Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ անվտանգային համակարգի ողջ գործիքակազմի օգտագործումը հրամայական է

Ադրբեջանական սանձարձակությունը՝ միջազգային հանրության եւ կառույցների լռության հետեւանք

Սեպտեմբերի 14, 2022
Հանրապետություն
Ո՞րն է ռուս խաղաղապահների դեմ Բաքվում «բեմադրած» թատրոնի… իմաստը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
199
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի նախաձեռնած հրադադարի լայնամասշտաբ խախտման դեպքն առաջին հերթին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիային միջազգային կառույցների եւ հանրության ոչ ադեկվատ արձագանքի հետեւանք է: Այն ժամանակ աշխարհն աչք փակեց արցախյան խնդիրը քաղաքական բանակցությունների փոխարեն պատերազմով լուծելու ադրբեջանաթուրքական գործողությունների առաջ: Արցախի ժողովրդի դեմ ագրեսիային որեւէ դատապարտող հայտարարություն կամ պատժիչ գործողություն չհետեւեց, բացի կողմերին խաղաղության կոչերից՝ կրկին հավասարության նշան դնելով ագրեսորի եւ զոհի միջեւ:

Միջազգային կառույցների նման պահվածքից Ադրբեջանը եզրակացրեց, որ կարող է հանգիստ եւ անպատիժ ռազմական գործողություններով լուծել իրեն անհրաժեշտ ցանկացած հարց եւ դիմեց նման քայլերի:

Մյուս կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտվեց Ուկրաինայում ՌԴ զորքերի հետքաշման առաջին իսկ դեպքից եւ զուգահեռաբար բախումներ հրահրեց Հայաստանի դեմ, որը ռազմաքաղաքական դաշինքի մեջ է ՌԴ-ի հետ, Հայաստանում են գտնվում ռուսական ռազմաբազա, սահմանապահ զորքերը, իսկ Արցախի շփման գծում կանգնած է ՌԴ խաղաղապահ զորախումբը: Օրերս Վլադիվոստոկում ունեցած իր ելույթում նման սցենարի վերաբերյալ իր մտահոգություններով եւ կանխատեսումներով կիսվեց նաեւ ՀՀ վարչապետը՝ շեշտելով, որ տարածաշրջանը կարող է ապակայունացվել ՌԴ-ի՝ դեպի Ուկրաինա ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնելու հետեւանքով:

Այստեղ արդեն ավելորդ է կրկնելը, որ Ադրբեջանը, ըստ էության, մեջքից հարված է հասցնում ՌԴ-ին, որի ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի վրա: Սահմանին ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան տալիս են, սակայն այսօր առաջնային հարց է դառնում Ադրբեջանի ռազմական գործողություններին առաջին հերթին միջազգային համարժեք գնահատական տալը, ինչը միայն կարող է զսպել թուրք-ադրբեջանական ախորժակը:

Սեպտեմբերի 13-ի գիշերը ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թ. կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը նշանակում է, որ Հայաստանը կարող է դիմել բարեկամ ցանկացած պետության՝ ռազմական աջակցություն ստանալու նպատակով:

ՀՀ ինքնիշխան տարածքների վրա ոտնձգությունից բացի, Ադրբեջանը ապակայունացնում է տարածաշրջանը, այն դեպքում, երբ իրեն պարբերաբար Իրանը հայտնել է, որ չի հանդուրժի իր հարեւանությամբ որեւէ սահմանային խախտում: ՀՀ վարչապետը գիշերվա ընթացքում արդեն հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահի հետ, իսկ առավոտյան Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կրկին շեշտել է, որ Իրանի համար ընդունելի չէ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմաններին որեւէ փոփոխություն:

Մյուս կողմից էլ հրադադարի խախտման վերջին դեպքն ավելորդ անգամ փաստում է, որ խաղաղության մասին Ադրբեջանի խոսքերը սին են, եւ պետք է մշտապես պատրաստ լինել ադրբեջանական ագրեսիային: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն համատեքստը, որի պայմաններում ադրբեջանական զինուժը դիմեց ռազմական գործողությունների: Նա հայտնեց, որ Արցախի հարցի բանակցային գործընթացի շրջանակներում 2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի 5 դրույթ եւ առաջարկել կնքել այն, իսկ Հայաստանը հայտնել էր, որ դրանք ընդունելի են՝ առաջարկելով նոր կետեր ավելացնել: «Վերջին՝ բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունները վարել նաեւ Հայաստանի սկզբունքների հիման վրա»,-ասաց ՀՀ վարչապետը եւ պարզաբանեց, որ դրանցից մեկը եռակողմ հայտարարության սկզբունքների պահպանմանն էր վերաբերում, մյուսը՝ ԼՂՀ ժողովրդի կարգավիճակին եւ իրավունքներին: Ըստ վարչապետի ներկայացման՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է, կամ, առնվազն, այն Ադրբեջանի ներքին խնդիրն է, եւ չի ցանկանում խնդիրը քննարկել Հայաստանի հետ: Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե տարածքային պահանջներ չունի, բայց սահմանազատման եւ սահմանագծման ժամանակ պատրաստվում է բարձրացնել, իրենց ձեւակերպմամբ, «ապօրինի ձեւով Հայաստանին հանձնված տարածքների» հարցը, ինչն Ադրբեջանի հետեւողական քաղաքականությունն է:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի գործողությունների համատեքստում նաեւ կոմունիկացիաների բացման խնդիրն է, եւ կրկնեց, որ Հայաստանը չի պատրաստվում միջանցք տրամադրել: Նիկոլ Փաշինյանը նաեւ շեշտեց, որ Ադրբեջանը սադրանքի է դիմում այն ժամանակ, երբ ՀՀ-ն բացառապես իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար կենտրոնանում է ՀՀ զինված ուժերի բարեփոխման վրա:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լինում են իրավիճակներ, երբ Հայաստանի համար զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ, բայց կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ:

Վարչապետի պարզաբանումներն կրկին կարեւորեցին Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների գործիքի կիրառման անհրաժեշտությունը՝ ՀՀ անվտանգային մյուս բաղադրիչների լիարժեք կիրառման հետ միասին: Այսօր ՀՀ անվտանգային համակարգի ողջ գործիքակազմի օգտագործումը հրամայական է, քանի որ ակնհայտ է դառնում, որ թյուրքական զույգը չի հրաժարվում առավելապաշտական նպատակներից:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանհարձակումներսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա

Մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա

Հիվանդության բռնկո՞ւմ, թե՞ հարձակում Սիրիայի վրա

Հիվանդության բռնկո՞ւմ, թե՞ հարձակում Սիրիայի վրա

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Հայերեն այբուբենը «սկզբից եւեթ կատարյալ էր»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Իրանի առանցքային դերը Կովկասում

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist