Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ուշագրավ ուղերձներ Ելիսեյան պալատից

Ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքներից

Սեպտեմբերի 28, 2022
Հանրապետություն
Համանախագահող երկրներն առանձին են գործում, բայց՝ նույն առաքելությամբ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
110
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

44-օրյա պատերազմի տարելիցի նախօրյակին Ելիսեյան պալատից հնչեց շատ կարեւոր երեք ուղերձ: ՀՀ վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը հայտարարեցին, որ Ադրբեջանը պետք է իր զինված ստորաբաժանումները դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքներից:

ՀՀ վարչապետի հայտարարությունը հատկանշական է այն առումով, որ այն արվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ներկայում նախագահող Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Փաստ է, որ ՄԱԿ-ը նորանկախ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել է Խորհրդային Միության ներքին վարչատարածքային սահմանների հիման վրա: Ավելին՝ արցախյան առաջին պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդած տարիներին ՄԱԿ-ը մի քանի բանաձեւ է ընդունել, որոնցում, Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին արձանագրումներից բացի, նաեւ դրույթ էր ներառել Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ: Սա փաստում է, որ աշխարհի թիվ մեկ միջազգային կառույցը դե-յուրե սահմաններով ճանաչել է ՀՀ-ն եւ Ադրբեջանը ու ներկայում լավ պետք է տեսնի, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Մյուս կողմից էլ 90-ականների պատերազմի եւ ներկայիս ՀՀ սահմաններին տիրող իրավիճակների միջեւ զուգահեռներ հնարավոր չէ անցկացնել, քանի որ արցախյան առաջին պատերազմից հետո հաստատված իրողություններն արցախցիների դեմ կիրառված ադրբեջանական ագրեսիայի պատասխանն էին՝ Արցախի զինված ուժերի մղած հերոսական պայքարի արդյունք, իսկ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի հետեւանք է առանց որեւէ պատճառի:

Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտնեց, որ իրականության հետ աղերս չունեն այն շահարկումները, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճշգրտված սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված եւ դելիմիտացված չէ։ Նա փաստեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը 1991 թ․դեկտեմբերի 8-ին ստորագրել ու վավերացրել են ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը եւ դրանով փաստացի ճանաչել են միմյանց սահմանները։ Նա նաեւ հորդորեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում պահել ադրբեջանական ագրեսիայի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժելու փաստերը:

2020 թ. պատերազմի տարելիցին Ելիսեյան պալատից հնչած մյուս ուղերձն Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության առաջնահերթությունների մասին էր: Սա հստակ խոսք է՝ ուղղված Ադրբեջանին, որ պատերազմներով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հարցերը երբեւէ չեն լուծվել եւ չեն էլ կարող լուծվել, դրանց բանալին քաղաքական երկխոսության սեղանի շուրջ է: Կարեւոր է նաեւ այն, որ այս մասին հայտարարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մայրաքաղաքից:

Փարիզից հնչած երրորդ ուղերձը տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամության մասին էր: Հայտարարվեց, որ երկրների գործող սահմանների ճանաչմամբ պետք է կնքվի այն, իսկ ենթակառուցվածքների բացումը եւ նորերի կառուցումը պետք է լինեն համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնցով դրանք անցնում են։

Ելիսեյան պալատից հնչած ուղերձներն ամբողջացնում են այն հիմնական սկզբունքները, որոնք տեսնում են միջազգային կառույցները եւ հանրությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում: Դրանց Ադրբեջանի արձագանքից պարզ կլինի, թե պաշտոնական Բաքուն իրո՞ք շահագրգռված է տարածաշրջանի խաղաղությամբ եւ արդյոք կարձագանքի՞ քաղաքակիրթ աշխարհին, թե՞ կնախընտրի ավտորիտար, ագրեսոր երկրի պիտակը:

Թեգեր: Էմանուել ՄակրոնՄԱԿ Անվտանգության խորհուրդՆիկոլ ՓաշինյանպատերազմՖրանսիա
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ոչ թե սպասարկող, այլ՝ արդյունաբերական տնտեսություն

Ոչ թե սպասարկող, այլ՝ արդյունաբերական տնտեսություն

Դիվանագիտական սողանքների իրական վտանգները

Հայաստանը կրկին հայտնվել է Արեւելք-Արեւմուտք ճանապարհի կենտրոնում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist