Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միջպետական համաձայնությունները թղթի վրա են լինում

Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարն այնպիսի բաներից խոսում, որոնք որեւէ փաստաթղթում չկան

Նոյեմբերի 15, 2022
Հանրապետություն
Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այնպիսի բարդ հիմնահարցը, ինչպիսին արցախյանն է, կարգավորման հստակ, իրավական, փաստագրված գործընթաց է ենթադրում, հակառակ դեպքում դժվար կլինի ոչ միայն դրա երկարաժամկետ կարգավորումը, այլեւ ձեռք բերված խաղաղության պահպանումը: Այն իր հերթին ենթադրում է կարգավորումների ուղղությամբ իրավական ուժ ունեցող պայմանավորվածությունների ընդունում եւ  դրանց անվերապահ հետեւում, եթե, իհարկե, իրական ձգտում կա կարգավորելու հիմնահարցերը: Վերեւում շարադրվածը կողմերից որեւէ մեկի ցանկությունը չէ, այն միջազգային իրավակիրառ պրակտիկայի հիմնարար նորմ է:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գործողություններ է անում, որոնք կամ հակասում են ընդունված եռակող հայտարարությունների տեքստերին, կամ կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսքեր է հնչեցնում, որոնք չկան հանրահայտ, հրապարակված կարգավորման եռակողմ արձանագրություններում: Ադրբեջանի նախագահի՝ նմանատիպ հայտարարություններն այնպիսի ծավալների եւ վտանգավորության աստիճանի են հասել, որ ՀՀ վարչապետը ստիպված է լինում առանձին հարցազրույցների եւ հայտարարությունների միջոցով փաստել, որ Բաքվի առաջնորդը դուրս է գալիս պայմանավորվածությունների շրջանակներից: Բանը հասել է նրան, որ Ալիեւը պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ է անում դրանք ձեռք բերելուց արդեն մի քանի օր անց:

Ավելին՝ Ադրբեջանի առաջնորդն ավելի առաջ է գնում եւ մեղադրում Հայաստանին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ հիշատակելով պայմաններ, որոնք առկա չեն ոչ մի գրավոր համաձայնագրում: Նման հայտարարությունները վտանգավոր են այնքանով, որ ուղիղ հարվածում են հաստատված փխրուն խաղաղության հիմքերին, եւ դա արվում է իրականությունը նենգափոխելով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու սեփական քայլերը դիմացինին վերագրելով, ասել է թե՝ Հայաստանն է, որ չի ցանկանում խաղաղություն:

Թողնենք այն փաստը, որ նման մոտեցման շրջանառումն աբսուրդային կգնահատվի Արցախի շուրջ առկա  իրավիճակին քաջածանոթ ցանկացած մարդու համար, այստեղ խնդիրն այն է, որ Ալիեւի նման գործելակերպը նախորդում է հերթական սադրանքներին կամ Արցախի շփման գծի եւ ՀՀ-ի սահմանի ուղղությամբ լայնամասշտաբ ագրեսիաներին: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային յուրաքանչյուր ակտիվ փուլին հետեւում են Ադրբեջանի նման գործողությունները, որոնք խաթարում են արդեն ձեռք բերված կարգավորումները կյանքի կոչելու գործընթացը:

Ալիեւը վերջին հայտարարությամբ իրականությունը խեղաթյուրեց երկու հիմնական ուղղությամբ: Առաջին՝ որ Արցախի Հանրապետությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ կան, եւ երկրորդ՝ իբր թե պայմանավորվածությունների համաձայն Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Բերձորինը: Առաջին դեպքում փորձ է արվում Արցախի դեմ հերթական ագրեսիայի նախադրյալներ ստեղծել, իսկ երկրորդի դեպքում՝ Հայաստանի: Այստեղ անդրադարձի անհրաժեշտություն չի զգում այն հանգամանքը, որ Բերձորի միջանցքի կարգավիճակի ներկայիս շահառուն հենց Ադրբեջանն է, քանի որ այդ՝ կյանքի ուղու բացակայության դեպքում Արցախում ցեղասպանության վերջին արարը կիրականացվեր: Այսօր պնդել, որ Հայաստանն էլ նույն կարգավիճակով ճանապարհ պետք է տա դեպի Նախիջեւան՝ հակասում է ձեռք բերված բոլոր գրավոր պայմանավորվածություններին:

Հետեւաբար՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր միջնորդ պետությունները պետք է համապատասխան գնահատական տան պաշտոնական Բաքվի այս ծայրահեղ վտանգավոր քաղաքականությանը, որը ջուրն է լցնում նրանց ներդրած բոլոր ջանքերը՝ շատ դեպքերում արժանանալով դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ Ադրբեջանի բացահայտ արհամարհանքին: Բաքվի այս վարքը չի տեղավորվում երկրների հարաբերությունների կարգավորման բնականոն բանակցային որեւէ ընթացքի մեջ եւ հղի է տարածաշրջանը նոր ծավալների ապակայունացման վտանգներով: Պաշտոնական Բաքվի վերջին գործողություններն անհրաժեշտ են դարձնում, որ ձեռք բերված պայմանավորվածություններից բացի միջնորդ պետություններն ամրագրեն նաեւ դրանք պահպանելու եւ չխախտելու մեխանիզմները, այլապես դժվար կլինեն խաղաղության պայմանագրի արագ կնքումը եւ տարածաշրջանում համագործակցության մեխանիզմների գործարկումը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախպատերազմսադրանքսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքական տնտեսական էքսպանսիան Արցախի բռնազավթված տարածքներում

Թուրքական տնտեսական էքսպանսիան Արցախի բռնազավթված տարածքներում

Որ դեպքում՝ էլեկտրոնային, որ դեպքում՝ առձեռն

Մեզ նոր որակի տնտեսություն է պետք

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    38 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 10
  • Ի հիշատակ տասնութամյա հերոսի

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist