Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Շուշիից հնչող ուժի սպառնալիքներն անպատասխան չպետք է մնան

Բաքվի տխրահռչակ առաջնորդը հանդես է գալիս բանակցությունների կառուցողականության սկզբունքի դեմ

Նոյեմբերի 10, 2022
Հանրապետություն
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտը Բաքուն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայացք՝ դրսից

Նոյեմբերի 9-ի նախօրյակին օկուպացված Շուշիից Ադրբեջանի ղեկավարը կրկին հանդես եկավ ռազմատենչ հայտարարություններով: Թերեւս կարիք չլիներ անդրադառնալ հնչած խոսքի հիմնական թեզերին, եթե այն չներառվեր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի ակտիվ փուլի համատեքստում: Նրա ելույթը միջազգային չափանիշներով լիովին տեղավորվում էր ուժի կիրառման սպառնալիքի ձեւակերպման ներքո, հետեւաբար՝ այն ամբողջովին միջազգային իրավունքը պաշտպանող եւ մարդկության դեմ հանցագործությունների խնդիրներով զբաղվող կառույցների դիտարկման նյութ է: Մեր կողմից կարող ենք միայն ավելացնել, որ Բաքվի առաջնորդի այդ հայտարարությունը 2020 թ. Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի սանձազերծմանը, գործած բազմաթիվ պատերազմական հանցագործություններին միջազգային հանրության եւ կառույցների՝ համապատասխան գնահատականի չարժանացնելու հետեւանք է: Հետագա հանցագործությունները կանխելու համար աշխարհաքաղաքական կենտրոնները եւ միջազգային կառույցները գոնե այսօր պետք է արձագանքեն, հակառակ դեպքում հարցականի տակ են դնում իրենց առաքելությունը եւ գոյության իմաստը, առավել եւս, որ Ալիեւի ելույթը ծայրից ծայր հակադրություն էր այն միջնորդական ջանքերին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք արձանագրվել են այդ պետությունների եւ կազմակերպությունների միջնորդությունների ներքո:

Հայացք՝ Հայաստանից եւ Արցախից

Վերեւում շարադրվածը դրսի հայացքի ներքո է, իսկ Հայաստանից եւ Արցախից դիտարկելիս, ելույթը նպատակ ունի Ադրբեջանի հասարակությանը եւ անձամբ իրեն համարել 44-օրյա պատերազմի ելքը սեփական ուժերով ապահովելու վարկածում: Բաքվի առաջնորդի ելույթի զգացմունքային կողմն ամբողջովին տեղավորվում է այդ համատեքստում: 44-օրյա պատերազմից հետո ունեցած ելույթների նպատակը դա է, իսկ վերջին ելույթում Ալիեւն ավելի առաջ գնաց եւ, որպես իր պնդումների փաստարկ, նշեց սեպտեմբերյան վերջին ռազմական գործողությունները՝ իրեն եւ ադրբեջանական լսարանին համոզելով, որ Ադրբեջանի բանակն ի վիճակի է միայնակ խնդիրներ լուծել: Բայց այդ երկրի հասարակությունն իր մաշկի վրա է զգացել եւ տեսել պատերազմի իրողությունները, դա է պատճառը, որ առանձնապես խանդավառված չէ իր ղեկավարի ելույթների նման ձեւից ու բովանդակությունից:

Հայացք՝ տարածաշրջանից

Ալիեւը, ըստ էության, երկու կոպիտ ուղերձ հղեց, առաջինը հարավ՝ Իրանի, երկրորդը հյուսիս՝ ՌԴ-ի ուղղությամբ: Սկզբում Բաքվի առաջնորդը հայտարարում է, որ ոչ ոք Հայաստանի փոխարեն չի կռվի, իսկ եթե անեն նման բան, ապա իրենց առաջ կտեսնեն ադրբեջանական բանակը: Այս խոսքերի առաջին հատվածում Ալիեւը կրկնում է ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստում Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, իսկ երկրորդ մասով ուղղակիորեն ակնարկում է Իրանին, որը հայտարարել է, որ թույլ չի տա տարածաշրջանում որեւէ սահմանային փոփոխություն: Ալիեւի երկրորդ կոպիտ ժեստն ուղղված էր Ռուսաստանին, երբ հայտարարեց, որ խաղաղապահների մանդատը ժամանակավոր է, բայց նույնիսկ նրանց ներկայությամբ պատրաստ է խաղաղապահների պատասխանատվության գոտում գործողություններ իրականացնել՝ իբր, Արցախում գտնվող «Հայաստանի զինված ստորաբաժանումների» դեմ: Մի կողմ թողնենք իրողությունը, որ հարեւան երկրի ղեկավարը, իր գործելաոճին հավատարիմ, հերթական կեղծիքն է տարածում, քան այն, որ Արցախում Հայաստանից զինված ստորաբաժանումներ չկան: Այստեղ էականն այն է, որ Ալիեւը հայտարարում է, թե Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների կդիմի՝ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմը: Այս ելույթի հաջորդ իսկ օրը՝ նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծիքը տարածեց, թե Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Ակնայում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքուն խոսքից գործի է անցնում՝ Արցախի ժողովրդի դեմ հերթական ագրեսիայի համար կեղծ հիմնավորումներ շրջանառելով:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվ փուլի համատեքստում կրկին Ալիեւը խոսում է Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի մասին՝ զուգահեռներ տանելով Բերձորի միջանցքի հետ: Նա բարձրաձայնում է այդ ճանապարհը բացելու ինչ-որ պարտավորությունների մասին, սակայն նրա պնդումները հրապարակված ոչ մի փաստաթղթում չկան: Հետեւաբար, հայտարարելով, թե երկու տարի Ադրբեջանը չի խոչընդոտել Բերձորի միջանցքով մեքենաների երթեւեկությանը, Ալիեւն իր համար հիմքեր է ապահովում խախտելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկը՝ Արցախ-Հայաստան անխափան կապի ապահովումը, եւ անցակետ տեղադրել այդ ճանապարհին: Բայց այստեղ պետք է արձանագրել, որ Բերձորի միջանցքի գոյության մեջ շահագրգռված էր հենց Ադրբեջանը, քանի որ դրա բացակայությունը կնշանակեր Արցախի հայաթափում, որի հետեւանքով էլ ադրբեջանական 44-օրյա ագրեսիան լիովին կգնահատվեր որպես ցեղասպանություն՝ դասական բոլոր չափանիշներով:

Վերոշարադրյալից հետեւում է, որ Ադրբեջանի ղեկավարը լուրջ քայլ է կատարում հերթական անգամ կառուցողականությունից հեռանալու եւ բանակցային գործընթացը վտանգելու ուղղությամբ, ուստի միջնորդ պետությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն նրան կառուցողականության դաշտ բերելու համար:

Թեգեր: ԱրցախԻլհամ ԱլիեւՇուշիսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայկական գործոնը կարող է հավասարակշռող լինել

Հայկական գործոնը կարող է հավասարակշռող լինել

Հաջողվել է խափանել Մեհմեդ Օզի ընտրությունը

Հաջողվել է խափանել Մեհմեդ Օզի ընտրությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist