Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ազգովի Սպարապետի ոգով վերազինվել է անհրաժեշտ

«Կարող գրիչներից, ապրող հոգիներից ոչ ոք ունեցավ քո խիզախությունը…»

Հոկտեմբերի 27, 2022
Հանրապետություն
Ազգովի Սպարապետի ոգով վերազինվել է անհրաժեշտ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Սիրելի Վազգեն, անշուշտ, նախարար եւ, իհարկե, զորավար.

Տասը տարի առաջ երեսնամյա գրողի քո հասակին անպայման հասու էր գրողների մեր զորությունը՝ թե առաջնորդող կերպարը մենք ենք ստեղծում, թե Քրիստոսին ավետարանիչներն են ստեղծել, եւ ոչ հակառակը, թե Մարզպետունին Մուրացանից ծնվեց, եւ Վարդանը՝ Եղիշեից ու Դեմիրճյանից:

Վիթխարի առաքելություն գրողի ու գրականության համար, որ դու շրջանցեցիր, սիրելի Վազգեն, պատանյակիդ խանդը եւ գրողիդ փառասիրությունը քեզ չպահեցին մեր նոր Ավարայրների բլուրներին- մարտադաշտ իջեցրին եւ դու ինքդ քեզնից ստեղծեցիր մարտիկին ու զորավարին: Այդպես չէր եղել, այդպես չի լինում, այդպես չի կարելի, դա առնվազն էգոիզմ է, այդպիսին լինել տրված է միայն եզակիներին: Այդպես շատերս կուզենայինք, բայց կաշկանդյալ մեր շարքերից ոտք առաջինը դու փոխեցիր, եւ առասպելի հերոսականության մշուշը նյութականացավ Վազգեն Սարգսյանիդ կերպարանքով: Նախանձելի տարիք եւ նախանձելի կերպար, սիրելի Վազգեն: Անխաթար արիությունդ տասնամյակներ հետո քեզ, անշուշտ, թույլ է տալու ժամանակի բարձունքից դիտել հերոսացումի ու անկման մեր այս օրերը եւ համայնապատկերի բերել չմեռնող, հառնող ժողովրդի ջանքը, քանզի կարող գրիչներից, ապրող հոգիներից ոչ ոք ունեցավ քո խիզախությունը՝ տեսնել ու իմանալ այնքան շատ, որքան դու, սիրելի գրող, ընկեր գեներալ, պարոն նախարար…»:

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Մինչ Արցախյան շարժումը նա սովորական մարդ էր՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի գյուղի դպրոցում, այնուհետեւ՝ լրագրող, որոշ ժամանակ անց էլ, հատկապես գրողական շրջանակներում, ճանաչվելու էր որպես գրողական ջիղ ունեցող արձակագիր: Գուցեեւ գային ժամանակներ, երբ կծնվեին փնտրվելիք, գրադարակները զարդարող գրքեր՝ թեեւ նրա «Հացի փորձությունը» հրատարակվելուց հետո հիացումի որոշակի ալիք առաջացավ, եւ ավելիի ուշացած սպասումը վերածվեց խոր ափսոսանքի ու կորստյան ցավի: Դեռ կամբողջանար նրա գրողական դիմանկարը, գուցեեւ հայտնի դերասան դառնար՝ չէ՞ որ էպիզոդիկ դեր էր խաղացել Լեւոն Գրիգորյանի՝ Էլբրուսի բարձունքներում նկարահանած «Ձնծաղիկներ եւ էդելվեյսներ» կինոնկարում՝ կերպավորելով գերմանացի զինվորի ձեռամբ գնդակահարվող խորհրդային մարտիկի կերպարը: Բացի այդ, երազում էր ուսանել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում եւ դառնալ կինոռեժիսոր, ֆիլմեր նկարահանել… Գեղեցիկ երազանք, որ փշրվելու էր ինքնաբուխ հայրենանվիրումի ու ազգային ազատագրական պայքարի տարիներին. ճակատագիրն էր այդպես նախանշել՝ նա այլ առաքելության էր կոչված:

Սկսվել էր ազատագրական շարժումը: Սումգայիթում բորենին նոր ցեղասպանության էր անցել: Արցախահայությունը վճիռ էր կայացրել միավորվել մայր հայրենիքի հետ: Սկսվել էին թուրքի սահմանային խժդժություններն ու անասնագողությունները: Պատերազմն անխուսափելի էր: Առաջին բախումները Երասխում՝ թանկ զոհեր ու կորուստներ: Սկսեցին կազմավորվել կամավորական տասնյակ ջոկատներ: Գրչին հրաժեշտ տված եւ Մոսկվայի ճամփան մոռացած Վազգենն առաջին շարքերում էր՝ հարկավոր էր զինական ուժ, հարկավոր էր համախմբում: Դժվար էր, բայց անխուսափելի: Մեծ ջանքերի գնով ու շնորհիվ վաստակած հեղինակության  կարողացավ. ձեւավորեց 26 ջոկատներից բաղկացած 2300 հոգանոց անձնակազմ: Այն առաջին պաշտոնական հայկական զինվորական ստորաբաժանումն էր, որ գործում էր կարմիր Մոսկվայից անկախ: Հետագայում այս անձնակազմն էր դառնալու Հայկական կանոնավոր բանակի ստեղծման հիմքը: Եվ քանի որ, հիրավի, մեծ էր ապագա Սպարապետի հեղինակությունը ոչ միայն կամավորական ջոկատների, այլեւ բանակի սպայական կազմում, 1991-ի դեկտեմբերին նշանակվեց Հայաստանի պաշտպանության առաջին նախարար: Մեկ տարի անց, հունվարի 28-ին ՀՀ կառավարությունը պատմական որոշում ընդունեց, որով պաշտոնապես ստեղծվեցին երկրի զինված ուժերը: Արցախում ռազմական գործողությունների աճի հետ նույն թվականի մարտին նա հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է 30 հազար զինվոր ունեցող հզոր բանակ, որպեսզի ապահովի երկրի անվտանգությունը: 1992-ի մայիսի 9-ին գրանցվեց առաջին լուրջ հաջողությունը. Շուշի բերդաքաղաքն ազատագրվեց: Ոչ պակաս կարեւոր հաջողություն էր մի քանի շաբաթ անց Բերձորի ազատագրումը, որով Արցախը ցամաքով կապվեց Մայր հայրենիքին:

1992-ի ամռանը, սակայն, իրավիճակը օրհասական էր հայկական զինված ուժերի համար, երբ հակառակորդը ձեռնարկեց «Գորանբոյ» գործողությունը, որի հետեւանքով օկուպացվեց Արցախի հյուսիսային հատվածը: Օգոստոսի 15-ին Սարգսյանը կոչ արեց հայ տղամարդկանց՝ կամավորագրվել եւ հետ մղել ոսոխին գրաված տարածքներից: Վերընթերցենք նրա հայտնի հեռուստաելույթը. «Յուրաքանչյուր շրջանից 10-15 հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու եւ կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք եւ եթե կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք: Եթե մենք չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է…»:

Այս կոչով ձեւավորված «Արծիվ մահապարտներ» գումարտակը կազմավորվեց օգոստոսի 30-ին՝ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հրամանատարության ներքո, եւ պարտության մատնեց ադրբեջանական զորքերին Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի եւ Չլդրան գյուղի մոտ: Փաստորեն, մահապարտների գումարտակը կասեցրեց թշնամու առաջխաղացումը եւ բեկեց պատերազմի ընթացքը մեր օգտին:

Թե հետո ինչ ընթացք ու ինչ ավարտ ունեցավ պարտադրված պատերազմը, կարծում ենք՝ կարիք չկա հավելելու. սատակող թուրքը կաղկանձով փութաց Մոսկվա՝ խաղաղություն աղերսելու: Թե ինչ դավադիր ու եղերական վախճան ունեցավ ազգանվեր Սպարապետը, աշխարհին է հայտնի: Նա, ում նաեւ արդարամտորեն քննադատում էին: Բայց նրա թույլ տված սխալների եւ վաստակի համեմատությունը լեռնաչափ է: Չմոռանանք սա: Եվ լսենք նրա խոսքը. «Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը ինձ գիտեն մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած: Այսօրվա եղած կերպարը դա է…

… Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի երեք միլիոնանոց, թե երեք հարյուր միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել…»:

Կարող է եւ պարտավոր: Մանավանդ ներկա ժամանակներում, երբ վերստին բացվել է բորենու անհագուրդ ախորժակը: Երբ նրա արյունոտ թաթը հայրենի սրբազան հողն է պղծում: Այսօր ազգին Սպարապետի անկոտրում ոգով վերազինվել է անհրաժեշտ: Վերհիշենք նաեւ Սարդարապատի ու բազմաթիվ այլ ճակատամարտերի դյուցազուններին, որոնց առաջ լեղաճաք փախչում էր ենիչերին…

Թեգեր: Վազգեն Սարգսյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կեղծ «հակառուսականության» տրամաբանությունը

Կեղծ «հակառուսականության» տրամաբանությունը

Իրարամերժ, հակասական ուղերձներ Անկարայից

Իրարամերժ, հակասական ուղերձներ Անկարայից

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist