեզ պետք է մտորելու տեղիք տա այն առումով, որ մենք, հաշվի առնելով էներգահամակարգի մեր կառուցվածքն ու դիրքավորվածությունը,  անընդհատ պետք է մտածենք էներգետիկ անվտանգության մակարդակը պարբերաբար բարձրացնելու մասին։ Իսկ այստեղ անելիքներ ունենք, քանզի վերջին երկու տասնամյակում Հայաստանում էներգետիկ անվտանգության ամենացածր մակարդակը գրանցվել է 2021 թ.՝ էներգետիկ ինդեքսի համաձայն (World Energy Council)։ Խոսքս էլէներգիայի պակասի մասին չէ։ Սպառողական տրամաբանության շրջանակում խնդիր չկա՝ գնային գործոնից զատ իհարկե։ Խոսքը հենց էներգահամակարգի՛ անվտանգության մասին է։ Բավական է նշել միայն երկու գործոն՝ նվազող արտահանումը եւ այս տարվա փետրվարի 1-ից ազատականացված շուկան։ Արտահանման նվազման մասին թվերն են վկայում. նախորդ տարի 25 տոկոսով նվազել է Իրան էլէներգիայի արտահանումը։ Այս 25 տոկոսը գուցե այդքան խոսուն չլիներ, եթե Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան 26 տոկոսով չավելանար (դարձյալ 2021 թ. տվյալ)։ Իսկ ինչ վերաբերում է ազատականացված շուկային, ապա սա նշանակում է, որ լիցենզավորված ընկերություններն արտաքին շուկաներից էժան էլէներգիա ներկրելու իրավունք ունեն։ Փորձը, ցավոք, ցույց է տալիս, որ մենք ներկրելու հարցում առաջամարտիկ ենք։ Փորձը նաեւ ցույց է տալիս, որ որեւէ շուկայում դիրքավորվելու համար պետությունները կարող են դեմպինգային քաղաքականություն կիրառել։

Այսինքն՝ եթե մենք որեւէ պետությունից ներկրում ենք էժան էլէներգիա, եւ այդ պետությունը ցանկանում է դիրքավորվել մեր շուկայում աշխարհաքաղաքական նկատառումներով, ապա կարող ենք ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլեւ՝ ազգային անվտանգության առումով ռիսկերի առաջ կանգնել։

Կրկին գանք Եվրոպա։ Այժմ էներգետիկ անկախության ապահովից խոսում են այնպիսի երկրներ, ինչպիսիք Ֆրանսիան ու Գերմանիան են։ Վերջինս, օրինակ, ձմեռային ճգնաժամի ռիսկով պայմանավորված՝ վերանայում է միջուկային էներգիայից աստիճանաբար հրաժարվելու իր ծրագիրը։ Կլինեն սթրես թեսթեր, ուսումնասիրությունները կքննարկվեն, որից հետո որոշում կկայացվի։ Իսկ Մակրոնը դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր հայտարարել, որ երկիրը կվերսկսի միջուկային  ռեակտորների կառուցումը՝ հենց էներգետիկ անկախության ապահովման նպատակով։ Շվեդիան էլ որոշել է էներգետիկ ընկերություններին միլիարդավոր կրոններ առաջարկել, որպեսզի վերջիններս խուսափեն ֆինանսական ճգնաժամից։ Սա արվեց այն բանից հետո, երբ «Գազպրոմը» «Հյուսիսային հոսք 1» գազատարը փակեց։ Այս կերպ Շվեդիան փորձում է ֆինանսական ճգնաժամի առաջ չկանգնելու համար ելքեր գտնել, որովհետեւ արդեն արձանագրել է ամենաբարձր գնաճը վերջին 30 տարում։

Ավստրիան, որ ռուսական գազի սպառման ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրներից է եւ որի արդյունաբերությունը կախված է ռուսական վառելիքից, ցանկանում է, որ «եվրոպական որոշումը» դադարեցնի «պուտինյան խելագարությունը»։ Իսկ ԱՄՆ-ն… Եվրոպա գազի մատակարարումն ավելացնելու համար «շարունակում է ուղիներ փնտրել» (Սպիտակ տան մամուլի քարտուղարն է ասել օգոստոսի վերջին)։

Յուրօրինակ լուծում է գտել Ֆինլանդիան՝ հաշվի առնելով էներգետիկ ճգնաժամի աննախադեպ բնույթը եւ համարելով, որ իրավիճակը հանգուցալուծելու համար բացառիկ միջոցներ են անհրաժեշտ, որոշել է անցնել «ռազմական տնտեսության» ձեւաչափին։

Եվրոպայի օրինակը հուշում է, որ ընդհանրապես էներգետիկ անվտանգության ու անկախության ապահովման անհրաժեշտության մասին մտածելը մշտապես արդիական է եւ օրակարգային։ Մեր պարագայում խնդիր ունենք նախ՝ էլէներգիայի շուկայի ազատականացման հետ կապված ռիսկերը հաշվի առնելու։ Հաջորդը՝ էլէներգիայի արտահանման հարցերը կարգավորելու։ Մեր երկրի Էներգետիկ համակարգն ավելցուկային է, եւ այն առավելապես պետք է խարսխված լինի արտահանման ռազմավարության վրա, եւ եթե ազատականացման հետ կապված ռիսկերը հաշվի չառնենք, աստիճանաբար կդիրքավորվենք որպես էլեկտրաէներգիա ներկրող պետություն՝ իր բոլոր բացասական հետեւանքներով, այդ թվում՝ սակագնային։ Այս ամենից խուսափելու տարբեր ձեւեր կան եւ հիմնականը ատոմային էներգետիկայի զարգացմանն է վերաբերում։ Ու խոսքն այս պարագայում ոչ միայն գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման մասին է, այլեւ՝ նոր բլոկ (բլոկներ) ունենալու անհրաժեշտության։

Երկու պարագայում էլ՝ ե՛ւ երկարացման, ե՛ւ նորն ունենալու, խնդիր չունենք։ Թե՛ ռուսական կողմի հետ համագործակցությունն է ակտիվ եւ թե՛ ոլորտի մասնագիտացված միջազգային կառուցների, որոնք մեր մասնագետների հետ հանդիպման ընթացքում մեկ անգամ չէ, որ հավաստել են՝ ոչ մի խնդիր չեն տեսնում։ Այսինքն՝ եթե տեխնիկական ու մասնագիտական առումով խնդիր չկա, մնում է հաստատակամություն հայտնել ատոմային էներգետիկան զարգացնելու քաղաքականության տիրույթում։ Նկատի ունենանք նաեւ՝ էներգետիկ ճիշտ դիվանագիտություն տանելու պարագայում (վարկավորման ձեռնտու պայմաններ, ժամկետներ, հետվերադարձի սխեմաներ) կարող ենք հստակ խոսել նաեւ ձեռնտու սակագների մասին։

Թեգեր: ատոմակայանէլեկտրաէներգիաՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Գլոբալ փոփոխությունների երկընտրանքի առջեւ

Գլոբալ փոփոխությունների երկընտրանքի առջեւ

Ի՞նչ է թաքցնում թուրքական ժպիտը

Ի՞նչ է թաքցնում թուրքական ժպիտը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist