Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Իրարամերժ, հակասական ուղերձներ Անկարայից

Կարգավորման բանակցություններին նպաստելը չի ենթադրում կողմերից մեկի սպառազինում

Հոկտեմբերի 27, 2022
Հանրապետություն
Իրարամերժ, հակասական ուղերձներ Անկարայից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
80
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր տարածաշրջանային զարգացումներին առնչվող Թուրքիայից եկող ազդակները հակասական բնույթ ունեն: Այս երկրի իշխանությունների դե ֆակտո խոսափող պարբերականը նույն օրը դրական լույսի ներքո անդրադառնում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, մյուս կողմից էլ այդ երկրի պաշտպանության նախարարը փաստացի խոսում է տարածաշրջանում սպառազինության մրցավազքին նոր մեկնարկ տալու մասին:

Նախօրեին «Sabah» թերթի կայքը հոդված էր հրապարակել հայ-թուրքական կարգավորման գործընթացի դրական ընթացքի վերաբերյալ՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: Վերջինս հայ-թուրքական սահմանների բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության պայմանագրի կնքման հետ: Պարբերականը նաեւ հայտնել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի՝ հուլիսի 1-ին ընդունած որոշումներն ամբողջականացնելու նպատակով մոտ ապագայում ձեւավորվելու է մասնագիտական հանձնաժողով, իսկ նրանց հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:

Նույն օրը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը  «Արմենպրեսին» պարզաբանել է, որ  Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որեւէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, եւ նախատեսված է ընդամենը սահմանին Հայաստանի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը:

Տարածաշրջանային կարգավորումներին վերաբերող տեղեկատվությունների այս դրական հոսքի ֆոնին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, թե Թուրքիան ռազմարդյունաբերության ոլորտում այնքան է աճել եւ զարգացել, որ կարող է ապահովել նաեւ իր դաշնակիցների ու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները։ Այդ երկրների շարքում Աքարը շեշտել է Ադրբեջանին, Լիբիային, Կիպրոսի թուրքական հատվածին։

Սա օրինաչափ տարակուսանք է առաջացնում տարածաշրջանի երկրներում եւ խնդրի կարգավորմամբ շահագրգռված միջազգային կառույցների ներկայացուցիչների ու պաշտոնյաների շրջանում: Անկարան խոսում է իր դաշնակիցներին սպառազինելու պատրաստակամության մասին այն դեպքում, երբ վերջիններս ակտիվ կամ սառեցված հակամարտությունների մեջ են իրենց հարեւանների հետ: Օրինաչափ հարց է ծագում, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կարգավորման ակտիվ գործընթացի մեջ գտնվող Ադրբեջանին զինելու մասին հայտարարությունը:

Դրանով Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ՀՀ-ի եւ Արցախի սահմաններին: Բնականաբար, սա չի կարող նպաստել խնդիրների խաղաղ լուծման ընթացքին եւ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին: Մյուս կողմից Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը փաստացի նշանակում է, որ վերջինս ցանկանում է փոխարինել ռուսական սպառազինությունը տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում, ինչը չի տեղավորվում նաեւ վերջերս այդքան թմբկահարվող ՌԴ-Թուրքիա լավ հարաբերությունների տրամաբանության մեջ:

Հարավային Կովկասում կարգավորման ակտիվ ընթացքի մեջ է վերջին տասնամյակների ամենաբարդ հիմնահարցերից մեկը՝ արցախյան խնդիրը, եւ երրորդ երկրները պետք է նպաստող քայլեր անեն բանակցությունների համար բարենպաստ նախադրյալներ ստեղծելու համար: Ինտենսիվ բանակցությունների մեջ գտնվող երկրին սպառազինելու մասին հայտարարությունները ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել տարածաշրջանային կարգավորման գործընթացների համատեքստում:

Թեգեր: ԹուրքիաՀայաստանՀարավային Կովկասսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Երբ Ադրբեջանը շարունակում է մեծացնել ռազմական բյուջեն

Երբ Ադրբեջանը շարունակում է մեծացնել ռազմական բյուջեն

Ձգտելով փոխել հավասարակշռությունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Ձգտելով փոխել հավասարակշռությունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist