Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Համակարգային քայլեր պետք է մշակվեն

Սեպտեմբերի 8, 2022
Հանրապետություն
Պարտքի ամբողջական պատկերը՝ ափի մեջ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
247
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր սպառողական նվազագույն զամբյուղն անընդհատ ավելի շատ ծախս է պահանջում։ Վիճկոմիտեի տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022 թ. օգոստոսը 2021-ի օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1 տոկոս։ Դարձյալ ըստ նույն մարմնի տվյալների` 2022 թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշը 0.4 տոկոս էր։ Եթե համեմատենք այս տարվա օգոստոսին արձանագրված սննդամթերքի գնաճը նախորդ տարվա օգոստոսի հետ, ապա թիվը 12.5 տոկոս է։

Սննդամթերքի առանձին տեսակների գնային պատկերը դարձյալ աճողական է (կրկին 2022 թ. օգոստոսին 2021-ի օգոստոսի համեմատ)։ Թանկացել են ոսպը, բրինձը, լոբին՝ համապատասխանաբար 31.1, 11.0, 1.1 տոկոսով, ալյուրը, շաքարավազը՝ համապատասխանաբար 16.6 եւ 7.4 տոկոսով, իսկ խոզի եւ տավարի միսը՝ 2.3 եւ 21.4 տոկոսով։ Պանիրը թանկացել է 25.1 տոկոսով։ 2022 թ. օգոստոսին 2021-ի օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.5 գնաճ։ 32.7 տոկոս է կազմել մակարոնեղենի գնաճը։

Նկատենք, սակայն, որ սպառողական զամբյուղը միայն պարենային ապրանքների «հավաքածու» չէ։ Այն պարենային եւ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների նվազագույն «հավաքածուն» է, որը մարդու առողջության եւ կյանքի նվազագույն պահանջները ապահովելու համար է անհրաժեշտ։ Եթե այս ամենին հավելենք հագուստը (10.5 տոկոս գնաճ), բնակարանային ծառայություններ, ջուր, էլէներգիա, գազ եւ վառելիքի այլ տեսակներ (7.3 տոկոս եւ 0.6 տոկոս), պատկերն ավելի ամբողջական կդառնա։ 

Քաղաքացիները պարբերաբար ստիպված են լինում ձգել իրենց գոտիները՝ սպառողական նվազագույն զամբյուղից առանձին ապրանքներ պակասեցնելով, որոշները՝ ընդհանրապես բացառելով։ Եվ ամեն գնաճի ալիքին զուգահեռ ուշադրություն ենք դարձնում սոցիալապես անապահով, խոցելի խավի խնդիրներին, այս խավի հանդեպ պետության կողմից ձեռնարկվող քայլերին, դրանց արդյունավետությանն ու հակառակը։ Բայց կա մի հատված, որի խնդիրներից չենք խոսում՝ համառորեն չնկատելով, որ այս հատվածի ներկայացուցիչները լրացնելու են անապահով խավի թիվը։ Խոսքն այն խավի մասին է, որ սոցիալապես անապահով չի համարվում, բայցեւ՝ հարուստ խավ էլ չէ։ «Միջին խավ» չենք կոչում, քանզի միջին խավին բնորոշ եկամուտների տիրույթում չէ։ Այսինքն` սա այն խավն է, որ խոցելի չի համարվում, քանզի սահմանված փաստաթղթավորման ու բալային համակարգում չի ներառվում, քանզի ունի աշխատատեղ եւ երեւացող եկամուտ, բայց միջին խավին բնորոշ ոչ մի ծառայություն իրեն թույլ տալ չի կարող՝ հանգստի, առողջապահական, մարզական, արվեստի եւն։ Սա այն խավն է, որ տարիներով ապրում է իր «աշխատավարձ» կոչվող եկամտով եւ բանկերից շարունակաբար վերցվող սպառողական վարկատեսակներով։ Եվ այդ վարկերն էլ վերցնում է ոչ թե մեծ ծախսեր հոգալու, երկարատեւ հանգիստ կազմակերպելու, բնակարանային պայմանները բարելավելու, այլ՝ ընթացիկ, ամենօրյա ծախսեր հոգալու համար։ Այս խավն ապրում է «վարկով վարկ» տարբերակով։

Եվ հենց այս խավի համար է գնալով ավելի դժվարանում ապրելը (կրկնենք՝ խոցելի խավի խնդիրն այս նյութում չենք քննարկում), եւ հենց այս խավն է, որ բոլոր նախադրյալներն ունի խոցելի խավի շարքերը համալրելու։ Ի դեպ, այս խավը իրական հնարավորություն չունի նաեւ փոքր կամ միջին ծավալի վարկ վերցնելու եւ գործ ձեռնարկելու, քանի դա թույլ չի տալիս նրա աշխատավարձը։ Ու ստեղծվել է մի իրավիճակ, երբ. կամ այս խավի ներկայացուցիչը դառնում է խոցելի, աղքատանում է, կամ՝ լավագույն դեպքում մնում է նույն՝ վարկով վարկ փակելու ձեւաչափում, ասել է թե՝ առանց կյանքի որակի բարելավման։

Հետեւաբար՝ պետության խնդիրն է սոցիալական այնպիսի քաղաքականություն վարել, որ խոցելի խավի շարքերը գոնե չհամալրվեն, իսկ նշածս խավին տեղաշարժի հնարավորություն տան՝ դեպի միջին խավ ուղղելով։ Իսկ որպեսզի այսպիսի քաղաքականություն վարվի, նախ պետք է նպատակային արդյունավետության համակարգային քայլերի խումբ մշակվի։ Եվ կրկին գալիս ենք անհրաժեշտ հիմնային կետին՝ պետք է ունենանք տնտեսական փաստացի, ոչ թե անվանական աճ։

Թեգեր: Տնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ջոն Մաքսվել. «Դուք նույնիսկ չեք մոտեցել ձեր ներուժին»

Ջոն Մաքսվել. «Դուք նույնիսկ չեք մոտեցել ձեր ներուժին»

Բռնադատված ճարտարապետի դաժան, բայց եւ ստեղծագործ կյանքը

Բռնադատված ճարտարապետի դաժան, բայց եւ ստեղծագործ կյանքը

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist