Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանի խնդիրն է իր շահերին ծառայեցնել ցանկացած նախաձեռնություն

Ֆրանսիան կրկին ակտիվանում է մեր տարածաշրջանում

Հոկտեմբերի 12, 2022
Հանրապետություն
Հայաստանի խնդիրն է իր շահերին ծառայեցնել ցանկացած նախաձեռնություն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
129
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր տարածաշրջանում վերահսկողության լծակներ ունենալու համար պայքարը շարունակվում է։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից սկսած՝ Արեւմուտքը վիճարկում է Ռուսաստանի՝ միանձնյա միջնորդի դերը։ Ակտիվություն է նկատվում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ ԵՄ-ի եւ Ֆրանսիայի կողմից։

Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է բանաձեւի նախագիծ՝ ուղղված երկրի կառավարությանը: Դրանում կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ պահանջել նրա ուժերի անհապաղ դուրսբերումը Հայաստանի տարածքից, ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագիրը եւ նպաստել երկու երկրների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության: Ըստ բանաձեւի նախագծի՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի հարավային ու հարավարեւելյան շրջաններում ադրբեջանական զինուժի կրկնվող ագրեսիան այդ պետության ինքնիշխանության եւ երկու կողմերի միջեւ կնքված զինադադարի համաձայնագրերի խախտում է: Բանաձեւի նախագծի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 15-ին։ Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում են հրադադարը։ ՀՀ ՊՆ-ն երեկ նույնպես հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Կարեւոր է արձանագրել, որ Սենատի քննարկմանը ներկայացվելիք բանաձեւի նախագծում հղում է կատարված 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 (2020-2021) բանաձեւին։ Ի դեպ, Ֆրանսիայի Ազգային ժողովը եւս (188 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ) ընդունել էր Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությանը վերաբերող բանաձեւ։ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող, Արցախի Հանրապետության անկախությանը եւ նրա բնակիչների անքակտելի իրավունքները սատարող շուրջ 150 բանաձեւեր եւ հայտարարություններ էին ընդունվել այդ շրջանում, սակայն մենք չկարողացանք կապիտալիզացնել եւ հայկական շահերի սպասարկմանը ծառայեցնել ադրբեջանական ագրեսիան արձանագրող բանաձեւերն ու արձանագրումները։

Վերադառնալով բանաձեւին՝ նշենք, որ նախագծի հեղինակները կոչ են արել կառավարությանը քննարկել Արցախում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաեւ բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերել Հայաստանին, մասնավորապես՝ դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականության ապահովման նպատակով: Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվել անհապաղ որեւէ նախաձեռնություն սկսել՝ երաշխավորելու հայ բնակչության ու Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ այդ նպատակով միջդիրքային ուժերի տեղակայում միջազգային հանրության հովանու ներքո: Բանաձեւը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու եւ այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով: Այստեղ երկու հարց է առաջանում՝ ինչ պետք է հասկանալ «Հայաստանի պաշտպանունակության հզորացմանն» ուղղված քայլեր ասելով, արդյոք դա նշանակում է սպառազինության տրամադրո՞ւմ, կամ զինված ուժերի վերապատրաստման առաջարկությո՞ւն, ինչպես դա արվում է Արեւմուտքի կողմից Ուկրաինայում։ Եվ հաջորդը՝ ո՞ր պետության տարածքում են տեղակայվելու միջազգային ուժերը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի, թե՞ ստեղծվելու է բուֆերային գոտի, եթե այո, ապա կրկին՝ ո՞ւմ հաշվին։ Ի՞նչ կարգավիճակ եւ կազմ են ունենալու միջազգային հանրության հովանու ներքո տեղակայված միջդիրքային ուժերը։ Սրանք երկրորդական հարցեր չեն, քանի որ դրանք Հայաստանի եւ Արցախի անվտանգային միջավայրի մաս են կազմելու։

Ադրբեջանի ագրեսիան սանձելու նպատակով մի շարք իրավական, դիվանագիտական, տնտեսական միջոցներ են առաջարկվում։ Մասնավորապես՝ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում վճռականորեն աշխատել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիան, ներառյալ զանգվածային հանցագործությունները եւ ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։ Եվրոպացի գործընկերների հետ առաջարկվում է դիտարկել ամենակտրուկ միջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը եւ գազի ու նավթի ներմուծման էմբարգոն։

Ֆրանսիացի խորհրդարանականները փաստում են, որ Արցախում ապրող հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը երաշխավորված չեն Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին են վկայում նաեւ Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) եւ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները։ Ցանկալի կլիներ, որ այս զեկույցներն առանցքային դառնային Ադրբեջանի հետ որեւէ մակարդակում հարաբերվելիս։

Բանաձեւի նախագծի կարեւոր շեշտադրումներից է ադրբեջանական ագրեսիվ քաղաքականություն մշակողների եւ հրահրողների արձանագրումը։ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության իրականացմանը մշտապես խոչընդոտել է Ադրբեջանը։ Ֆրանսիացի խորհրդարանականները կոչ են անում «Ադրբեջանի իշխանություններին եւ տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը՝ իրենց պարտավորություններին եւ միջազգային պարտավորություններին համապատասխան»։

Հասկանալի է, որ նման բանաձեւը սուր ջղաձգումներ է առաջացրել Թուրքիայում։ Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն կոչ է արել Ֆրանսիայի թուրքերին պայքարել հայկական սփյուռքի դեմ։ «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ՝ նա կոչ է արել արտասահմանում ապրող թուրքերին ավելի կազմակերպված լինել եւ ինչպես ժամանակին Միացյալ Նահանգներում են ստեղծել թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը «արդյունավետ» աշխատանք է տարել հայկական սփյուռքի դեմ, այնպես էլ Եվրոպայում են ցանկանում ամրապնդել այդ կառույցի դերակատարությունը։

Թեգեր: ԵԱՀԿՀայաստանսահմանՖրանսիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սուբսիդիա՝ միայն ախտահանված եւ ՀՀ-ում փորձաքննություն անցած սերմերի համար

Հարկ է բարձրացնել ցորենով ինքնաբավության մակարդակը

Դիվանագիտական սողանքների իրական վտանգները

Ում է ձեռնտու արհեստական սահմանային լարումը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist