Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա

Եթե մեր տնտեսությունն արմատապես չվերակառուցվի ու չզարգանա

Սեպտեմբերի 14, 2022
Հանրապետություն
Մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
546
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի, Վարդենիսի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի, Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին նաեւ ԱԹՍ-ներ է կիրառել։ Ասել, որ այս հարձակումներն անսպասելի էին, ճիշտ չի լինի։ Ադրբեջանը պետական մակարդակով հայատյացության քաղաքականությունը երբեք չի դադարեցրել, եւ հարձակումներն այդ քաղաքականության «օրինաչափ» դրսեւորումներն են։ Թշնամին հարձակումների համար այլ պարարտ հող էլ ուներ` 44-օրյայից հետո ադրբեջանական տեղակայումները Հայաստանի գյուղերի, ճանապարհների անմիջական հարեւանությամբ։

44-օրյայից հետո երկու տարի մենք անընդհատ գրում ենք, որ անհրաժեշտ է բոլոր ոլորտներում հստակ համակարգում, տնտեսության մոբիլիզացում եւ ռազմականացում, որովհետեւ մարտահրավերներին համահունչ բանակ, անվտանգություն, պաշտպանական համակարգեր, զարգացած ենթակառուցվածքներ ունենալու համար պետք է ունենանք իրական տնտեսություն։ Որովհետեւ առանց զարգացած տնտեսության, մենք չենք ունենա կայուն պետություն։ Իսկ սա ենթադրում է, որ թույլ լինելով՝ միջազգային հարթակներում, որպես պետություն, հարգանք վայելել չենք կարող։

Ի վերջո, մենք թմրելու իրավունք չունենք։ Պատերազմի մտքերը վանելով` հնարավոր սպասվելիք պատերազմը չեն կանգնեցնում։ Պատերազմը կանգնեցնում են դրան պատրաստ լինելով։ Իսկ պատրաստ լինելու համար պետք է ունենալ տնտեսություն։ Որովհետեւ երբ տնտեսապես թույլ ես լինում, «համագործակցություն» որակվող շատ ուղղություններ սպառնում են պարանոցիդ շուրջ սեղմօղակով։ Որովհետեւ երբ տարեկան շուրջ 3 մլրդ դոլարի եկամուտ ես ունենում եւ պետական պարտքդ եռապատիկ գերազանցում է եկամուտդ, արտաքին պարտք ներգրավելով ու ընթացիկ խնդիրներ լուծելով՝ տնտեսություն չես զարգացնում։ Մինչդեռ այդ պարտքերի վերադարձը պետք է ապահովվի հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին, իսկ եթե դա առկա չէ, ստիպված նոր պարտքերի ներգրավման ճանապարհով, ինչը ավելի է թուլացնելու մեր տնտեսության եւ, ըստ այդմ, մեր երկրի դիրքերը։ Կրկնում ենք՝ եթե մեր երկրի տնտեսությունն արմատապես չվերակառուցվի ու չզարգանա, մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա։

Ի վերջո, աշխարհաքաղաքական իրավիճակի թելադրանքն է, եւ տնտեսագետները մեկ անգամ չէ, որ խորհուրդ են տվել, որ ճիշտ կլինի, որ ամբողջ տնտեսությունը ծառայեցվի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը, եւ անցում կատարվի պլանային կառավարման։ Մենք այնպիսի բարդ իրավիճակում ենք, որ եթե չապահովենք Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ապա որեւէ արտաքին ուժ դա չի ստանձնի մեր փոխարեն։ Եթե ուզում ենք ոտքի կանգնել, ապա կկանգնենք։ Եվ դրա համար ընդամենը մեկ պայման բավարար է՝ մեկ գաղափարի շուրջ համախմբվելը։ Ու այդ գաղափարը մեր հայրենիքի հզորացումն է։ Եթե այս մեխը դնենք բոլոր ոլորտներում, գալիք հաղթանակները բնական իրողություններ կդառնան։

Ի վերջո, երբ թշնամին անընդհատ «ադրբեջանական պատմական հողեր» է համարում Սյունիքը, Սեւանն ու Երեւանը, խոստանում է «հետ բերել» եւ վստահ է, որ կարող է, որովհետեւ «արդեն հաղթել է հայկական ֆաշիզմին», պետք է հասկանանք, որ տնտեսության որակական ու արագ զարգացումը րոպե առաջ կենսական անհրաժեշտություն ու հրամայական է։ Պետք է հասկանանք, որ մեզ տնտեսական իրապես բարեփոխման խորքային ռազմավարություն է պետք՝ հստակ հաշվարկներով եւ ուղղություններով։ Պետք է հասկանայինք, որ երբ միջազգային մեսիջներ են հղվում, որոնք մեզ կարող են օգնել աշխարհաքաղաքական թատերաբեմում սրա-նրա շահին ծառայող գործիք չդառնալու (ժամանակին անդրադարձել ենք Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սեւ ծով լոգիստիկային եւ Հայաստանի դերակատարությանը), պետք է աշխատենք բոլոր խողովակներով՝ բիզնեսի, դիվանագիտական եւն։ Տնտեսության զարգացման համար բոլոր շղթաները պետք է գործի դնենք։

Եվ, ի վերջո, տնտեսությունն ինքնին առանձին չի զարգանում։ Տեխնոլոգիական բարեփոխումների հիմամբ տնտեսական քաղաքականության բարելավման եւ ռեսուրսների լավագույնս օգտագործման կարիք կա։ Մասնագետներն ասում են, որ ՏՏ ոլորտի խթանումը կարող է ապահովել թռիչքաձեւ աճ՝ միաժամանակ խթանելով ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը։ Եվ որ նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունը, իհարկե, համապատասխան պայմաններ ապահովի։ Եվ որ սա էլ ինքնաբերաբար կնպաստի նաեւ մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Եվ վերջում՝ եթե թշնամու հարեւանությամբ ես ապրում, մարտահրավերներն ամենօրյա են, ուստի բաց աչքերով քնելը պարտադիր պայման է։ Իսկ զարգացած տնտեսություն ունենալը մեր «բաց աչքն» է՝ մեր զգոնությունը։ Չունեցա՞նք, փաստելու ենք իրականությունը։ Այլընտրանք չունենք՝ պարտավո՛ր ենք ուժերի ամբողջ լարումով փոխել իրավիճակը։

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանթշնամիսահման
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հիվանդության բռնկո՞ւմ, թե՞ հարձակում Սիրիայի վրա

Հիվանդության բռնկո՞ւմ, թե՞ հարձակում Սիրիայի վրա

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հոգեւոր անկյուն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist