Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայկական գործոնը կարող է հավասարակշռող լինել

Աշխարհաքաղաքական նոր ձեւավորումների պարագայում

Նոյեմբերի 10, 2022
Հանրապետություն
Հայկական գործոնը կարող է հավասարակշռող լինել
21
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաղաքականությունը զգացմունքի տեղ չէ։ Եթե ինձ հարցնեն՝ վատ է, որ այդպես է, որովհետեւ առանց զգացմունքի աշխարհի պատկերն այն է, ինչ տեսնում ենք. աշխարհի տերերը խաղում են աշխարհի հետ՝ պատերազմներից անգամ սեփական շահը քաղելով։ Բայց հիմա մեր խնդիրը չէ աշխարհի կաղապարը փոխելը, մեր գործը փաստն արձանագրելն է ու մեր երկրի շուրջ տարվող քաղաքականությանն իրատեսորեն մոտենալը։ Իրատեսության համար ճշմարտությունը գիտակցել է պետք։ Նաեւ ընդունել։ Եվ դա սկսել հենց մեզանից։

Ու պիտի սկսել հայ-թյուրքական հնարավոր ու անհնարին «խաղաղություն» ասվածից։ Անհնարինի կողմնակիցների տեսակետն ու համոզմունքը հասկանալի է՝ հիմնված ոչ միայն ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների, այլեւ պատմական դառը փորձի վրա։ Հնարավորի կողմնակիցները, ինչպես ցույց են տվել իմ ամենատարբեր զրույցները մեր երկրի բոլոր մարզերում, իրենց իսկ բերած «փաստերն» ապացուցել չեն կարողանում, միակ «փաստը» խաղաղության տենչն է։ Հայ-թյուրքական խաղաղությունն անհնարին համարողները պիտի ընդունեն, որ «հնարավորի» կողմնակիցների հետ չեն կարող խոսել ո՛չ պատմական փորձից, ո՛չ աշխարհագրությունից, ո՛չ մեր բնօրրան Հայկական լեռնաշխարհից ու մեր առաքելությունից, ո՛չ ազգի ու ցեղախմբի տարբերությունից, ո՛չ էլ առավելեւս ազգի բնական իրավունքից ու ցեղախմբի զավթողականությունից։ Չեն կարող խոսել այն պարզ պատճառով, որ «հնարավորի» կողմնակիցները տարրական այդ իմացությունը չունեն։ Տալ այդ գիտելիքը եւ հետո՞ խոսել «հնարավորի» կողմնակիցների հետ, դրա ժամանակը չունի մեր երկիրը։ Մեր երկրի պարանոցի շուրջ օրեցօր ավելի է սեղմվում թյուրքական օղակը, եւ հազիվ թե այդ սեղմվող պարանոցով «անհնարինի» կողմնակիցները խոսելու ժամանակ ունենան «հնարավորի» կողմնակիցների հետ։

Ի՞նչ է պետք անել։ «Անհնարինի» կողմնակիցները պիտի տան այդ պատասխանը եւ պիտի տան բավական սառնասրտորեն։ Որովհետեւ կշեռքի նժարին մեր մեծ Հայրենիքից՝ մեր բնօրրան Հայկական լեռնաշխարհից մնացած այս փոքրիկ հատվածն է՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Արցախն է դարեր հետո մեզ տվել հպարտության այն զգացումը, որ մենք կրկին կարող ենք տեր լինել մեր բնական, ազգային ու պատմական իրավունքին։ 44-օրյայից հետո, սակայն, խարխլվեց բոլորիս աշխարհը։ Ե՞լքը։ Ելքը վերաազատագրումն է։ Թշնամին այն կկոչի «ռեւանշիզմ», «պատերազմի կողմնակիցների խումբ», կսպառնա ռեւանշիստներին ու դա կանի գործնականում։ Խնդիրն այն է, թե ինչ կանեն երկիրը վերաազատագրել ուզողները։ Համենայնդեպս, ինչ անեն, պետք է անեն սթափ, սառը ուղեղով, աշխարհի քաղաքականությանը բնորոշ «պրագմատիզմով»։ Եվ արձանագրեն ամենակարեւորը՝ մեր երկու հարեւան թյուրքերը ամեն օր խոսում են իրենց «փառապանծ հաղթանակից», բայց ամեն օր նրանց հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է այն վախը, որ նրանք ունեն հայկական «ռեւանշից»։ Որովհետեւ խորապես գիտեն, որ մենք ունակ ենք, որ մենք նորից կարող ենք պատմական սխալը շտկել, բայց մեզ պետք է թափ տանք։

Ի՞նչ է մեզ պետք ինքներս մեզ թափ տալու համար, ոտքի կանգնելու եւ մեր մեջքը շտկելու համար՝ որպես պետություն։ Կրկնվենք ընդգծումով՝ դաժան իրականությանն առնչվելու սառնասիրտ իրատեսություն։ Որ երբ Ուկրաինան շնորհավորում է Ադրբեջանին «պատմական հողերը վերադարձնելու» առիթով եւ համարում է, որ «Ղարաբաղը Ադրբեջան» է, հասկանանք, որ այս երկու պետություններն ունեն քաղաքատնտեսական շահեր։ Որ երբ ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական սիրախաղն ավելի ստվար գույներ է ստանում, հասկանանք բոլոր կողմերի քաղաքատնտեսական շահերը։ Որ երբ Եվրոպան 44-օրյայի ժամանակ իր միակողմանի ու ձանձրալի հայտարարություններից հետո այսօր հանկարծ պատրաստակամություն է հայտնում հայկական շահը պաշտպանելու, հասկանանք իրական ցանկությունները, պատճառները, տարածաշրջանի հանդեպ հավակնություններն ու քաղաքատնտեսական շահերը։ Որ զարմանալի չթվա Իրանի պահվածքը 44-օրյայի ընթացքում եւ տրամագծորեն հակառակ կեցվածքը՝ այսօր։ Որ տարածաշրջանային շահերը չընկալենք միայն տարածաշրջանի երկրների մակարդակով, սահմաններն ընդլայնենք դեպի աշխարհի չորս ծագեր, հասկանանք մեզ հետ ուղղակիորեն եւ անուղղակի առնչվող բոլոր երկրների քաղաքատնտեսական շահերը։ Որ միջազգային իրադարձություններին հետեւելիս մեզ առնչակից երկրներում դեպքերը չընկալենք իբրեւ առանձին դեպքեր, այլ դիտարկենք ընդհանուր հարթությունում։ Երբ այս ամենը տեղավորենք ափի մեջ, անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչու է, օրինակ, թուրք լրագրողը կոչ անում աջակցել Իրանի 35 մլն թուրքերին ընդդեմ Իրանի, թե ինչու ԱՄՆ-ի համար Ռուսաստանը սպառնալիք է, իսկ Չինաստանը՝ մրցակից, թե ինչու է Թուրքիան խաղում Արեւմուտք-Ռուսաստան պրկված լարի վրա, ինչու այս ընթացքում, իբր, չի երեում Իսրայելը։ Տարբե՞ր իրադարձություններ են։ Միանշանակ՝ ո՛չ։ Նույն գիծն է՝ քաղաքատնտեսական շահերի եւ նույն նպատակը՝ հնարավորինս օգտվելու։

Ի՞նչ պետք է անենք մենք։ Պատասխանն ակնհայտ է՝ այն, ինչ աշխարհը՝ առաջ տանենք մեր շահը։ Կարո՞ղ ենք՝ միանշանակ այո։ Չժխտենք. 44-օրյայի հետեւանքով տարածաշրջանում հայկական գործոնը շատ է թուլացել, բայց չի վերացել, չէ՞։ Որովհետեւ դեռ չի կորել հայկական ուժը (Հայաստան-Արցախ-Սփյուռք)։ Ալիեւը սպառնում է՝ եթե Հայաստանը չտա «Զանգեզուրի միջանցքը», ապա թող հիշի, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարողանում են տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սեւանա լիճը։ Հայհոյելու փոխարեն ընդունենք ճշմարտությունը՝ այո, կարողանում է տեսնել, չի խաբում, մեզ հետ, իբր, խաղաղություն ուզողը պատերազմով է սպառնում, եթե չտանք իրենց համար այդքան բաղձալի իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը»։ Եթե թշնամին ճանապարհների ապաշրջափակում է ուզում, ինչու իսկապես չի հանգստանում հայկական կողմի այն հավաստիացումներից հետո, որ պատրաստ է երեք ուղղությամբ ճանապարհ տրամադրել, այլ ձգտում է «միջանցքին»։ Պատասխանը հասկանալի է՝ քաղաքատնտեսական գլոբալ շահի պատճառով, որից գլոբալ շահողը թյուրքական կողմն է լինելու։

Հիմա՝ հայ-թուրքական բարեկամության անհնարին լինելու կողմնակիցներն ամեն օր հենց սա պետք է բացատրեն «հնարավորի» կողմնակիցներին՝ առանց պատմական դասերի՝ օրվա խնդրով ու շահով։ «Հնարավորի» կողմնակիցներին հասկանալի է շահի լեզուն։ Եթե նրանք հստակ պատկերացնեն, որ այս ու այն բարձունքը, ճանապարհը տալով` ոչ մի շահ չեն ունենալու, փոխարենը, լավագույն դեպքում, հայտնվելու են մուրացիկի կարգավիճակում, գուցե փոխվեն։ Ի միջի այլոց, «անհնարինի» կողմնակիցներն էլ պետք է աշխարհին առնչվեն շահի լեզվով՝ գործակցելով տարբեր ուղղությունների հետ, որոնց կհետաքրքրի հայկական շահը` իրենց իսկ շահից ելնելով։ Իսկ այդպիսի ուղղություններ կան, ավելին՝ նրանք լավ էլ գիտեն, որ աշխարհաքաղաքական նոր ձեւավորումների պարագայում հայկական գործոնը կարող է հավասարակշռող լինել։ Սրա համար այդ ուղղությունները պիտի ընդամենը մի բան տեսնեն՝ մենք ուզու՛մ ենք, կարո՛ղ ենք եւ պատրա՛ստ ենք։ Պատրաստ ենք «ռեւանշի» բոլոր ոլորտներում՝ մտածելակերպի փոփոխությունից սկսած, տնտեսականով շարունակած, քաղաքականությամբ վերջացրած։ Պիտի տեսնեն, որ մենք թղթե շերեփի կողմնակից չենք, լավ էլ պատրաստ ենք երկաթե շերեփով մեր պատառին տեր կանգնելու։ Պիտի տեսնեն, որ մենք միայն հաց չենք ուտում, այլ մեր օրական պահանջը հացի հետ կարագ ու մեղրն է։ Պիտի տեսնեն, որ մենք միայն զենք առնող չենք, այլ զենք արտադրող։ Բա՞րդ է։ Թո՛ղ որ։ Իսկ ի՞նչ է՝ պետություն պահելը դյուրի՞ն գործ է։ Ուժն ունե՞նք։ Անշուշտ։ Այն էլ ինչքա՜ն։ Երկրաշարժի, ջարդերի, սովի, ցրտի ու մթի տարիներին այդ ո՞ր ժողովորդն է ի վիճակի երկիր ազատագրել։ Մե՛նք։ Ու ցույց ենք տվել դա։ Կրկի՞ն կարող ենք։ Բնականաբա՛ր։ Ոչ թշնամին է փոխվել, ոչ մենք։ Ամեն բան նույնն է՝ աշխարհն էլ, շահն էլ։ Պիտի ցույց տանք հայկակա՛ն շահը։ Ու պիտի ցույց տանք տնտեսական «ռեւանշով», որ ունենանք գումար, զենք, բանակ, անվտանգություն՝  քաղաքական ու ազգային նպատակներն իրացնելու համար։ Այս դեպքում կրկին գործոնի կվերածվենք։

Թեգեր: թշնամիպատերազմ
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հաջողվել է խափանել Մեհմեդ Օզի ընտրությունը

Հաջողվել է խափանել Մեհմեդ Օզի ընտրությունը

Թեհրանն ու Բաքուն՝ բախման շեմին

Թեհրանն ու Բաքուն՝ բախման շեմին

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist