Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ռազմավարական ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա

Պարզելու Սեւանի ավազանում տնտեսական գործունեության տարբեր տեսակների գումարային ազդեցությունը

Հոկտեմբերի 26, 2022
Հանրապետություն
Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
184
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ խոսում ենք Սեւանա լճի խնդիրներից, մի բան պետք է հստակ պատկերացնենք. խնդիրները պետք է լուծվեն համալիր, այսինքն՝ ոչ միայն բուն լճի խնդիրները, այլեւ՝ ամբողջ ավազանի։ Օրինակ, Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման արդյունավետ լուծումը տալ կարող ենք միայն այն ժամանակ, եթե հաշվի առնենք նաեւ տարածքի հանքերի ազդեցության գործոնը։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովը օրերս նիստ էր հրավիրել, որին մասնակցում էին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունների, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ։ Քննարկումը, ինչպես տեղեկացանք ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերաբերել է Սեւանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության խնդրին։ «ՀՀ»-ն երեկ մանրամասների մասին տեղեկացավ Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանից։

«Սա լրջագույն խնդիր է, որին ուշադրություն չդարձնել չենք կարող։ Սեւանի ավազանում՝ մասնավորապես Մարտունու շրջանում, ոչ մետաղական հանքերը կարող են գումարային ազդեցություն ունենալ թե՛ «Սեւան» ազգային պարկի վրա, թե՛ լուրջ վտանգներ պարունակել լանդշաֆտի փոփոխման ու գետերի վերին հոսանքներում կենսաբազմազանության առումով: Ու մենք այդ հանքերի գումարային ազդեցության գնահատականը չունենք: Դրա համար էլ առաջարկել ենք այս գործունեության ժամանակավոր կասեցում անել՝ մինչեւ ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) իրականացվի»,- մեզ հետ զրույցում նշեց Բ. Գաբրիելյանը։

«Այսինքն մինչեւ հիմա ՇՄԱԳ չկա՞». ճշտող հարցին ի պատասխան հանձնաժողովի նախագահը պարզաբանեց. «Խոսքը ռազմավարական ՇՄԱԳ-ի մասին է, դրա համար էլ նշեցի հանքերի գումարայի՛ն ազդեցության գնահատականի անհրաժեշտության մասին»։

Հանձնաժողովն առաջարկել է, բայց ի՞նչ որոշվեց, ի վերջո։ «Որոշվեց, որ Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովը նամակով դիմի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարություններ, որպեսզի լճի ավազանի համար հենց ռազմավարական ՇՄԱԳ արվի, որպեսզի հասկանանք, թե Սեւանի ավազանում տնտեսական գործունեության տարբեր տեսակները գումարային ինչ ազդեցություն են ունենում Սեւանա լճի վրա»,- ասաց Բ. Գաբրիելյանը:

ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ նշյալ նիստին ներկա հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը հայտնել է, որ ՏԿԵՆ-ի գրության համաձայն՝ Սեւանա լճի ավազանում տրված է ոչ մետաղական հանքերի ընդերքօգտագործման 25 թույլտվություն, սակայն տիեզերական նկարներից երեւում է, որ միայն Գեղհովիտի բազալտի հանքի տարածքում առկա է 38 մեծ ու փոքր փորվածք 2019 թ. դրությամբ, իսկ 2022 թ.՝ ավելի շատ: Ըստ Խ. Մելիքսեթյանի՝ ամբողջությամբ լանդշաֆտը վնասված է, անմիջապես Արգիճի գետի հարեւանությամբ է, 200 մ է հեռու գետից: Ջիլ-Արտանիշ հատվածում եւս մի քանի տասնյակ բաց հանք կա։

ՏԿԵՆ-ի ներկայացուցիչն էլ (ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման եւ կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ) նշել է, թե Գեղհովիտի տարածքում տրված է 1 ընդերքօգտագործման, 3 ուսումնասիրության թույլտվություն:

Ի՞նչ է ասում շրջակա միջավայրի նախարարությունը։ (Դարձյալ ըստ ԳԱԱ-ի) ՇՄՆ-ի հողերի եւ ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ Կարեն Եպիսկոպոսյանը ասել է՝ նախարարությունը տեղյակ չէ, թե ինչքան հող է խախտվել, ինչ չափով:

Այս ամենից հետո արդեն ակնհայտ է, չէ՞, ռազմավարական ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունը։ Ու ոչ միայն ոչ մետաղական հանքերի ազդեցությունը հասկանալու, այլեւ, ինչպես ասացինք, տնտեսական տարբեր գործունեությունների։

Ի դեպ, նույն նիստում քննարկվել է նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում նախատեսվող բժշկական թափոնների այրման կայանքի հիմնման ՇՄԱԳ հաշվետվությունը: Հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել, որ կայանքը գտնվելու է «Սեւան» ազգային պարկից 600 մ հեռավորության վրա, կայանքում նախատեսված թափոնների ծավալն ավելին է, քան կարող է արտադրվել Գեղարքունիքի մարզում եւ հնարավոր է, որ այստեղ բերվեն այլ մարզերի բժշկական թափոններ: Այդ գործունեության համար նախատեսված տեխնոլոգիան լավագույններից չէ: Հանձնաժողովը հաշվետվության վերաբերյալ կարծիք կուղարկի շրջակա միջավայրի նախարարություն:

Սեւանի ավազանում տնտեսական մեկ այլ գործունեության մասին, որ դարձյալ քննարկվել է նիստում։ Խոսքը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի վարչական տարածքում ասֆալտբետոնե գործարանում ընդերքօգտագործման թափոնների եւ օգտագործված ասֆալտի վերամշակման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկման մասին է: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Խ. Մելիքսեթյանն առաջարկել է, որ սահմանվի պահանջ՝ կիրառելու այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեն արտանետումները՝ հաշվի առնելով, որ գործարանը Սեւանա լճից 680 մ է հեռու: Հանձնաժողովն այս հայտի վերաբերյալ նույնպես կարծիք կներկայացնի շրջակա միջավայրի նախարարությանը։

Թեգեր: հանքարդյունաբերությունՍեւանՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Իրանական անօդաչուները՝ ի հակակշիռ թուրքական «Բայրաքթարների»

Իրանական անօդաչուները՝ ի հակակշիռ թուրքական «Բայրաքթարների»

Ասկերանը՝ նոր փորձությունները հաղթահարելու ճանապարհին

Ասկերանը՝ նոր փորձությունները հաղթահարելու ճանապարհին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist