Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անվտանգություն-տնտեսություն շղթան նույն գծի վրա պետք է տեղավորել

Քայլերը պետք է ձեռնարկվեն միաժամանակ ու համալիր

Նոյեմբերի 8, 2022
Հանրապետություն
Երբ խաղային ոլորտը «ծաղկում» է
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
466
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր երկրի ավտանգության երաշխիքներից մեկը տնտեսական անվտանգությունն է։ Տնտեսական անվտանգության համար հարկ է, որ այդ տնտեսությունը վերակառուցվի ե՛ւ արագ, ե՛ւ որակյալ։ Դա թույլ կտա, որ տնտեսական աճի հիմքը պինդ լինի։ Այս պարագայում կկերակրենք ե՛ւ ժողովրդին, ե՛ւ բանակին։ Այդ պինդ հիմքը մեզ նաեւ աշխարհաքաղաքական առումով հարափոփոխ տարածաշրջանում մարտահրավերներին դիմակալայելու հնարավորություն կընձեռի։ Ասել կուզի՝ այս տեսակետից իրական պինդ տնտեսությունը մեր երկրի ու պետության անվտանգության գլխավոր երաշխիքն է։

Այս ամենը բարդ չէ հասկանալ, ընդամենը պետք է համադրել մի քանի թվեր եւ կարդալ այդ թվերը մեկ շրջանակում։ Պաշտոնական տվյալներով (վիճակագրական կոմիտե)՝ 2022 թ. հունվար-սեպտեմբերին մակրոտնտեսական ցուցանիշների պատկերի համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.1, շինարարության ծավալն ավելացել է 14.3, առեւտրի շրջանառությունը՝ 14.5, ծառայությունների ծավալն ավելացել է 27.1, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 62.5, արտահանումն աճել է 63.8, ներմուծումն աճել է 61.6 տոկոսով։ 14.1 տոկոս տնտեսական ակտիվության աճին զուգահեռ հարկ է նաեւ ընդգծել, որ սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով։

Այլ թիվ՝ դարձյալ պաշտոնական։ Էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարի, չի ժխտում, որ տարեվերջին կունենանք աղքատության ավելի բարձր ցուցանիշ։ Նախարարը վստահ է, որ «միջին քաղաքացին 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում», բայցեւ հավելում է, թե «տարվա վերջում մենք կարող ենք տեսնել  աղքատության ավելի բարձր ցուցանիշ, քանի որ ունենք շատ բարձր գնաճ»։ Նրա խոսքով՝ այն բարձր գնաճը, որ կա աշխարհում ու Հայաստանում, ըստ գնահատականների, այդ պատճառով աղքատության մակարդակը կարող է բարձրանալ 27-ից մինչեւ 42 տոկոս։

Վերջին՝ 42 տոկոսի ցուցանիշի մասով։ Երբ Համաշխարհային բանկը հրապարակեց աշնանային զեկույցը, մեզ վերաբերող գնահատականն այն էր, որ ՀՀ-ի տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան սպասելի էր։ Այն է՝ ըստ ՀԲ-ի նոր կանխատեսումների, այս տարի մեր երկրում տնտեսական աճը կկազմի 7 տոկոս։ Զեկույցում նաեւ նշվում է, որ մեր տնտեսությունը շահել է Ռուսաստանից եկածների եւ դրամական փոխանցումների հաշվին։ Բացասական գործոններ են մեջբերվել սահմանային լարվածությունն ու գնաճային ճնշումները։ Մեր երկրում 43.1 տոկոս աղքատության մակարդակ է կանխատեսել Համաշխարհային բանկը։ Այսինքն՝ ՀԲ-ն կանխատեսել է 7 տոկոս աճ եւ 43.1 աղքատության աճ։

ՀԲ-ի թվերին զուգահեռ կան ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տվյալները: «rbc.ru»-ն նոյեմբերի 5-ին նյութ է հրապարակել «ԱԴԾ-ն բացահայտել է ռուսաստանցիների՝ արտերկիր ուղեւորությունների թիվը. ինչպես մոբիլիզացիան փոխեց ճանապարհորդությունների ուղղությունները» վերտառությամբ։ Ըստ ԱԴԾ տվյալների՝ հուլիսից մինչեւ սեպտեմբեր Հայաստան այցելող ռուսների թիվը ռեկորդային է եղել։ «Հուլիս-սեպտեմբերին Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Մոնղոլիա եւ Աբխազիա մեկնած ռուսաստանցիների թիվը ռեկորդային է եղել հինգ տարվա ընթացքում»,- գրում է «rbc.ru»-ն։ Սա հավելում է, որ հուլիս-սեպտեմբերին Հայաստան է մուտք գործել 267 հազարից մի փոքր ավելի մարդ, ինչը եռամսյակի առավելագույն ցուցանիշն է առնվազն 2018-ից։ Դրանցից 149 հազարի դեպքում սահմանը հատելիս ուղեւորության պատճառ է նշվել մասնավոր, 94 հազարում՝ զբոսաշրջության նպատակը, 15,5 հազար դեպքում նշվել է տրանսպորտային միջոցների սպասարկող անձնակազմի հեռանալու մասին։ 2021 թ. նույն ժամանակահատվածի համեմատ դեպի երկիր գործուղումների թվի աճը կազմել է 56 տոկոս, 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 39 տոկոս։

Փաստորեն՝ կա երկու գործոն՝ ըստ միջազգային տվյալների, որ ներառված են մեր տնտեսական աճում՝ ՌԴ-ից եկածներ եւ դրամական փոխանցումներ, որոնք, սակայն, տնտեսական աճի պինդ հիմք չեն։ Սա նշանակում է՝ եթե հոսքերը դադարեն, ապա անկում կարձանագրենք։ Հիմա՝ հոսքերի ու փոխանցումների համապատկերում հասկանալի է դառնում չէ՞, թե ինչու են ծառայությունների եւ առեւտրի ոլորտները աճ գրանցել։

Այս ամենը համադրենք մեկ այլ թվով՝ գյուղոլորտին առնչվող։ Այստեղ պարբերաբար անկում է գրանցվում։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում այդ անկման ցուցանիշը 5.5 տոկոս է։ Եթե պաշտոնական այս թվին հավելում ենք նաեւ այն, որ գյուղոլորտում զբաղված է մեր բնակչության 1/3-ը, ապա պատկերն ավելի ակնառու է դառնում։

Երբ համադրում ենք պաշտոնական եւ միջազգային այս բոլոր թվերը, հասկանալի է դառնում մեր ասածը այն մասով, որ մեզ տնտեսական աճի պինդ հիմքեր են պետք։ Եթե այդ հիմքը չկա, տնտեսական աճը ժամանակավոր բնույթ կկրի։ Այստեղ այլ հարց է ծագում՝ ի՞նչ անել, որպեսզի ժամանակավոր չլինի եւ կախված չլինի մարդկային ու դրամական հոսքերից, ծառայություններից ու առեւտրից։

Սրա համար հարկավոր է, որ տնտեսությունում ձեռնարկվեն ոչ թե կիսատ-պռատ, այլ՝ երկարաժամկետ, համալիր քայլեր՝ որեւէ ոլորտի ու ոլորտներին փոխկապակցված բոլոր շղթաները հաշվի առած։ Որ երբ խոսում ենք ներմուծման փոխարինումից, անպայման մտածենք ներդրումային ծրագրերի մասին, ու որպեսզի այդ ներդրումները լինեն ոչ թե առեւտրում ու ծառայություններում, այլ՝ արտադրական բնագավառում։ Որ երբ խոսում ենք հումքի մատակարարման մասին, պահեստավորման գործոնը չանտեսենք, որպեսզի արտաքին որեւէ անբարենպաստ պայմանի դեպքում հանկարծակիի չգանք։ Որ երբ խոսում ենք շինարարության մասին, կառուցապատման ամբողջ ոլորտը դիտարկենք՝ օրենսդրականից սկսած մինչեւ արտադրություն՝ հասկանալու, թե այդ կառուցապատումը երկրի ներսում մուլտիպլիկացիոն էֆեկտով ինչքանով է նպաստում տեղական արտադրությունը զարգացնելուն եւ ինչքանով՝ ներմուծման աճին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները տալու եւ սխալները շտկելու համար պետք է մասնագիտական խմբեր աշխատեն, պետությունն էլ ստաձնի իր գործառույթները։

Եվ, իհարկե, այս ամբողջ շղթայում ամենակարեւոր սկզբնականը. տնտեսական արդյունավետ քաղաքականության համար պետք է լինի սահմանային անվտանգություն։ Առանց դրա այդ քաղաքականությունն անհնար է։ Անշուշտ կարելի է խոսել հայկական կապիտալն աշխատեցնելու մասին, բայց՝ խոսել, որովհետեւ նույնիսկ հայկական կապիտալը չի իրացվելու եւ արդյունք չի տալու, եթե սահմանային անվտանգություն չկա։ Առանց անվտանգության խնդրի լուծման՝ անընդհատ խտացնելու ենք անապահովների շարքը։ Չմոռանանք, որ սեպտեմբերի 13-14-ի՝ մեզ վրա թշնամու ռազմական ագրեսիայի հետեւանքով հազարավոր տեղահանվածներ ունեցանք։ Հետեւաբար՝ սոցիալական խնդիրը ինչքան սրանա, այնքան տնտեսությունն ի վիճակի չի լինելու փակել ճեղքերը։ Դրա համար անվտանգություն-տնտեսություն շղթան նույն գծի վրա պետք է տեղավորել։ Հակառակ պարագան արդյունքի պարագայում նույնիսկ կարճաժակետ բնույթ է ունենալու՝ առանց պինդ հիմքի։ Իսկ այս պնդությունը մեզ պետք է երկու ոլորտներում էլ՝ անվտանգության եւ տնտեսության։ Պետք է միաժամանակ ու երկարաժամկետ ծրագրերով։ Ի շահ մեր երկրի ու մեր պետության ապագայի։

Թեգեր: անվտանգությունՏնտեսությունֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արհեստական գոյացություններ՝ հետին նպատակներով

Արհեստական գոյացություններ՝ հետին նպատակներով

«Քաղաքում անձրեւի հետ չեն ծիծաղում, ինչպես ծիծաղում են գյուղում»

«Քաղաքում անձրեւի հետ չեն ծիծաղում, ինչպես ծիծաղում են գյուղում»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist