Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Նույն արձանագրումները եւ՛ Սոչիում, եւ՛ Վաշինգտոնում

Առաջնայնությունը տրվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը

Նոյեմբերի 9, 2022
Հանրապետություն
Նույն արձանագրումները եւ՛ Սոչիում, եւ՛ Վաշինգտոնում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
115
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չնայած ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները զգալի ուշադրություն են հատկացնում արցախյան հիմնահարցի կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացին: Այստեղ պետք է արձանագրել, որ վերջիններս իրենց այդ առաքելությունն իրականացնում են միմյանցից առանձին, սակայն, ըստ էության, նույն լուծումների եւ կարգավորումների միեւնույն տրամաբանության մեջ: Դատելով հանդիպումների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունից՝ կարելի է ասել, որ կարգավորումների տրամաբանության ներքո ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ ՌԴ-ում տեղի ունեցող հանդիպումներին արձանագրվող ձեռքբերումները լրացնում են միմյանց:

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, ԱԳ նախարարների եւ աշխատանքային խմբերի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ շեշտվում են նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ ամրագրումները: Նախօրեին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով նույնպես արձանագրվեց այդ փաստը։ Երկու կողմերը վերահաստատեցին հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները: ԱՄՆ-ում կայացած հանդիպումից պարզ է դառնում, որ դեռ կան քննարկման եւ ճշգրտման հարցեր: Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերն արձանագրել են առկա մի շարք խնդիրներ, որոնք դեռեւս հասցեագրման կարիք ունեն, ուստի պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին եւ եւս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

Երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներից մեկն էլ այն է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագացնել կարգավորման գործընթացը: Այդ մասին հիշատակվում էր նաեւ Սոչիում կայացած վերջին հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ: Ուշագրավ է, որ Միրզոյանի եւ Բայրամովի վաշինգտոնյան այցի համատեքստում ԱՄՆ պետքարտուղարը նույնպես հիշատակում է 1991 թ. անկախացման գործընթացը, ինչպես շեշտադրվել է Սոչիում:

Այսպես՝ Բլինքենը հանդիպման առիթով տարածած իր ուղերձում ասել է. «ԱՄՆ-ն վճռական կերպով աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ 1991 թ. անկախության վերականգնումը կենսական կարեւոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, իրավունքներ, որոնց մենք մեծապես աջակցում ենք»: Պետքարտուղարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն՝ որպես Հայաստանի ու Ադրբեջանի բարեկամ, հանձնառություն է ստանձնում ամեն ինչ անել՝ աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին:

«Պատրաստակամ ենք քայլել ձեզ հետ տեւական խաղաղություն տանող ճանապարհով, օգնել` ինչով կարող ենք: Սա, կարծում եմ, ավելի լավ ու պայծառ ապագայի խոստում է։ Եվ ես ողջունում եմ եւ՛ ձեզ, եւ՛ ձեր կառավարություններին այն խիզախության եւ վճռականության համար, որ դուք ցուցաբերում եք այդ նպատակակետին հասնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ շեշտելով, որ 30 տարվա հակամարտությունը բազմաթիվ զրկանքների եւ մարդկային կորուստների պատճառ է դարձել:

Ստացվում է, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում առաջնայնություն է տրվում հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը։ Բանակցությունների տրամաբանության մյուս առանձնահատկությունն այն է, որ խաղաղության հաստատման բանակցային շղթայից առանձնացվում է Արցախի Հանրապետության հիմնահարցը, ինչը տրամաբանական է, քանի որ այդ բարդ խնդրի լուծման համար տեւական քաղաքական բանակցություններ են անհրաժեշտ՝ բոլոր կողմերի ներգրավմամբ: Չնայած այսօր արագացված քայլեր են արվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց անժխտելի ճշմարտություն է, որ տարածաշրջանում տեւական խաղաղության համար պետք է լուծվի արցախցիների իրավունքների հարցը, ինչն էլ կարմիր գծով երեւում է ընթացող գործընթացներում:

Թեգեր: ԱդրբեջանԱրարատ ՄիրզոյանբանակցություններԵԱՀԿԵվրոպաՌուսաստանՎլադիմիր Պուտին
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Նախ եւ առաջ՝ արդյունավետությունն ապահովող լուծումը գտնել

Նախ եւ առաջ՝ արդյունավետությունն ապահովող լուծումը գտնել

Թուրք-ադրբեջանական տանդեմը` ընդդեմ Իրանի

Թուրք-ադրբեջանական տանդեմը` ընդդեմ Իրանի

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist