Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կայունության պահպանման մասին կոչերն առայժմ անարդյունավետ են

Սահմանային մոնիթորինգի համակարգը՝ հետագա լարվածությունը կանխելու միջոց

Սեպտեմբերի 24, 2022
Հանրապետություն
Կայունության պահպանման մասին կոչերն առայժմ անարդյունավետ են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի հավանականությունը մեծ է, հատկապես Նախիջեւանի ուղղությամբ: Աշխարհի թիվ մեկ ամբիոնից ՀՀ վարչապետն ասաց, որ Ադրբեջանը բացահայտ հավակնություններ է ցուցաբերում ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ: Այդ տեղեկատվությունը պետք է ազդակ լինի Հարավային Կովկասում կայունությամբ շահագրգռված պետություններին եւ կառույցներին՝ հետագա ռազմական բախումները կանխելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար:

Ադրբեջանի հերթական ագրեսիայի հավանականության մասին են խոսում նաեւ վերջին օրերին այդ երկրի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման փաստերը: Ինչպես 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների նախաշեմին, այսօր էլ պաշտոնական Բաքուն կեղծ տեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական ուժերն են խախտել հրադադարի ռեժիմը: ՀՀ ինքնիշխան տարածքների սահմանների խախտման անթույլատրելիության մասին հայտնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր պետությունները եւ Իրանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին, եւ հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: ԻԻՀ նախագահը կրկնել է, որ պետությունների տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, եւ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարեւոր է Իրանի համար:

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձում հայտնել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը։ «Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ եւ խաղաղ ապագա, ինչը ներառում է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորում։ Հայտնում ենք մեր ցավակցությունը վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ»,- ասված է նրա ուղերձում:

ՌԴ նախագահն էլ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար կարեւորում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթների պահպանումը: «Մեզ մոտ պետությունների միջեւ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է պատճառում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսեւորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ հետեւել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ՌԴ-ում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանն ասել է Պուտինը։ Նա չէր մոռացել շեշտել, որ Հայաստանը ՌԴ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է։ Վերջինս ՀՀ-ի անկախության օրվա առիթով հղած ուղերձում նշել է. «Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի հետագա զարգացումը բխում է ռուս եւ հայ ժողովուրդների հիմնարար շահերից, իսկ 2020 եւ 2021 թվականներին կնքված եռակողմ հայտարարությունների հետեւողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության ապահովման համար»։

Այս ամենը, սակայն, հայտարարությունների մակարդակում են, իսկ իրականում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, հայկական օկուպացված տարածքներից հայտարարում, թե իրեն չեն կանգնեցնի ոչ մի զանգ ու միջնորդություն:

Ստեղծված իրավիճակում սահմանային հետագա լարվածությունը կանխելու համար անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգային համակարգի ներդնում՝ սահմանին դիտորդների կամ տեխնիկական սարքավորումների տեղակայման միջոցով: Այն իրականացնելու համար Հայաստանի ներկայիս գործող անվտանգային ռազմաքաղաքական արտաքին կառույցը՝ ՀԱՊԿ-ը, ունի համապատասխան միջոցներ եւ կարողություններ: Առաքելության աշխատանքային խումբը Հայաստանում փաստահավաք գործունեություն ծավալելուց հետո մեկնել է Մոսկվա՝ անդամ պետությունների ղեկավարներին առաջարկ ներկայացնելու համար: Սահմանին հրադադարի խախտման վերաբերյալ պարբերաբար հնչող ադրբեջանական կեղծիքը բացահայտելու եւ տարածաշրջանում հետագա լարումը կանխելու համար մոնիթորինգի համակարգը, թերեւս, այսօրվա դրությամբ ամենաարդյունավետ միջոցն է: Հետեւաբար, տարածաշրջանում կայունության մասին հայտարարությունները «հողի վրա» իջեցնելու համար օրախնդիր են գործնական քայլերը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգի համակարգի ներդնումը:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանՄԱԿսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վաղվա  տնտեսությունը սպասարկող էներգահամակարգ ունենալու հրամայականը

Վաղվա տնտեսությունը սպասարկող էներգահամակարգ ունենալու հրամայականը

«Իրանը լուրջ արգելք է Բաքվի երազանքի իրականացման ճանապարհին»

«Իրանը լուրջ արգելք է Բաքվի երազանքի իրականացման ճանապարհին»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Ջութակահարի… վերադարձը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

    34 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist