Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատմության մեր չսերտած դասը

Թուրքերը չեն փոխվում, մենք՝ նույնպես

Հոկտեմբերի 15, 2022
Հանրապետություն
Պատմության մեր չսերտած դասը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
222
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ պատմությունից դասեր չեն քաղում, դատապարտված են կրկնելու սխալները։ Աքսիոմատիկ, ծեծված այս ճշմարտությունից, սակայն, հայերս շարունակում ենք հետեւություններ չանել։ Մենք չենք սովորում մեր պատմությունից, իսկ Ադրբեջանը լավ է յուրացրել «մեծ եղբոր» դասերը՝ էթնիկ զտումից մինչեւ ցեղասպանական գործողություններ ու մշակութային ցեղասպանություն։  

Փակված համարելով Արցախի հիմնախնդիրը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը՝ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ֆրանսիայի եւ Եվրոպայի խորհրդի ղեկավարների հետ քառակողմ հանդիպումից առաջ հայտարարել էր, թե «Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են, եւ իրենք են որոշելու, թե երբ եւ ինչպես խոսել նրանց հետ»։ Ադրբեջանը մերժում է Արցախի վերաբերյալ ցանկացած քննարկում որեւէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Ալիեւը նշում է, որ, իբր, Բաքուն պատրաստ է ոչ պաշտոնական շփումների, այն էլ՝ ոչ թե պաշտոնական Ստեփանակերտի, այլ՝ «հայկական բնակչության ներկայացուցիչների հետ», բայց՝ ոչ ավելին։ «Ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրվելուց բացի այլ տարբերակ ուղղակի չկա։ Ով կընդունի, որ պետք է ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, կարծում եմ՝ չի զղջա, իսկ եթե ինչ-որ մեկին ինչ-որ պատճառով դա հարմար չէ, կարող է իր համար բնակության այլ վայր ընտրել»,- հայտարարել է Բաքվի բռնապետը:

Ֆրանսիայի ազգային «CNEWS» հեռուստաալիքի եթերում լրագրող Շառլոտ դþՕռնելլան Ադրբեջանի նախագահի խոսքերը մեկնաբանում է որպես Արցախում հերթական էթնիկ զտում իրականացնելու նախապատրաստություն. «Ադրբեջանի նախագահն ասել է, որ «Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ նրանք, ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ»։ Հենց այստեղ նա 120 հազար հայերի սպառնում է ապագա էթնիկ զտումներով»: Նշենք, որ էթնիկ զտումը որոշակի տարածքից խմբերի հեռացման գործընթացն է, որտեղ որոշիչ գործոն է ազգային, կրոնական, էթնիկական կամ ռասայական պատկանելությունը: Ըստ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ էթնիկ զտումը ցեղասպանության ձեւ է:

Այժմ անդրադառնանք այն դիտարկմանը, թե Ադրբեջանը լավ է սերտել «մեծ եղբոր» դասերը, իսկ մենք որեւէ հետեւություն չենք արել պատմությունից։ Այսպես՝ 1878 թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում պայմանագիր է ստորագրվում Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ, որով ավարտվում եւ արձանագրվում են 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքները։ Մի քանի ամիս անց Բեռլինի վեհաժողովում Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվում են, եւ ընդունվում է նոր փաստաթուղթ։ Մեր խնդիրը պատմական անցքերի շարադրանքը չէ, սակայն դրանք պետք է վերհիշել զուգահեռներ անցկացնելու համար։ Դպրոցական դասագրքերից մեզ լավ հայտնի են Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ եւ Բեռլինի պայմանագրի 61-րդ՝ մեզ վերաբերող հոդվածները։ 16-րդում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ եւ բարենորոգություններ եւ զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից եւ չերքեզներից»։ Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ բախվում էին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչեւ ռուսական զորքերի դուրսբերումը Արեւմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո, վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետեւյալ ձեւակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները եւ ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Թվում էր՝ «թղթե շերեփների» պատմությունները մնացել են անցյալում, եւ մենք արցախյան առաջին պատերազմի օրինակով օգտվելու ենք միայն «երկաթյա շերեփից», սակայն «քաղաքակիրթ», «տեխնոլոգիապես զարգացած» 21-րդ դարում նույնպես իրավունքի եւ արդարության փոխարեն որոշիչ են դառնում ուժն ու «նավթագազային» հնարավորությունները։

Բեռլինի կոնգրեսի արդյունքներով «Հայաստան» բառը փոխարինվում էր «հայկական մարզեր» եւ «հայաբնակ վայրեր» բառակապակցություններով, իսկ մեր օրերում՝ Արցախի Հանրապետությունը դարձավ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակ, իսկ հիմա էլ ընդամենը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների խնդիր։ 144 տարի առաջ հայերի անվտանգությունը վստահվեց Բարձր դռան ողորմածությանը, որին հետեւեցին 1894-96 թթ. համիդյան ջարդերն ու 1915 թ. Հայոց ցեղասպանությունը։ Այսօր էլ Արցախն ու արցախահայության ճակատագիրը վստահվում են մի հանցագործ պետության, որի ձեռքերի վրա դեռ չեն չորացել ոչ 2020 թ. պատերազմի, ոչ 1988 թ. Սումգայիթի ու Կիրովաբադի, ոչ 1990-ի ու 1905-ի Բաքվի, ոչ էլ 1920 թ. Շուշիի կոտորածների արյան հետքերը։

Տեղին է մեջբերել «Մարդու իրավունքների խախտումներն արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցում ադրբեջանական հանցագործություններն արձանագրող որոշ հատվածներ, ինչը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը տեղեկացված է այդ վայրագությունների հետեւանքներին, ինչպես նաեւ հայտնի է դրանք իրականացրած կողմը։ «Ինչպես պատերազմի ընթացքում Ադրբեջանի պետական պաշտոնյաների հայտարարությունները, այնպես էլ նրանց զինված ուժերի գործողությունները նշանավորվեցին աննախադեպ հայատյացությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ու սոցցանցերը հեղեղվել էին ատելություն պարունակող հայտարարություններով ու հրապարակումներով։ Այս քարոզչության պատճառով հայերի նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրանց սպանելու կոչերը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում հայ խաղաղ բնակիչների եւ զինվորների նկատմամբ բռնության եւ դաժանության սարսափելի տեսարաններով հրապարակային գրառումները լայն հավանության եւ աջակցության արժանացան ադրբեջանական հասարակության մեջ։ Հակահայկական ռասիզմը գաղափարական հիմք է ծառայել 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների եւ էթնիկ զտումների փորձերի համար: Ալիեւի ռեժիմի գլխավոր նպատակը եղել է Արցախն իր հայ բնակչությունից եւ ժառանգությունից զրկելը»,- նշված է զեկույցում։

Մեկ այլ կարեւոր դիտարկում. «Պատասխանատվության բացակայության պարագայում Ալիեւի ռեժիմին հաջողվում է «ռազմական լուծումն» օգտագործել որպես ինքնորոշման իրավունքը ճնշելու, էթնիկ զտումներ իրականացնելու եւ հակամարտության երկարաժամկետ լուծումներն արհամարհելու միջոց», կամ «Տարածաշրջանի քարտեզի դիտարկումը հստակ ցույց է տալիս, թե ինչքան անպաշտպան են նոր սահմանները»:

Ադրբեջանի կազմում հայտնվելը արցախահայության համար երկու լուծում է ենթադրում. կամ հեռանալ պատմական հայրենիքից, որով կիրականանա Ալիեւի երազած էթնիկ զտումը, կամ Արցախի հայությունը կենթարկվի նոր ցեղասպանության։ «Հայաստանի տարածքում՝ սահմանի երկայնքով, երկու ամիս ժամկետով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումն» էլ հիշեցնում է Բարձր դռան իրականացրած բարեփոխումները տերությունների հսկելու պատրաստակամությունը։ Ի վերջո, ինչ կարող են անել անզեն դիտորդները մինչեւ ատամները զինված ադրբեջանական բանակի դեմ, այն էլ՝ ընդամենը երկու ամիս ժամկետով, երբ մենք ստիպված ենք ապրել հանցագործ պետության կողքին նաեւ այդ երկու ամիսը լրանալուց հետո։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախՇուշիպատմության հետագծովսահմանՑեղասպանություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Երբ Արաքսի աղմուկը ավազ արդյունահանողները չեն «լսում»

Երբ Արաքսի աղմուկը ավազ արդյունահանողները չեն «լսում»

Իրանը եւ ԵՄ-ն հայ-ադրբեջանական խնդրում նույն դիրքորոշումն ունեն

Իրանը եւ ԵՄ-ն հայ-ադրբեջանական խնդրում նույն դիրքորոշումն ունեն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist