Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայոց պետականության հզորացման ընթացքն անկասելի է

Հայաստանի անկախության 32-րդ տարին՝ իրողությունների վերարժեւորմամբ

Սեպտեմբերի 21, 2022
Հանրապետություն
Հայոց պետականության հզորացման ընթացքն անկասելի է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
86
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովրդի պետականության երկրորդ վերածննդի 32-րդ տարին ոտք ենք դնում այն բացարձակ ճշմարտության գիտակցումով, որ անկախություն հռչակելը նվազագույնն է պետականաշինության ճանապարհին, գերնպատակը պետության հզորացումն է՝ մեր սերունդների համար նրա հարատեւությունն ապահովելու համար: Երկրորդ Հանրապետության հռչակմանը հաջորդած տարիները, ինչպես եւ բոլոր նախորդ հայկական պետականությունների դեպքում, առաջին հերթին արմատավորում են այն գիտակցումը, որ ամենօրյա, ամենժամյա աշխատանք է անհրաժեշտ պետությունը հզորացնելու համար: 44-օրյա եւ սեպտեմբերի 13-14-ի պատերազմները նորովի արժեւորեցին մեր անկախ պետականության գիտակցումը:

Վերջին իրադարձությունները փաստեցին, որ բաժակաճառերով պետություն չեն կառուցում, առավել եւս՝ ուժեղացնում ու հզորացնում: Քաղաքակրթությունների եւ աշխարհաքաղաքականության խաչմերուկում գտնվող Հայաստանի երկրորդ հանրապետությունը վերածնվեց գոյապայքարով, այն չդադարեց 31 տարիների ընթացքում ու հաստատապես շարունակվելու է ապագայում: Մենք չենք այդ գոյապայքարի նախաձեռնողը, հայ ժողովուրդն ապրում է իր հազարամյակների բնօրրանում, այդ ժամանակի քաղաքակրթություններն ու համաշխարհային քաղաքականությունն են պարբերաբար բախում Հայոց աշխարհի դռները:

21-րդ դարում աշխարհում մոտեցումներն ու գործողությունները փոխվել են, նպատակները՝ ոչ: Մեր օրերում ուժեղ պետություն ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ մարդկային հզոր կապիտալ, այն իրացնելու արդյունավետ համակարգ, որն էլ, իր հերթին, ապահովելու է պետության հիմքը՝ ուժեղ տնտեսությունը: Տեխնոլոգիական նոր դարաշրջանի փոխկապակցված աշխարհում տնտեսությունն ու աշխարհաքաղաքականությունը միաձուլվել են, եւ պետությունների տնտեսական զարգացումն ու ուժեղությունը մեծապես կախված են իրենց վարած արտաքին քաղաքականությունից: Հետեւաբար, ուժեղ պետություն ունենալու համար քաղաքականության բոլոր ուղղությունները՝ տնտեսականը, քաղաքականը եւ պետական գաղափարախոսությունը պետք է հավասարապես ու փոխլրացմամբ զարգանան համապատասխանելով գերարագ փոփոխվող աշխարհի օրվա պահանջներին:

Հայաստանն անկախության 32-րդ տարին թեւակոխում է նոր իրողություններում՝ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական առումներով, ինչը պահանջում է գործընթացների, երեւույթների նորովի գնահատում ու արժեւորում, պետականաշինության ժամանակակից մեթոդաբանություն եւ արտաքին ճկուն քաղաքականություն: Ավելորդ չէ կրկնելը, որ վերջինս հատկապես կարեւոր է ժամանակի աշխարհաքաղաքական, հաճախ դասական տրամաբանության կանոններով դժվար բացատրվող, գերարագ ընթացող իրադարձություններով եւ զարգացումներով աշխարհում:

Վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության անկախության օրը մեր ժողովուրդը նշում է պատերազմներում հերոսացածների ոգեկոչումով: Մեկ բան աներկբա է՝ բոլոր պատերազմներում հայորդիները եւ մեր կողքին ապրող բարեկամ ժողովուրդների զավակները պայքարել, նահատակվել եւ շարունակում են կռվել Հայկական պետականության հարատեւման, հազարամյակների սեփական բնօրրանում ապրելու իրավունքի համար: Այդ սուրբ պայքարում ամեն հերոսացած նոր պարտավորության բեռ է դրել մեր ու ապագա սերունդների ուսերին: Մեր օրերի հերոսապատումները մեր ժողովրդին պատգամ են թողնում մեկ բացարձակ ճշմարտություն՝ հարատեւման համար մեր պետականության հզորացումն այլընտրանք չունի: Հերոսների պատգամը կյանքի կոչելը ծանր ու պատվաբեր եւ, առաջին հերթին, պարտադրող  առաքելություն է, որն այս բախտորոշ պահին դրված է հենց մեր սերնդի վրա եւ սխալվելու թույլատրելի քանակն էլ՝ սպառված:

Հայոց պետականության հզորացումն այլընտրանք չունի, այդ ընթացքն անկասելի է, այն չի կարող կանգնել որեւէ խոչընդոտի առաջ, որոնք բազմաթիվ են եղել մեր հազարամյակների պատմության ընթացքում եւ դեռ հանդիպելու են ապագայում: Մեր ողջ պատմությունը հագեցած է դրանց դեմ պայքարով եւ դրանք հաղթահարելով, բացառություններ չկան, խնդիրը միայն ժամանակի մեջ է:

Թեգեր: անկախությունՀայաստանպատերազմՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տնտեսությունն իր ողջ ներուժով պետք է ծառայի մեր անվտանգության ապահովմանը

Տնտեսությունն իր ողջ ներուժով պետք է ծառայի մեր անվտանգության ապահովմանը

«Ստեղծված իրավիճակը Հայաստանին Իրանի ու Ռուսաստանի աջակցության բացակայության հետեւանք է»

«Ստեղծված իրավիճակը Հայաստանին Իրանի ու Ռուսաստանի աջակցության բացակայության հետեւանք է»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist