Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գնաճային ճնշումների դեմ պայքարի տարբերությունները

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը

Հոկտեմբերի 6, 2022
Հանրապետություն
Գնաճային ճնշումների դեմ պայքարի տարբերությունները
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
313
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհային տնտեսությունում բարձր գնաճը շարունակվում է, եւ տարբեր երկրների բանկային համակարգերի կողմից տոկոսադրույքների բարձրացումը բացատրվում է գնաճային բարձր մակարդակները զսպելու նպատակով։ ՄԱԿ-ը, սակայն, մեղադրում է ամենահարուստ երկրներին գնաճի դեմ պայքարում «անխոհեմ խաղի» մեջ։ Այս մասին հոկտեմբերի 3-ին գրել է «The Guardian»-ը, որի հրապարակած վերլուծականին անդրադարձել է նաեւ «Գազետա.ռու»-ն։

Ըստ «The Guardian»-ի՝ ՄԱԿ-ը նախազգուշացրել է՝ աշխարհի ամենահարուստ երկրները գնաճի դեմ պայքարելու համար օգտագործում են խնայողության միջոցներն ու տոկոսադրույքների բարձրացման գործիքը, իսկ դա կարող է հանգեցնել ցավալի համաշխարհային ռեցեսիայի, եւ ամենաուժեղ հարվածը կհասնի զարգացող երկրներին։ Առեւտրի եւ զարգացման տարեկան զեկույցում ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը (Unctad) նշում է, որ խոշոր կենտրոնական բանկերի մղումը՝ բարձրացնելու տոկոսադրույքները՝ ի պատասխան գնաճի, «անխոհեմ խաղ» է (ըստ «Գազետա.ռու»-ի՝ անխոհեմ արկածախնդրություն), որը կարող է վտանգավոր հետեւանքների հանգեցնել։ Ուստի՝ աղքատ երկրների համար (որոնք փորձում են հաղթահարել համավարակի տնտեսական հարվածները եւ ռուս-ուկրաինական դեպքերով պայմանավորված վիճակը) պարտքային ճգնաժամերը կանխելու նպատակով հարկ է «կուրսի շտկում» անել։

Ըստ էության՝ գնաճի այս մակարդակը վերջին չորս տասնամյակներում ամենաբարձրն է, բայց դրա դեմ կտրուկ պայքարելու համար երբ կենտրոնական բանկերը բարձրացնում են տոկոսադրույքները, միջամտություն է տեղի ունենում։ «The Guardian»-ը նշում է, որ  ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նոյեմբերից համադրելու է տոկոսադրույքների հետագա կտրուկ բարձրացումները՝ Անգլիայի բանկի եւ Եվրոպական կենտրոնական բանկի նմանատիպ քայլերի հետ մեկտեղ: Հիշեցնենք, որ Դաշնային պահուստային համակարգը բարձրացումներ է արել հունիսին, հուլիսին եւ սեպտեմբերին։ Այդուհանդերձ, «Unctad»-ի կարծիքով՝ զարգացած երկրների բանկիրները սխալ են թույլ տալիս եւ վերադառնում են 1970 եւ 1980-ականների քաղաքականությանը (կիրառվեց ինֆլյացիան համակարգից դուրս մղելու համար), որն աշխարհի ներկայիս ժամանակաշրջանի համար անտեղի է։ «Unctad»-ը վիճարկում է այն պնդումը, թե դրամավարկային կտրուկ ցնցումն անհրաժեշտ է, քանզի գնաճի մեծ մասը պայմանավորված է հենց էներգիայի եւ պարենային ապրանքների կտրուկ գնաճով, այլ ոչ թե ապրանքների եւ ծառայությունների ավելորդ պահանջարկով։ Զեկույցը իրավիճակը շտկելու քայլեր է առաջարկում, որոնք թույլ կտան աղքատ երկրներին «անդունդը  չգլորվել»։

Ինչո՞ւ սրան մանրամասն անդրադարձանք։ Նպատակը ցույց տալն էր այն պատկերը, որ կա, սպասվում է աշխարհում եւ համադրելիորեն անդրադառնալու է նաեւ մեր տնտեսության վրա։ Մեր բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացման ու գնաճային միջավայրի մասին շատ ենք խոսել։ Նաեւ խոսել ենք մեր երկրում գնաճի ոչ միայն օբյեկտիվ, այլեւ սուբյեկտիվ պատճառների մասին։ Հետեւաբար, այն քայլերը, որոնք առաջարկվում են զեկույցում, նաեւ մեր գնաճային այսչափ ճնշող միջավայրից դուրս գալու տարբերակներ են, այն է՝ գների ռազմավարական հսկողություն, հակամենաշնորհային միջոցներ, ապրանքների սպեկուլյացիայի դեմ ավելի խիստ կանոնավորումներ։

Սրանից զատ՝ մենք գնաճային ճնշումների դեմ պայքարի տարբերակներից ենք դիտարկում նաեւ սեփական տնտեսության դիմադրողունակության աստիճանը բարձրացնելը, ինչը թույլ կտա հնարավորինս մեղմ ազդվել միջազգային տնտեսական վայրիվերումներից։ Հենց այնպես չէ, որ զարգացած երկրներն սկսել են տեղական արտադրողների համար աջակցության ամենատարբեր փաթեթներ մշակել։ Հնարավորինս կշահեն այն երկրները, որոնք կփորձեն ավելի շատ արժեք գեներացնել սեփական տնտեսություններում։ Մեզ առայժմ սա չի հաջողվում, բայց այդ ուղղությամբ ամեն ջանք պետք է գործադրել, որովհետեւ առջեւում ավելի խորքային մարտահրավերներ են։

Թեգեր: գնաճՀայաստանՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Խաղաղությունը հակառակորդին պետք է պարտադրել

Բաքուն շտապում է

Անկարայի «նոր դարի» հին խութերը

Անկարայի «նոր դարի» հին խութերը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist