Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչու սիգի որսը 300 տոննայից դարձավ 600

Եվ արդյոք այն չի վտանգի ձկնաշխարհը

Սեպտեմբերի 13, 2022
Հանրապետություն
Լրացուցիչ 50 տոննա սիգի որս է թույլատրվել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
157
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության օգոստոսի վերջին նիստում որոշվեց, որ 2021 թ. սեպտեմբերի 30-ի «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման,  բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2022 թ. տարեկան ծրագիրը հաստատելու մասին» որոշման հավելվածում թիվ 1 աղյուսակի 300 թիվը կփոխարինվի 600 թվով։ Այսինքն՝ սեպտեմբերի 1-ից լճից սիգի արդյունաբերական որսի ծավալը  ավելացավ եւս 300 տոննայով։

Ինչու՞ նախորդ տարվա որոշումը փոխվեց, արդյոք դա թույլ էր տվել խնդրով զբաղվող գիտական կենտրո՞նը՝ ԳԱԱ-ի Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոն ՊՈԱԿ-ը, ինչքա՞ն են սիգի պաշարները, եւ արդյոք 600 տոննա որսի թույլտվությունը չի՞ վտանգի Սեւանի կենդանական աշխարհը՝ սիգ ձկնատեսակի մասով։ Պարզաբանումներ փորձեցինք ստանալ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանից։

Ի դեպ, նկատենք, որ փոխվել է ոչ միայն սիգի արդյունագործական ձկնորսության աշնանային որսաշրջանի համար նախատեսված ձկնապաշարի քանակը, այլեւ՝ ժամկետը։ Վերջինս սահմանվել է մինչեւ նոյեմբերի 20-ը։ Շրջակա միջավայրի նախարարությունը վստահեցնում է, որ որոշման համար հիմք են եղել հենց նշված գիտական կենտրոնի կողմից Սեւանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված լրացուցիչ ուսումնասիրությունները, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Բարդուխ Գաբրիելյանը. «Այո, գիտական կենտրոնը թույլ է տվել եւ թույլ է տվել հիմնավորմամբ՝ պաշարի հաշվարկով պայմանավորված»։

Հիշեցնենք, որ 2022 թ. համար մարտի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը Սեւանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ, փաստացի կնքվել է 567 պայմանագիր՝ 295 798 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Արդյոք որսի կրկնապատկումը չի՞ վնասի Սեւանին։ Սա պարզելու համար նախ հասկանանք, թե ինչքան է լճում սիգի պաշարը։ Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ կրկնակի որս թույլ են տվել, որովհետեւ պաշարն ավելացել էր։ Իսկ ավելացել էր, որովհետեւ ձվադրման շրջանում հսկողությունը համեմատաբար արդյունավետ էր եղել։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ նշում է, թե «Սեւանա լճում սիգի արդյունագործական ձկնապաշարի ավելացումը համալիր իրականացված մի շարք միջոցառումների արդյունք է։ Ամբողջ տարվա ընթացքում նախարարության, «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի,  բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ ոստիկանության մարզային բաժինների համակցված աշխատանքի արդյունքում խիստ վերահսկողություն է իրականացվել մանրաձկան որսի նկատմամբ»։

Գանք սիգի պաշարին։ Ըստ Բ. Գաբրիելյանի՝ ներկայումս Սեւանում ընդհանուր պաշարը 5 հազար տոննա է՝ մոտավոր հաշվարկներով։ Իսկ արդյունագործական պաշարը մոտավորապես 700 տոննա է։ Հիմա՝ այս 700-ից 600-ի որս թույլ տալը ինչքանո՞վ է ճիշտ։ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահը նախ ճշգրտեց, որ այս տվյալը նախորդ տարվա աշնան տվյալ է, որից թույլ է տրվել միայն 30 տոկոսի որսը։ Այս տարվա ամռան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պաշարն ավելացել է (ինչպես ասացինք՝ համեմատաբար ուժեղ հսկողության արդյունքում), դրա համար էլ ավելի որսի թույլտվություն տվեցին, բացի այդ՝ ՇՄ նախարարությունը վստահեցրել է, որ սիգի ձվադրման շրջանում կրկին շարունակելու է հսկողությունը, հետեւաբար՝ սիգի մասով կենդանական աշխարհի վնասման հարց չկա։

«Բայց ամեն ինչ պետք է արվի ըստ մեր առաջարկների եւ հիմնավորումների, թույլ ենք տվել եւս 300 տոննա, ուրեմն դրանից չպետք է անցնի, եթե 1300 տոննա որսան, իհարկե կվնասվի, թույլ ենք տվել մինչեւ նոյեմբերի 20-ը, ուրեմն 21-ից այլեւս պետք է դադարի։ Այս ամենին հետեւելու պարագայում ամեն ինչ նորմալ է»,- եզրափակեց Բ. Գաբրիելյանը։

Թեգեր: ձուկՍեւանսիգ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Քեմալական հաղթանակը Զմյուռնիայի արյունոտ մոխիրների վրա

Քեմալական հաղթանակը Զմյուռնիայի արյունոտ մոխիրների վրա

Թուրքիան կշարունակի գործել «պատերազմի եզրին»

Թուրքիան կշարունակի գործել «պատերազմի եզրին»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist