Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանի ուժեղացումը նաեւ Հնդկաստանին ուղղված սպառնալիքները կչեզոքացնի

Հոկտեմբերի 4, 2022
Հանրապետություն
Հայաստանի ուժեղացումը նաեւ Հնդկաստանին ուղղված սպառնալիքները կչեզոքացնի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
182
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի ի հայտ գալը՝ որպես Թուրքիա-Պակիստան ռազմական համագործակցության հնարավոր ձեւանմուշ, նախազգուշական ազդանշան է Հնդկաստանի համար։ Հնդկաստանի մտահոգություններն ավելի սրվեցին հատկապես սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման համապատկերին: Այս չարաբաստիկ եռյակը նաեւ անցած տարի կատարեց «Երեք եղբայրներ» կոչվող համատեղ զորավարժություններ, որոնք տեղի ունեցան 2020 թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։

Թուրքիան եւ Ադրբեջանը, վերջին շրջանում, Քաշմիրի հարցում Պակիստանի դիրքորոշման երդվյալ կողմնակիցներն են։ Երկու երկիրն էլ նպատակադրվել էին մասնակցել օգոստոսի 5-ին ՄԱԿ-ում կայանալիք Պակիստանի բողոքի ակցիային՝ ընդդեմ Հնդկաստանի որոշման: Պակիստանը, ի տարբերություն Հնդկաստանի, մշտապես աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում։ Հետաքրքրական է այն, որ Հնդկաստանը, Հայաստանի հետ համեմատած, տնտեսական ավելի սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ՝ ներառյալ խոշոր ներդրումները գազի հանքավայրերում։ Սակայն դա ներկայումս կարծես թե կորցնում է իր կարեւորությունը Հնդկաստանի համար:

Ադրբեջանն իր «խաղաղության օրակարգը» որոշել է ռազմական ճանապարհով առաջ տանել՝ այս անգամ ռազմական ագրեսիա իրականացնելով Հայաստանի ինքնիշխան սահմաններին: Հնդկաստանն իր հայտարարություններում զգույշ է գտնվել՝ չմատնանշելով որեւէ կողմի, սակայն բազմիցս կոչեր է արել «ագրեսոր կողմին» դադարեցնել ռազմական գործողությունները:

Դելիում քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի հաջողությունները կարող են ամրապնդել Թուրքիա-Պակիստան դաշինքը, հատկապես ռազմաքաղաքական տեսանկյունից: Դա կարող է հիմք դառնալ այդ թվում նաեւ Քաշմիրում համատեղ հանդես գալու եւ ռազմական բախումներ հրահրելու համար՝ հաշվի առնելով այդ հիմնախնդրի վերաբերյալ թուրք-ադրբեջանական քաղաքական ըմբռնումներն ու մոտեցումները: Հետեւաբար, թուրք-ադրբեջանական-պակիստանյան տանդեմն ուղիղ սպառնալիք է Հնդկաստանի անվտանգությանը։

Այսպիսով՝ Հնդկաստանի շահերից է բխում, որ Հայաստանի դիրքերն ուժեղանան ընդդեմ Ադրբեջանի, քանի որ Հայաստանի հաջողությունները կչեզոքացնեն վերոնշյալ եռյակով պայմանավորված ցանկացած վտանգ։

Թեգեր: զենքՀնդկաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայաստանին վախեցնում են… վախեցածները

Հայաստանին վախեցնում են… վախեցածները

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգը շարունակում է մնալ նույնը

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգը շարունակում է մնալ նույնը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist