Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միջնորդական որեւէ ջանք չպետք է անտեսվի

Աշխարհաքաղաքական խաչմերուկային հիմնահարցի լուծումը հնարավոր է միայն բոլորի կարծիքների դիտարկմամբ

Հոկտեմբերի 26, 2022
Հանրապետություն
Միջնորդական որեւէ ջանք չպետք է անտեսվի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, կողմերից բացի, անմիջականորեն առնչվում է նաեւ տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Արցախյան հիմնահարցը, որով պայմանավորված են նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ունի նաեւ տարածաշրջանային համատեքստ: Այս իրողությունը ենթադրում է, որ հիմնահարցի կարգավորման գործընթացում պետք է լսելի լինեն նաեւ տարածաշրջանի երկրների կարծիքները, նվազագույնը՝ գոնե պետք է արձագանքվի նրանց միջնորդական առաքելության առաջարկներին:

Հայտնի ճշմարտություն է, որ հիմնախնդրում այս կամ այն չափով առկա են տարածաշրջանային բոլոր երկրների շահերը, եւ Արցախյան խնդրի կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերականգնման գործընթացում չպետք է  անտեսվի նրանց ներկայությունը, որպեսզի տարածաշրջանում վերջապես հաստատվի լիարժեք խաղաղություն ու համագործակցություն: Այլ ձեւաչափով ու սկզբունքով տրված լուծումները շահերի եւ քաղաքակրթությունների խաչմերուկ մեր տարածաշրջանում չեն կարող երկարաժամկետ կայունություն ապահովել:

Նախօրեին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Ալիեւը հայտարարեց, թե իր գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ձեւաչափով խորհրդակցությունների մեկնարկի շուրջ, եւ եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա Բաքուն էլ է պատրաստ։ Ադրբեջանի առաջնորդի այս խոսքերը, թերեւս, առանձնակի ուշադրության չարժանանային, եթե չլիներ մեկ հանգամանք՝ Իրանից պարբերաբար հնչող հայտարարությունները:

Իրանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ իր միջնորդությունն է առաջարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ադրբեջանը համառորեն չի արձագանքում Իրանի՝ միջնորդ լինելու պատրաստակամության մասին հայտարարություններին եւ դրան հակառակ Վրաստանում ասուլիսի ժամանակ ցուցադրաբար խոսում է Վրաստանի հետ եռակողմ խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին: Սակայն առողջ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանի այս բարդագույն խնդրի լուծման համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավոր ձեւաչափերը, եւ հաշվի առնվեն բոլոր միջնորդական ջանքերը, հատկապես երբ խոսքը տարածաշրջանի ազդեցիկ պետության մասին է, որն իր աշխարհաքաղաքական դիրքի շրջանակներում լուրջ ներկայություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, տարածաշրջանում համագործակցության ու հաղորդակցության ուղիների գործարկումն անմիջականորեն կապ ունի նաեւ այս պետության հետ:

Չպետք է անտեսել, որ Իրանը կարող է միջնորդի կարգավիճակում նպաստել նաեւ հաղորդակցության ուղիների բացման եւ վերագործարկման մեխանիզմների փոխընդունելի տարբերակ գտնելուն, քանի որ մի կողմից մեծապես շահագրգռված է հաղորդակցության ուղիների բացման հարցում, մյուս կողմից Մեղրիով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի կարգավիճակն առնչվում է նաեւ Թեհրանի կենսական շահերին:

Հասկանալի է, որ հատկապես այդ ճանապարհի բացումն անմիջական կապ ունի նաեւ Իրանի տնտեսական անվտանգության հետ, եւ առանց վերջինիս կարծիքի դիտարկման՝ դժվար կլինի այդ խնդրի լուծումը, եթե չասենք, որ ընդհանարպես այն կարող է անլուծելի դառնալ: Հետեւաբար, ըստ առողջ տրամաբանության, Իրանի՝ միջնորդի կարգավիճակում հանդես գալու մասին հայտարարությունը չի կարելի անտեսել, առավել եւս, որ համաշխարհային փորձը փաստում է, որ միջպետական կարգավորումներում ցանկացած նոր միջնորդական նախաձեռնություն կարող է միայն դրականորեն ազդել գործընթացների վրա: Այս դեպքում Իրանի միջնորդական ջանքերին արձագանքելն առանձնակի կարեւորություն ունի, առավել եւս, որ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ իր անմիջական սահմանների մոտ խմորվող գործընթացներն առնչվում են իր անվտանգությանը, եւ հստակ դիրքորոշում է հայտնել դրանց վերաբերյալ: Տեղին է արձանագրել, որ Իրանն իր դիրքորոշումն է հայտնել նաեւ հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ՝ շեշտելով, որ դրանք պետք է արվեն երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները չխախտելու սկզբունքով:

Թեգեր: ԱդրբեջանԻրանճանապարհպատերազմսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է

Ռազմավարական ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա

Իրանական անօդաչուները՝ ի հակակշիռ թուրքական «Բայրաքթարների»

Իրանական անօդաչուները՝ ի հակակշիռ թուրքական «Բայրաքթարների»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուժգին հարված լռությանը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist