Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատերազմի «տնտեսական դասերը»

Սեպտեմբերի 15, 2022
Հանրապետություն
Պատերազմի «տնտեսական դասերը»
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
948
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատերազմից դասեր են քաղում՝ հավանական պատերազմից խուսափելու եւ հնարավոր պատերազմին պատրաստ լինելու համար։ Առավելապես մեր պայմաններում՝ հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը, մեր աշխարհագրական դիրքը։ Առավելապես մեր պայմաններում, երբ թշնամին մեր հայրենիքի տարածքների վրա է իր պետությունները կերտել։ Առավելապես մե՛ր պայմաններում, երբ թշնամին մշտական է։ Այդ դասերը լեզվական, կրթական, մշակութային, տնտեսական, ռազմական ու քաղաքական տիրույթներում են։

44-օրյայից հետո դասեր քաղեցի՞նք։ Պատասխանելու փոխարեն փաստենք՝ իրականությունը պետք է ճիշտ բնութագրել՝ հասկանալով, որ հակառակորդն այլ բան է, թշնամին՝ բոլորովին այլ, սադրանքն այլ բան է, լայնածավալ հարձակումը՝ բոլորովին այլ, վերջապես՝ միջադեպն այլ բան է, պատերազմը՝ բոլորովին այլ։

44-օրյայից հետո դասեր քաղեցի՞նք։ Պատասխանելու փոխարեն փաստենք՝ թշնամին կրկին հարձակվել է եւ այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության վրա։ Ի պատիվ տնտեսագիտական համայնքի, պետք է նշել, որ նրանք այս երկու տարվա ընթացքում մշտապես ոչ միայն գնահատական են տվել միջազգային, տարածաշրջանային ու մեր երկրի տնտեսաքաղաքական գործընթացներին, այլեւ այդ գործընթացներից հնարավորինս քիչ ազդվելու, օգուտներ քաղելու եւ մեր տնտեսությունը հզորացնելու առաջարկներ են ներկայացրել։ Շեշտվել է «մոբիլիզացիոն տիպի էկոնոմիկա» ունենալու անհրաժեշտությունը, ընդ որում՝ երկարաժամկետ հատվածով։ Ամբողջը պետք է սրան ծառայի, եւ, այո, հենց սա է, որ երկրում շատ բարձր մակարդակի բարեկեցություն կապահովի։

Մասնագետներից շատերն են Իսրայելի օրինակը նշում, որ հավիտենական թշնամանքի ու շրջափակման մեջ բարձր տեխնոլոգիական ու մրցունակ համակարգ է ստեղծել։ Որովհետեւ, ինչպես առիթով մեզ հետ զրույցում նկատեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, հենասյուները եղել են մոբիլիզացիոն ռեսուրսային բազայի հիման վրա: Ստեղծել են գերարդիական զենքեր ոչ միայն իրենց պաշտպանելու համար, այլեւ վաճառում են ամբողջ աշխարհում: Հայաստանը ոչնչով հետ չի եղել ու չի տարբերվում այդ կարգի երկրներից: Մեր ներուժն ակնհայտ է՝ հզոր է, բայց պետք է մոբիլիզացվի:

Մենք ռազմական ինովացիան ու ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու միտքն ունենք, ներուժն ունենք (մասնագետների գնահատականն է), մնում է պետությունը կառավարումն ու քաղաքականությունը հստակ տանի՝ համապատասխան պայմաններ ապահովելով: Սա օրակարգային հարց էր երեկ, այսօր՝ նույնպես, եւ վաղը եւս կլինի։

Ամենատարբեր տնտեսագետների հաճախ եմ հարցրել՝ արդյոք մոբիլիզացիոն տնտեսությունը տնտեսական մի համակա՞րգ է լինելու, որ աշխատելու է պետական հրահանգով։ Պատասխանը միանշանակ ոչ է եղել։ Մոբիլիզացիոն տնտեսությունը ենթադրում է, որ պետությունն անվտանգության ու պաշտպանական խնդիրներ ունի, հետեւաբար՝ պետք է ունենա անվտանգության ռազմավարական ծրագիր եւ համակարգերը կարգավորի դրա ներքո։ Մոբիլիզացիոն տնտեսությունը նշանակում է, որ ոլորտային քաղաքականությունները պաշտպանական նշանակության են լինում եւ  արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու հնարավորություն են ունենում։ Տնտեսական այս կարեւորագույն դասը քաղեցի՞նք 44-օրյայից հետո։ Հասկանալի է, որ ոչ, որովհետեւ այս պահին տնտեսական մեր համակարգը մոբիլիզացիոն չէ։

Առաջարկ է եղել նաեւ ստեղծելու «Ռազմատնտեսական կոմիտե»։ 44-օրյայից հետո մեզ հետ զրույցում այս կոմիտեի անհրաժեշտության մասին խոսել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ նշելով, թե կոմիտեն իր խնդիրներն իրականացնելիս պետք է անկախ լինի Հայաստանի պետական մարմիններից, պետք է ստեղծի բացառիկ պայմաններ եւ ապահովի անհրաժեշտ ֆինանսավորում ռազմարդյունաբերության ոլորտի արագ ու դինամիկ զարգացման համար, պետք է ապահովի նախադրյալներ՝ դեպի գիտատար եւ տեխնոլոգիական առաջընթաց ապահովող ոլորտներ խոշոր ներդրումներ ներգրավելու համար, եւ որ կոմիտեի օրենսդրական նախաձեռնությունները պետք է քննարկվեն եւ ընդունվեն շտապ ռեժիմով։ Տնտեսագետի առաջարկն այսօր էլ նույնն է՝ արագ ձեւավորել «ռազմատնտեսական կոմիտե»՝ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ, համախմբող մարմին` լայն լիազորություններով։

Դասերը պետք է քաղել՝ սպասվող պատերազմներից հնարավորինս քիչ կորուստներով եւ հաղթող դուրս գալու, անընդհատ զարգանալու, հայ զինական ուժի համար մշտապես ամուր թիկունք լինելու եւ հզորագույն երկիր կառուցելու համար։ Կկառուցե՞նք, մեզնից է կախված։

Թեգեր: ԱԹՍթշնամիպատերազմՏնտեսություն
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանական ագրեսիան ունի նաեւ արտաքին՝ աշխարհաքաղաքական պատճառներ

Ադրբեջանական ագրեսիան ունի նաեւ արտաքին՝ աշխարհաքաղաքական պատճառներ

Հակասական հարաբերությունների գաղտնիքը

Հակասական հարաբերությունների գաղտնիքը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist