Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ Արաքսի աղմուկը ավազ արդյունահանողները չեն «լսում»

Սահմանում անցանկալի իրավիճակային ռիսկեր են առաջանում

Հոկտեմբերի 15, 2022
Հանրապետություն
Երբ Արաքսի աղմուկը ավազ արդյունահանողները չեն «լսում»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
483
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հին կտակարանում Գիհոն կամ Գեհոն, հայկական աղբյուրներում՝ Երասխ, արաբականում՝ Արազ, 9-րդ դարի արաբ պատմիչների մոտ (Յակուբին)` Դըվնա գետ (Դվին քաղաքի անունով)։ Մեր Արաքսն է, որ հոսում է ամբողջ Հայկական լեռնաշխարհում, եւ Արաքսի ավազանին է պատկանում ՀՀ տարածքի մոտ 76 տոկոսը։ Այսօր Արաքսի հետ կապված լրջագույն խնդիր ունենք։ 

Դեռ 2014 թ. մասնագետներն ահազանգել էին (եւ ոչ մեկ անգամ), որ Արաքսի ափերից չվերահսկվող ծավալով ավազ է հանվում, ու դրա հետեւանքով գետի հունը փոխվում է՝ մեր երկրի տարածքը նեղացնելով։ Կառավարությունն արձագանքել էր, եւ նույն տարվա դեկտեմբերի 4-ի նիստում գործադիրը փոփոխություններ կատարեց  2008 թ. հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման մեջ: Ըստ այդմ՝ Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանման հետեւանքով գետի հունի փոփոխությունն ու անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով ընդերքօգտագործողները յուրաքանչյուր ամիս պետք է իրականացնեին գետի հունի վիճակի եւ կայունության մշտադիտարկումներ: Մշտադիտարկումների արդյունքները պետք է ներկայացվեին էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարություններ եւ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսի 5-ը: Այդ ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տվյալ էր տրամադրել, ըստ որի՝ 01. 10. 2014 թ. դրությամբ խնդրո առարկայի նշված տարածքից ընդերքօգտագործման իրավունք ունեին 4 տնտեսավարող։

400 հեկտար «կղզի»՝ նախկին ու ներկա հուների միջեւ

Ինչ վիճակ է այսօր։ Եթե հակիրճ, ապա՝ ապօրինի ընդերքօգտագործողներն ավելի շատ են, քան օրինականները։ Եվ սա վկայում են հենց պաշտոնական թվերը։ Մամուլը, հղում անելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, գրեց, որ Արաքս գետի ավազանում 13 ընդերքօգտագործման իրավունք է տրվել (2020-2022 թթ.)։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն էլ հայտնում է, որ նույն ժամանակահատվածում Արաքսի հովտում (երկու մարզերի՝ Արարատի եւ Արմավիրի տարածքում են ուսումնասիրել) վերահսկողական «կանխարգելիչ աշխատանքների» ժամանակ արձանագրվել է 21 ապօրինի հանքարդյունահանման դեպք։ Այսինքն՝ 34 ավազահանքերի մեծ մասը փաստացի ապօրինի է։ 

2022 թ. հունիսի 30-ի նիստում կառավարությունը Արաքսի հետ կապված՝ պետբյուջեից 22 380 000 դրամ հատկացնելու որոշում ընդունեց։ Դա պայմանավորված էր Արարատի մարզի Արաքսավան եւ Բուրաստան համայնքների Արաքս գետի N16-ից մինչեւ N14 սահմանների միջակայքում Արաքս գետի նախկին հունի վերականգնման եւ N16 սահմանանշանի մոտակայքում Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ եւ 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքների անհրաժեշտությամբ: Բանն այն է, որ ավազահանքի շահագործման հետեւանքով, N16 սահմանանշանի մոտ Արաքս գետի հայկական կողմում մոտ 130 մ երկարությամբ եւ 8 մ խորությամբ ողողվել է հողապատնեշը, եւ Արաքս գետը N16-ից մինչեւ N14 սահմանանշանն ընկած տարածքում փոխել է իր նախկին հունը եւ հոսում է Հրազդան գետի հունով: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական սահմանը, համաձայն 1973 թ. վերասահմանանշման, անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը ներկայումս գետի հունի փոփոխման հետեւանքով ջրազրկվել է, այն պատվել է խիտ թփուտներով եւ ծառերով: Արաքս գետի նախկին հունի եւ ներկայիս հունի միջեւ առաջացել է մոտ 400 հեկտար մակերեսով «կղզի», որը ներկայումս ամայացել է եւ գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում: Արաքս գետի՝ Հրազդան գետի հունով հոսելու հետեւանքով էլ Հրազդան գետի ձախ ափը վտանգվել է, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, ինչը կարող է պատճառ դառնալ ափամերձ տարածքի եւ սահմանային կառույցների ողողմանը՝ իր անկանխատեսելի հետեւանքներով: Քանի որ դեմարկացիոն գիծն անցնում է Արաքս գետի կենտրոնով, նախկին հունի վերացման եւ նոր հունի ձեւավորման հետեւանքով հետագայում կարող են սահմանային խնդիրներ առաջանալ:

Ուստի անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը սահմանային N14 եւ N16 սահմանանշանների հատվածում՝ մոտ 6.5 կմ երկարության վրա եւ վերացնել վտակը (փակել մուտքը եւ ելքը)՝ հետագա փլուզումներից խուսափելու համար: Ինչպես նաեւ՝ նախատեսել սահմանային N16 նշանի մոտ, Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատվար (պատնեշ)՝ Արաքս գետի ջրերը նախկին հունը ուղղորդելու համար, վերականգնել մոտ 130 մ երկարությամբ եւ 8 մ խորությամբ հողապատնեշը: ՏԿԵՆ-ը առաջարկեց 22.380.0 հազար դրամ գումարը վերաբաշխել 2022 թ. պետական բյուջեի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Գետերի եւ հեղեղատարների տեղամասերի ամրացման եւ մաքրման աշխատանքներ» միջոցառման գծով նախատեսված աշխատանքների՝ գնումների ընթացակարգերի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին։

Այս տարվա սեպտեմբերի դրությամբ Արաքսի հունի վերականգնման աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Եթե գրծընթացը ձգձգվի, այն արդեն դժվար չէ հասկանալ, որ հաջորդ տարի կլինի, այն էլ՝ գարնանային վարարումներից հետո։

Ինչ կարգավորումներ են առաջարկվում

Արաքսի հետ կապված մեկ այլ որոշում էլ կառավարությունը հավանության արժանացրեց հոկտեմբերի 13-ի նիստում՝ լրացումներ առաջարկելով Ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։ Ըստ ՏԿԵՆ-ի՝ երկու նախագծերն էլ մշակվել են՝ հաշվի առնելով սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների, մասնավորապես՝ գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման հնարավորությունների անբավարարությունը, որը սահմանում անցանկալի իրավիճակների ռիսկեր է առաջացնում:

Իրավիճակը շտկելու ինչ կարգավորումներ են առաջարկվում։ Ըստ ՏԿԵՆ-ի պարզաբանման՝ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների դեպքում առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ (այստեղ, իհարկե, որոշակի հարցեր բաց են մնում այն պարզ պատճառով, որ ապօրինի  հանքարդյունահանումը համարվում է քրեորեն հետապնդելի արարք,- Ա. Մ.): Իսկ ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում:

ՏԿԵՆ-ը նշում է նաեւ, որ նախագծերը միտում ունեն նաեւ սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգը, ինչպես նաեւ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմի ապահովում, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում: Նախագծերի ընդունման պարագայում ՏԿԵ նախարարությունն ակնկալում է, որ գետի հունից ավազի արդյունահանման, ընդերքի օգտագործման ընթացքում շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վնասի տեսանկյունից անթույլատրելի եւ անդառնալի գնահատվող դեպքերը կբացառվեն։

Ընդհանրապես՝ մենք ամենատարբեր տարիների անդրադարձել ենք ընդերքօգտագործման ոլորտում չարաշահումներին։ Տարիների մեր ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել. ոլորտը կարգի բերելու մեկ հստակ ելք կա՝ պետության ուժեղ վերահսկողություն եւ պատժի չափի խստացում։ Իրապե՛ս խստացում։ Այլապես անընդհատ պտտվում ու հանգում ենք նույն կետին. ընդերքօգտագործողը չարաշահում է, տույժեր վճարում, իսկ հետեւանքները վերացնելու պարտականությունը մնում է պետբյուջեի, իմա՝ հարկատուներիս հաշվին։

Թեգեր: Արաքսգետ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Իրանը եւ ԵՄ-ն հայ-ադրբեջանական խնդրում նույն դիրքորոշումն ունեն

Իրանը եւ ԵՄ-ն հայ-ադրբեջանական խնդրում նույն դիրքորոշումն ունեն

Անհիմն մեղադրանքնե՞ր, թե՞ սադրանք

Անհիմն մեղադրանքնե՞ր, թե՞ սադրանք

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist