Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչպես կազդի ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը հայկական դրամի վրա

Պարզաբանում է մասնագետը

Հոկտեմբերի 4, 2022
Հանրապետություն
Ինչպես կազդի ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը հայկական դրամի վրա
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
756
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ Դաշնային պահուստավորման համակարգը ընթացիկ տարում երրորդ անգամ բարձրացրել է բազային տոկոսադրույքը: Հասկանալի է, որ դա ազդելու է համաշխարհային տնտեսության վրա։ ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը համաշխարհային արժութային շուկայում ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա։ «ՀՀ»-ն փորձեց պարզաբանում ստանալ կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանից։

Ընդհանրապես, համաշխարհային տնտեսության մեջ հետհամավարակային փուլում առկա բարձր գնաճը, որը տարեսկզբին է՛լ ավելի սաստկացավ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով, ստիպում է երկրների մոնետար իշխանություններին խստացնել դրամավարկային քաղաքականությունը: Մասնավորապես, աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող երկրում՝ ԱՄՆ-ում, սպառողական գներն օգոստոսին տարեկան կտրվածքով աճել են 8,3 տոկոսով։ Ուստի, ըստ Կարեն Սարգսյանի, սրանով է պայմանավորված, որ Դաշնային պահուստային համակարգն օրեր առաջ նորից բարձրացրեց բազային տոկոսադրույքը 0,75 տոկոսային կետով։ Ներկայումս այն 3-3,25 տոկոսի միջակայքում է։ «Պետք է նշել, որ ընթացիկ տարվա հունիսին եւ հուլիսին եւս կառույցը նույն չափով բարձրացումներ է իրականացրել: Խստացնող դրամավարկային քաղաքականության օգնությամբ Դաշնային պահուստային համակարգը փորձում է պայքարել երկրում շարունակվող գնաճի դեմ»,- նշեց տնտեսագետը։ 

Դրամավարկային քաղաքականության հերթական խստացման արդյունքում ԱՄՆ ֆոնդային ցուցիչները հերթական անգամ անկում են գրանցել: Առհասարակ, ԱՄՆ մոնետար իշխանությունների կողմից դրամավարկային քաղաքականության նշված գործիքի կիրառումը ստիպում է ֆինանսական շուկայի մասնակիցներին հրաժարվել ռիսկային ակտիվներից եւ իրենց հիմնական գումարները ուղղել դեպի ԱՄՆ դոլարով ապահովված ակտիվներ, այդ թվում՝ պետական պարտատոմսեր: Եվ, բնականաբար, մեր զրուցակցի խոսքերով, ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը անխուսափելիորեն ազդելու է նաեւ համաշխարհային արժութային շուկայում դոլարի փոխարժեքի վրա՝ դեպի վերեւ: 

Եվրոպական խստացումները նույնպես համապատկերում դիտարկենք։ «Այո, միաժամանակ նշենք, որ  միայն Միացյալ Նահանգները չէ, որ դրամավարկային քաղաքականության խստացումների է գնում. աշխարհի գրեթե բոլոր երկրներում գնաճը զսպելու համար կենտրոնական բանկերը դիմել են այդ գործիքի կիրառմանը: Նաեւ Եվրոպական կենտրոնական բանկը սեպտեմբերի 8-ին բարձրացրեց նույն 0.75 տոկոսային կետով՝ այն հասցնելով 1.25 տոկոսի: Այս քայլերը միանշանակ նպաստելու են, որպեսզի փոքր-ինչ գնաճը զսպվի: Սակայն ԵՄ-ում, ի տարբերություն ԱՄՆ-ի, քանի որ այդ պատերազմական գործողություններին ավելի մոտ է, եւ ռիսկերը ավելի մեծ են այստեղ, ազդեցությունը այդքան մեծ չի լինի, ինչքան, օրինակ՝ ԱՄՆ-ում»,- բացատրեց մասնագետը:

Նա, սակայն, միաժամանակ հավելեց, որ այժմ համաշխարհային շուկայի բարձր գնանշումները «սնվում» են այլ գործոններով, մասնավորապես Ռուսաստանի հանդեպ կիրառվող տնտեսական եւ ֆինանսական պատժամիժոցներով: Էներգակիրների շուկան դրա վառ ապացույցն է: Ուստի կարծել, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կարող է էականորեն թուլացնել գնաճային ճնշումները, վաղ է: 

Ինչ վերաբերում է հայկական դրամին, ապա, Կարեն Սարգսյանի կարծիքով, դրամի փոխարժեքի արժեւորումը եւս ածանցվում է ռուս-ուկրաինական պատերազմի հետ առնչվող գործոններից, եւ ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը համաշխարհային արժութային շուկայում այդքան մեծ ազդեցություն չի գործի այս պահին վերջինիս վրա: Հայկական դրամը ազատ լողացող արժույթ է, որի փոխարժեքն անմիջականորեն որոշվում է արժութային շուկայում ձեւավորված  առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության հիման վրա: Օրինակ, եթե որոշակի պահի դրությամբ  արտարժույթի կտրուկ մեծ ներհոսք է լինում արժութային շուկա եւ, բնականաբար, դրամի նկատմամբ պահանջարկը մեծանում է, ապա վերջինիս փոխարժեքը բարձրանում է: «Հավելեմ նաեւ, որ Հայաստանի կենտրոնական բանկը եւս այս միտումներին արձագանքում է՝ վերջին անգամ սեպտեմբերի 13-ին որոշվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսով՝ սահմանելով 10 տոկոս»,- եզրափակեց մասնագետը:

Թեգեր: դոլլարՏնտեսությունֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի ուժեղացումը նաեւ Հնդկաստանին ուղղված սպառնալիքները կչեզոքացնի

Հայաստանի ուժեղացումը նաեւ Հնդկաստանին ուղղված սպառնալիքները կչեզոքացնի

Հայաստանին վախեցնում են… վախեցածները

Հայաստանին վախեցնում են… վախեցածները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist