Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կարեւորը թիրախների ճիշտ ընտրությունն է

Ֆրանսիայի սենատորների առաջարկած պատժամիջոցները կստիպեն Բաքվին զերծ մնալ սադրանքներից

Նոյեմբերի 5, 2022
Հանրապետություն
Կարեւորը թիրախների ճիշտ ընտրությունն է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
151
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սոչիի եռակողմ հանդիպումից երեք օր անց Բաքուն վերադարձավ իր նախկին գործելաոճին՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման մասին ապատեղեկատվության տարածմանը: Ադրբեջանի ՊՆ-ն նոյեմբերի 3-ին եւ 4-ին նույնաբովանդակ երկու տեղեկություն տարածեց: Ավելորդ չէ նշելը, որ այդ կեղծիքը տարածվեց նաեւ այն ժամանակ, երբ Բրյուսելում տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ:

Պաշտոնական Բաքուն նման քայլերով, ըստ էության, ասում է, որ չի փոխելու գործելաոճը՝ անկախ նրանից, թե իրավիճակն ապակայունացնելու գործընթացից զերծ պահելու վերաբերյալ ինչ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել պետությունների ղեկավարների հանդիպումների ժամանակ: Ադրբեջանի այս վարքն ավելորդ անգամ փաստում է, որ նրա ագրեսիվ պահվածքը զսպելու համար ավելի գործուն միջոցներ են պետք, մասնավորապես՝ հասցեական պատժամիջոցներ: Վերջիններս պետք է ուղղված լինեն Բաքվի համար առավել զգայուն ոլորտներին:

Նոյեմբերի 15-ին նման կարեւոր առաջարկությամբ է պատրաստվում հանդես գալ Ֆրանսիայի Սենատը: Նոյեմբերի 3-ից ֆրանսիական օրենսդիր մարմնում շրջանառության  մեջ է դրվել բանաձեւ, որով երկրի կառավարությանն առաջարկվում է  ի թիվս զսպման այլ միջոցների օգտագործել նաեւ պատժամիջոցների գործիքակազմը: Բանաձեւով հեղինակները կառավարությանը հորդորում են վճռականորեն գործել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի, ներառյալ քաղաքացիական բնակչությանն ուղղված եւ ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:

Վեց սենատոր բանաձեւով Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում հաշվի առնել 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած նոր հարձակումների բոլոր դիվանագիտական ու տնտեսական հետեւանքները եւ եվրոպացի գործընկերների հետ միասին դիտարկել ամենակտրուկ միջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը եւ գազի ու նավթի ներմուծման էմբարգոն։ Առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք՝ նրա ինքնիշխանության խախտմամբ իրականացված ռազմական ագրեսիայի փաստը նկատի առնելով: Սենատորները կառավարությանն առաջարկում են դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման, ինչպես նաեւ  միջազգային կազմակերպության հովանու ներքո այստեղ անվտանգության ուժերի տեղակայման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցերը:

Փաստաթղթում կրկին բարձրացվում է Արցախի Հանրապետության ճանաչման եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար այն բանակցային գործընթացում ներառելու հարցը: Փաստաթղթում այդ առումով հիշատակվում է 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատի ընդունած՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 որոշումը: Ֆրանսիայի Սենատում շրջանառվող բանաձեւում առանցքային եւ առարկայական պատժամիջոցներ են նախանշված: Այն հավակնում է ցրել անպատժելիության այն մթնոլորտը, որը 2020 թ. պատերազմից հետո առկա է Ադրբեջանի շուրջ, եւ որից օգտվում է պաշտոնական Բաքուն իր ագրեսիվ գործողությունները շարունակելու համար:

Սենատորների թիրախները նույնպես ճիշտ են ընտրված: Էներգակիրների ոլորտն Ադրբեջանի ամենազգայուն կետն է, նրա տնտեսության հիմնական մասը, հետեւաբար՝ նաեւ սպառազինման հիմնական եկամուտների աղբյուրը: Այսօր Բաքվի վարքը պայմանավորված է կուտակած սպառազինության աննախադեպ մեծ քանակով, եւ տարածաշրջանում սադրանքները զսպելու համար պետք է հավասարակշռություն ապահովվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ինչի մասին ասվում է նաեւ վերոնշյալ բանաձեւում:

Եթե պաշտոնական Բաքուն «ականջի հետեւ» է գցում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում սադրիչ գործողությունները, որոնք կարող են ունենալ ծայրահեղ վտանգավոր զարգացումներ, ապա «գետնի վրա» պատժամիջոցները լիովին իրատեսական են նրան կարգի հրավիրելու համար: Հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատի անդամներն իրենց բանաձեւում առանցքային անդրադարձ են կատարել հայ-ադրբեջանական ներկայիս լարված հարաբերություններում Թուրքիայի ապակառուցողական դերին, ինչն ամբողջացնում է Հայաստանի եւ Արցախի  շուրջ գերակայող իրողություններն ու միտումները:

Թեգեր: Ադրբեջանբանակցություններսադրանքսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մահակով խաղաղություն չի հաստատվում

Մահակով խաղաղություն չի հաստատվում

Ինչպես հաշվարկել գումարի չափը

Ինչպես հաշվարկել գումարի չափը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist