Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատերազմի «կապույտ գծերը»

Թշնամին շարունակելու է իր ահաբեկչությունները

Սեպտեմբերի 16, 2022
Հանրապետություն
Պատերազմի «կապույտ գծերը»
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
848
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչու թյուրքական տարրը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Պատճառները գիտեն նրանք, ովքեր ճանաչում են մեր Հայրենիքն ու Հայրենիքի այս հատվածը, տեղյակ են աշխարհաքաղաքական մարտահրավերներին ու խորապես հասկանում են, թե ինչ վիճակում հայտնվեցինք Արցախի մեծ մասի կորստով։ 44-օրյայի օրերին պատերազմը դիտարկում էինք նաեւ հիդրոահաբեկչական եւ բնապահպանական պատերազմների շրջանակում։ Մի բան, որ մեր հանդեպ թշնամու կողմից կիրառվել է դեռ խորհրդային տարիներից։ Այն ժամանակ ընդդեմ մեզ այդ քաղաքականությանը «ահաբեկչություն» ասվածը չէր կցվի, բայց դրանից էությունը չէր փոխվի եւ ոչ էլ այսօր է փոխված։ Միջազգային կոնֆլիկտաբանները մշտապես խոսում են բուն ու չերեւացող` պատերազմների ժամանակ «կապույտ ու կանաչ տարածքների» վրա գրոհների մասին։ Եթե մենք Խորհրդային Հայաստանի տարբեր տարիների քարտեզներ ուսումնասիրենք, կտեսնենք, թե ինչպես են մեր «կապույտ» երակները Հայաստանի հաշվին նվիրվել Խորհրդային Ադրբեջանին։

Ընդհանրապես, մեզ թշնաբար տրամադրված երկու արհեստածին պետություններն էլ, որ ստեղծվել են հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհում, ջրային հարցերին շատ մեծ ուշադրություն են դարձնում՝ պատերազմներում չանտեսելով այդ բաղադրիչը։ Քարվաճառի տարածքին նրանց աչքը միշտ է տնկած եղել։ 1919 թ. դեռ նոր-նոր ստեղծված խորհրդային Ադրբեջանը պետական մակարդակով բացահայտ խոսել է Քարվաճառին տիրանալու մասին։ Այն ժամանակվա դրանց ղեկավարներից մեկը՝ Մահմեդ Էմիլ Ռասուլ Զադեն, անթաքույց խոսել էր այն մասին, որ այդ տարածքը պետք է վերցնեն, որովհետեւ այդ տարածքներում են ջրային ռեսուրսների, ավելին` Արփա եւ Որոտան գետերի ակունքները:

Ինչպես այսօր բացահայտ խոսում են Սեւանին տիրելու մասին։ Ավելին ասեմ՝ թյուրքական տարրի ադրբեջանական դեմքը երբեք չի թաքցրել մեր երկրի նկատմամբ իր հիդրոահաբեկչական դրսեւորումները։ Եթե մի փոքր հետ գնանք, կհիշենք, թե ինչպես 2020 թ. դեռ գարնանից ակտիվ արշավ էին սկսել իրենց ջրի սղության մասով հայերին մեղադրելով։ Սա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում, ինչին տեղյակ է միջազգային մասնագիտական հարթակը, բայց դե թշնամին իր գործն անում է… նաեւ մեր օրերում։ Հիշում ենք, թե Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով ինչպես շեշտադրեցին Քարվաճառի հարցը։ Այն Քարվաճառի, որի նշանակությունը մեզանից շատերն այդպես էլ չգիտակցեցին։ Այն Քարվաճառի, որի տարածքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Այն Քարվաճառի, որտեղից այսօր թե՛ Սոթքի վրա են հարձակվում, թե՛ Ջերմուկի։ Ի դեպ, հիդրոահաբեկչության համատեքստում միանշանակ կարող ենք դիտարկել նաեւ Սեւ լճի խնդիրը, որն ավելի քան 9 մլն խմ ծավալ ունի, Ջերմուկի խնդիրը։

Տեսեք շղթայի տրամաբանությունը եւ կհասկանաք, թե ինչու է այն կրկնվում։ Արցախի ջրային պաշարները բավարար էին (ցավալիորեն գոնե առայժմ ստիպված ենք անցյալով խոսել)։ Բավարար ասելով՝ նկատի չունենք միայն ներքին պահանջները բավարարելը։ Խոսքը նաեւ արտահանման մասին էր։ Արցախն աշխարհի  ջրային ռեսուրսների տեսանկյունից ամենաապահով երկրներից է (տարեկան կտրվածքով մեկ շնչին բաժին ընկնող ծավալով հաշվարկված՝ 70 հազ. խմ, եւ առիթով այս մասին «ՀՀ»-ն գրել է,- Ա.Մ.), որովհետեւ այդ ծավալները տալիս էին Քարվաճառն ու Քաշաթաղը, եւ Հայաստանն ու Արցախը կարող էին տարածաշրջանում ջրային դոնոր դառնալ՝ միաժամանակ հնարավորություն ստանալով միջազգային հարթակներում բոլորովին այլ դիրքեր ձեռք բերելու։ Մենք չհասկացանք Քարվաճառի այս նշանակությունը՝ հնարավորություն տալով թշնամուն իր օգտին ծառայեցնել մեր ամենամեծ խաղաքարտերից մեկը։ Այն Քարվաճառի, որ  լեռնային գետերի, ջրվեժների, տաք հանքային աղբյուրների ու լճերի տարածք է։

Ընդհանրապես Հայրենիքը էժան ու թանկ տարածքներ չի ունենում։ Ամեն միլիմետրը սրբազան է հայի համար։ Պարզապես մենք Քարվաճառի օրինակին անդրադարձանք՝ ցույց տալու շղթայական կապերից մեկը՝ դեպի Սոթք ու Ջերմուկ ձգվող։ Ընդգծենք՝ կապերից մեկը։ Քարվաճառի օրինակով էլ կարող ենք հասկանալ, թե ինչու է թշնամին այսօր այդքան լկտիաբար խոսում Սեւանի մասին։ Բավական է միայն հասկանալ, որ Քարվաճառից են սկիզբ առնում Որոտանն ու Արփան։ Իսկ ինչո՞վ է սնվում տարածաշրջանի ամենամեծ՝ Սեւանա լիճը, ահա՛ եւ պատասխանը։

Գիտակցեցի՞նք, որ հայրենիքի մի հատվածի՝ Արցախի մեծ մասի կորստով, մյուս հատվածն անվտանգ չդարձավ, եւ խաղաղություն լինել չի կարող: Անվտանգ չդարձավ, նշանակում է՝ թշնամին շարունակելու է իր հայատյաց քաղաքականությունը բոլոր առումներով՝ կապույտ ու կանաչ տարածքների, բարձունքների, ենթակառուցվածքների, բնակավայրերի… Ապացույցը վերջին հարձակումն է եւ Էրդողանի` Ալիեւին աջակցության հայտարարությունը։ Մե՞ր գործը… մեր գործը մեր իսկ երկրին, մեր իսկ կենսատարածքին, մեր իսկ բնօրրանից մնացած այս փոքրիկ հատվածին տեր կանգնելն է։ Պետք է անենք անգամ մեր ուժերից վեր, անհնարինի սահմաններում։

Թեգեր: ՋերմուկջուրՔարվաճառ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բերձորում թյուրքական պետությունները սադրում են Հայաստանին եւ ՀԱՊԿ-ին

Առաջնայինն ագրեսիայի պատճառների վերացումն է

Ռուսաստանի բյուզանդականացումը

Ռուսաստանի բյուզանդականացումը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist