Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ԵԱՏՄ-ից Հայաստան ներմուծման դեպքում առեւտրային չափաքանակներ կսահմանվեն

Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար

Հոկտեմբերի 21, 2022
Հանրապետություն
ԵԱՏՄ-ից Հայաստան ներմուծման դեպքում առեւտրային չափաքանակներ կսահմանվեն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
167
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության 2020 թ. փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացումներ կլինեն։ Գործադիրն այն երեկվա նիստում հավանության է արժանացրել չզեկուցվող հարցերի շարքում։

Ինչպես տեղեկանում ենք ֆինանսների նախարարությունից, նպատակը ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 եւ 8543 40 000 0 ծածկագրերին դասվող՝ համապատասխանաբար՝ ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետներ եւ համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան  ներմուծելու դեպքերում առեւտրային չափաքանակներ սահմանելն է:

Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ նշյալ  ծածկագրերին դասվող նշյալ ապրանքների մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ պետություններից Հայաստան ներմուծելու դեպքերում առեւտրային չափաքանակներ սահմանված չեն: Եվ խնդիրն այն է, որ (լրատվությունը բացառապես ֆինանսների նախարարությանն է,- Ա. Մ.) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից խնդրո առարկա ապրանքներն առանց հարկեր վճարելու անսահմանափակ քանակով կարող են ԵԱՏՄ-ից ներմուծվել Հայաստան, «ինչը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազման եւ անհավասար մրցակցային պայմանների ստեղծման»:

Բացի այդ՝ ֆիննախը մշակել է Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է հիշյալ ծածկագրերին դասվող՝ ծխախոտային արտադրանքի գլանակները, հեղուկ քարթրիջները հարկել ակցիզային հարկով: Այս պարագայում նախագծով առաջարկվող սահմանաչափերի բացակայության դեպքում հնարավորություն կստեղծվի անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ ակցիզային հարկ վճարելը շրջանցելով, անսահմանափակ քանակով ԵԱՏՄ-ից Հայաստան ներմուծել այդ ապրանքները:

Այժմ առաջարկվում է այդ ծածկագրերին դասվող՝ ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետների եւ համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ-ից մեր երկիր ներմուծելու դեպքում սահմանել առեւտրային չափաքանակներ: Այդ չափաքանակները գերազանցելու դեպքում գերազանցող մասը չի համարվելու անձնական օգտագործման ապրանքներ եւ  ենթակա է լինելու հարկման:

Ըստ ֆինանսների նախարարության՝ սա բխում է հարկային եւ մաքսային  վարչարարության սահմանած քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ 1. նպատակ կա ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի, 2. հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը կբարձրանա եւ այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա կծախսվեն, ինչպես նաեւ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր կձեռնարկվեն  հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ, 3. հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցման եւ դրա արդյունավետության բարձրացման միջոցով նվազագույնի կհասցվի ստվերային տնտեսությունը, եւ տնտեսավարողների գործունեության հավասար պայմաններ կերշխավորվեն:

Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 1-ից։

Թեգեր: ԿառավարությունՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արցախյան հակամարտության վրա «ձեռքեր տաքացնողները» շատանում են

Դարձ ի շրջա՞նս յուր

Ինչպե՞ս հակակշռել Էրդողանի մարտավարական «կրկնակի հարվածը»

Ինչպե՞ս հակակշռել Էրդողանի մարտավարական «կրկնակի հարվածը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist