Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Այլընտրանքը բարձրակարգ տնտեսությունն է

Որ թույլ կտա ոտքի վրա մնալ եւ գոնե պաշտպանական նվազագույն խնդիրներ լուծել

Հոկտեմբերի 22, 2022
Հանրապետություն
Այլընտրանքը բարձրակարգ տնտեսությունն է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
290
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհային բանկը հրապարակել է աշնանային զեկույցը՝ մեզ վերաբերող այն գնահատականով, որ ՀՀ-ի տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան սպասելի էր։ Այն է՝ ըստ ՀԲ-ի նոր կանխատեսումների, այս տարի մեր երկրում տնտեսական աճը կկազմի 7 տոկոս։ Ի դեպ,  զեկույցը ներառում է 50 երկիր, որոնք բաժանված են 10 խմբի՝ Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Եվրոպա, Բալթյան երկրներ, Արեւելյան Եվրոպա, Հյուսիսային Եվրոպա, Հարավային Կովկաս, Հարավային Եվրոպա, Արեւմտյան Բալկաններ, Արեւմտյան Եվրոպա, Ռուսաստան եւ Թուրքիա:

Մեր որոշ տնտեսագետներ սկսեցին խոսել զեկույցի միայն այս թվային մասից՝ միտումնավոր կամ գուցե անգիտությամբ անտեսելով այն հարցը, թե ինչ կառուցվածք ունի տնտեսական այս աճը, եւ ինչի հետեւանք է այն։ Ավելին՝ անտեսվեց նաեւ զեկույցի այն մասը, ըստ որի մեր տնտեսությունը շահել է Ռուսաստանից եկածների եւ դրամական փոխանցումների հաշվին։ Չխոսվեց նաեւ մեջբերված բացասական գործոններից՝ սահմանային լարվածություն, գնաճային ճնշումներ։ Եթե հակիրճ, ապա մեր երկրում 43.1 տոկոս աղքատության մակարդակ է կանխատեսել Համաշխարհային բանկը։ Եվ պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար աճի 7 տոկոսի եւ աղքատության 43.1 տոկոսի ցուցիչի «համատեղելիությունը»։

Բազմիցս ենք ասել՝ մեր երկրի տնտեսական տրամաբանությունը փոփոխության անհրաժեշտություն ունի. ընդ որում՝ փոփոխությունը վերաբերում է եւ՛ կառուցվածքային ու որակական, եւ՛ տեխնոլոգիական տիրույթներին։ Ու Հայաստանի տնտեսության վիճակը հասկանալու համար բնավ կարիք չկա միջազգային տնտեսագիտական տեսություններ ու համեմատականներ կարդալու։ Մասնագիտական ամբողջ համայնքն է նշում՝ ունենք բանկային կապիտալի կողմից բառացիորեն գերեվարված ու գերբեւեռացված հասարակություն։ Այլ կերպ՝ հասարակության ստվար մասն ապրում է գերպարտքավորված։ Ընդ որում՝ պետությունը նույնպես այս վիճակում է. երկրի արտաքին պարտքային վիճակի մասին խոսել ենք։  

Շատերը կարող են օրինակներ մեջբերել՝ ապացուցելու, որ ոչ մի խնդիր չկա, քանզի զարգացած շատ երկրներ նույնպես ահռելի արտաքին պարտք ունեն կուտակած։ Օրինակներ բերողները, անշուշտ, ճիշտ կլինեն, բայց անկեղծ չեն լինի, որովհետեւ բաց կթողնեն տվյալ երկրի զարգացման ներուժի, պարտքային տվյալների սպասարկման ու այդ սպասարկման ձեւերի տվյալները։ Մեզ համար էլ արտաքին պարտքի սպասարկումը խնդիր չի լինի, եթե արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցները գեներացնենք տնտեսությունում, ստեղծենք արժեք եւ այստեղից մարենք պարտքը։ Մյուս տարբերակե ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։

Այս ամենը հասկանալու համար ամենեւին էլ պետք չէ հիմնվել այս կամ այն ֆինանսական միջազգային կառույցի գնահատականներին ու կանխատեսումներին։ Տնտեսության զարգացո՞ւմ ենք ուզում, նախ՝ իրերը կոչենք իրենց անուններով։ Որեւէ ոլորտում երկրի զարգացման համար քարշակ ո՞ւժ ենք տեսնում, խստորեն վերաբերվենք խոչընդոտներին։ Հանրությանը ամենաշատը ոչ թե ռազմավարական ուղղություններն են հուզում, այլ՝ տվյալ պահի գնա՞ճը, խոսենք գնաճի պատճառներից։ Դրա համար հարկ է ընդամենը մի գծագիր պատկերել՝ տնտեսավարողին, նրա ապրանքի գինը, իրական ծախսը, շահույթը, չհիմնավորված գերշահույթը։ Այս դեպքում ե՛ւ գնաճը նվազեցնելու օրինական ուղի կգտնենք, ե՛ւ տնտեսավարողին այլեւս չչարաշահելու տարբերակ կպարտադրենք։

Տնտեսական իրակա՞ն աճ ենք ուզում, այո, դա հնարավոր է, եթե ներքին ու արտաքին ներդրումներ լինեն։ Տեղաշարժի համար մեծածավալ ներդրում է անհրաժեշտ։ Ներքինը մեծածավալ հազիվ թե լինի, իսկ արտաքինի մասին խոսելիս չպետք է մոռանանք գլխավոր խոչընդոտը. մենք անվտանգության ու պաշտպանական առումով բազմաթիվ լրջագույն խնդիրներ ունենք ու ամեն օր ավելացող սպառնալիքներ։ Թշնամին մեր երկրի հանդեպ ամեն օր տարածքային պահանջներ է ներկայացնում՝ «հասնելով» ընդհուպ մինչեւ Երեւան։ Որեւէ լուրջ ներդրող այս պարագայում Հայաստան չի գա։ Հույսներս, այո, կարող ենք դնել ազնիվ մղումներ ունեցող հայկական կապիտալի վրա, բայց դրան ընդառաջ աշխատանք պետք է տարվի։

Տնտեսական իրական աճի համար մենք պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, ծախսերի առաջնայնություն ընտրենք. ամենապարզ օրինակը՝ առաջնային պետք է դիտարկվեն պաշտպանական ու անվտանգային ծախսերը, ոչ թե, ասենք, որեւէ նախարարության զուգարանների վերանորոգումը։

Առիթով ասել էինք, որ ռուս-ուկրաինական իրադարձությունների համապատկերում Եվրոպան փաստացի պատերազմի մեջ չէ, բայց էներգետիկ ճգնաժամը համարում է տնտեսական պատերազմ, եւ եվրոպական որոշ երկրներ որոշել են անցնել «ռազմական տնտեսության», այն է՝ ուժերի մոբիլիզացման, կրճատում են բոլոր այն ծախսերը, որոնք հնարավոր է կրճատել, քննարկում են գիշերային լուսավորության, շենքերի արտաքին լուսավորության սահմանափակման, երեկոյան ժամերին ժամանցի որոշ տեսակի հանրային վայրերի փակման, նույնիսկ նոր դասագրքեր չտպելու եւ այլ հարցեր։ Իսկ մենք, որ փաստացի պատերազմական վիճակում ենք Ադրբեջանի հետ եւ օրական սպառնալիքների ներքո թուրք-ադրբեջանական երկյակի կողմից, ուժերի մոբիլիզացում չենք անում։ Այդպիսով, չենք անում նաեւ դիմադրողունակության քարոզչություն. սրա հետեւանքն այն է, որ հանրության մի ստվար մաս խորքային չի ընկալում իրականությունը եւ, իբրեւ, դրա պատճառահետեւանքային կապերից՝ տնտեսական վիճակի չլավանալու պատճառները։

Երբ այս ամենը խորքային չի ընկալվում, ականջահաճո է դառնում նշյալ 7 տոկոսանոց կարճաժամկետ էֆեկտը, անվանական որից 1 տոկոսն անգամ իրականի չի վերածվում։ Մեզ պետք է, այսպես ասած, «հողին կպած», ամուր, բարձրակարգ տնտեսություն, բարձրակարգ արդյունաբերակա՛ն տնտեսություն։ Հակառակ պարագան նշանակում է կուլ գնալ աշխարհաքաղաքական իրավիճակներին։ Այլընտրանքը, արդեն ասացինք, բարձրակարգ տնտեսությունն է, որ թույլ կտա ոտքի վրա մնալ եւ գոնե պաշտպանական նվազագույն խնդիրներ լուծել։

Թեգեր: Տնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Հայաստանի համար պայքարը շարունակվում է

Վաշինգտոնը ճնշում է գործադրում Անկարայի վրա

Վաշինգտոնը ճնշում է գործադրում Անկարայի վրա

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist