Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Աղետի գոտին կազատեն ոչ հիմնական շինություններից

Իրավական հիմքերից հետո ֆինանսական հաշվարկներ կարվեն

Հոկտեմբերի 14, 2022
Հանրապետություն
Աղետի գոտին կազատեն ոչ հիմնական շինություններից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
124
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աղետի գոտու բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն համարվող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին կառավարության երեկվա նիստում հարց կար, որը սակայն չզեկուցվողներից էր։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի, դեռ 2018 թ. վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի գործունեության շրջանակներում մինչեւ 2019 թ. հունիսի 30-ը փաստագրվել են 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունները։ Տեղեկություններ են նաեւ հավաքվել այդ շինությունների՝ ըստ մարզերի եւ համայնքների բաշխվածության, պատկանելության, վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների թվի, այդ պայմաններում հայտնվելու մասին։ Այս ամենից հետո ներկայացվել է առաջարկների փաթեթ՝ աղետի գոտու բնակավայրերում տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու վերաբերյալ:

Շինությունների ի՞նչ թվի մասին է խոսքը եւ դրանք ի՞նչ բաշխվածություն ունեն մարզերում։ Դարձյալ ըստ քաղշինկոմիտեի (բոլոր տվյալներն այս կառույցինն են), ընդհանուր առմամբ, 2019 թ. փաստագրվել է Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված/կառուցված շուրջ 7200 ոչ հիմնական շինություն: Մասնավորապես, ոչ հիմնական շինությունները հավասարապես բախշված են Շիրակի եւ Լոռու մարզերում (համապատասխանաբար՝ 3530 եւ 3531), իսկ մնացած փոքր մասը՝ Արագածոտնի մարզում (158): Բնակավայրերից ամենամեծ կշիռը բաժին է ընկնում Գյումրի քաղաքին (շուրջ 2800), ապա Սպիտակ (շուրջ 1300) եւ Վանաձոր (շուրջ 650) քաղաքներին: Ոչ հիմնական շինությունների հիմնական մասը՝ 78 տոկոսը, բաշխված է քաղաքային, իսկ 32 տոկոսը՝ գյուղական բնակավայրերում:

Ընդ որում, քաղաքային բնակավայրերից Վանաձոր քաղաքում ոչ հիմնական շինությունների տեղադրությունը հիմնականում ձեւավորված է առանձին տնակային ավանների ձեւով, իսկ Գյումրիում ու Սպիտակում կան ինչպես առանձին տնակային ավաններ, այնպես էլ ցրված են քաղաքի տարբեր թաղամասերում: Քաղաքային բնակավայրերում ոչ հիմնական շինությունների գերակշիռ մեծամասնությունը տեղադրված է պետական կամ համայնքային, իսկ գյուղական բնակավայրերում՝ հիմնականում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողերի վրա: Պետական կամ համայնքային սեփականության հողի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունների թիվը 4457 (62 տոկոս) է, քաղաքացիների սեփական հողերի վրա տեղադրվածը՝ 2762 (38 տոկոս): Ոչ հիմնական շինությունները, ըստ նյութի տեսակի, թիթեղյա են, փայտե, կիսաքարաշեն կամ քարաշեն։ Օգտագործվում են բնակության (հիմնական մասը), առեւտրի, սպասարկման, կենցաղային նպատակներով, որպես ավտոտնակ, որպես խորդանոց՝ գյուղական բնակավայրերում, որպես հիմնական շինությունների կցակառույց, կան նաեւ բնակության համար օգտագործված, բայց ներկայումս չօգտագործվող:

Որո՞նք են այս շինություններում բնակվող ընտանիքների՝ տնակներում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմնական պատճառները։ Պատկան կառույցի պնդմամբ, դրանք հետեւյալն են՝ 1. պետական ծրագրի շրջանակում բնակարան ստացած, սակայն տնակը քանդված չլինելու պատճառով բնակարանը դեռեւս չսեփականաշնորհած, 2.  պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն բնակարանային պայմանները դեռ չբարելաված, 3. պետաջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն ստացած, սակայն այդ հնարավորությունը չիրացրած, 4. պետական ծրագրի շրջանակում բնակարան ստացած, որպես բազմանդամ ընտանիքի մի մաս նախկինում զբաղեցրած տնակներից մեկը չքանդած, 5. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սակայն տարբեր պատճառներով բնակապահովման ծրագրերում չընդգրկված, 6.  բնակարան (բնակելի տուն) օտարած (այդ թվում՝ պետության կամ համայնքի կողմից ստացած) կամ ներքին միգրացիայի արդյունքում հարակից համայնքներից փոխադրված եւ այլն (օրինակ՝ ներընտանեկան խնդիրների պատճառով տրոհված) եւն։

Հետո տարբեր որոշումներ են եղել, մեթոդաբանություն մշակվել, մի խոսքով, 2019-2022 թթ. փաստագրվել են ոչ հիմնական շինությունները, դրանց վերաբերյալ կազմվել են աղյուսակային եւ գրաֆիկական նյութեր, կատարվել են մանրամասն վերլուծություններ, հիմա էլ անհրաժեշտություն է առաջանում մշակել խնդրի կանոնակարգմանն ուղղված պետական քաղաքականության մոտեցումներն ու առաջնահերթությունները: Համաձայն մարզպետարանների տեղեկատվության՝ 2022 թ. դրությամբ ոչ հիմնական շինությունների թիվը շուրջ 1000-ով նվազել է՝ ի հաշիվ փաստագրմանը հաջորդող ժամանակահատվածում լուծման ընթացքում գտնվող, ապամոնտաժված կամ օրինականացված ոչ հիմնական շինությունների: Նախատեսվում է ստեղծել իրավական հիմքեր (ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատում, ընտանիքների տարանջատում ըստ կարգավիճակի եւ յուրաքանչյուր խմբի մասով մոտեցումների ու առաջնահերթությունների մշակում, նախնական ֆինանսական հաշվարկներ եւ դրանց հիմամբ ծրագրերի իրականացման համար համապատասխան իրավական ակտերի մշակում)։ Ծրագրերը կմեկնարկեն 2023-ից։

Քաղաքաշինության կոմիտեն վստահ է, որ խնդրի կանոնակարգումը հնարավորություն կտա աղետի գոտու բնակավայրերն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ եւ քաղաքաշինական նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից, անհարիր շինություններից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը: Լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի չափը հնարավոր կլինի ճշտել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի ժամանակ՝ հիմք ընդունելով համայնքի տրամադրած տվյալները: Համապատասխան խոշորացված հաշվարկների հիման վրա 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2024 եւ 2025 թթ. համար հաստատվել է համապատասխանաբար 2.0 եւ 2.5 մլրդ դրամի չափաքանակ:

Թեգեր: Աղետի գոտիերկրաշարժշինություններ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ն կընդլայնի իր ռազմական ներկայությունը Հունաստանում

ԱՄՆ-ն կընդլայնի իր ռազմական ներկայությունը Հունաստանում

Կենտրոնական Ասիան առաջնահերթությունների թվում է

Կենտրոնական Ասիան առաջնահերթությունների թվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist