Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեզ նոր որակի տնտեսություն է պետք

Որակական փոփոխությունը կլինի մեր տնտեսական զարգացման երաշխիքը

Նոյեմբերի 15, 2022
Հանրապետություն
Որ դեպքում՝ էլեկտրոնային, որ դեպքում՝ առձեռն
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
391
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ընդհանրապես, անշարժ գույքի շուկան ընդունված է համարել տնտեսության հայելին, որ լավագույնս ու ճշգրտությամբ արտապատկերում է տնտեսական վայրիվերումները։ Անշարժ գույքի շուկան խիստ զգայուն է տնտեսությունում փոփոխությունների հանդեպ: Օրինակ, երբ 2021 թ. հունվարին ուսումնասիրում էինք անշարժ գույքի շուկայի տվյալները 2020 թ. հունվարի եւ 2020 թ. դեկտեմբերի համեմատ, թվային պատկերը մեզ մտահոգեց։ Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մասով նվազման կորը որոշ առումներով 50 տոկոսի սահմանագիծն էր հատել նույնիսկ: Անշարժ գույքի շուկայում նվազում կար նաեւ վարձակալության գործարքների, գրավադրման գործարքների, նաեւ՝ հիփոթեքային գրավադրման գործարքների մասով (հետոյի թվերը կարող ենք տեսնել համապատասխան հարթակում): 

Հակառակ կողմից էլ կարող ենք դիտարկում անել. գիտենք՝ ինչ վիճակում է մեր տնտեսությունը, կարող ենք տեսնել՝ ինչ չափով է այն արտապատկերվում անշարժ գույքի շուկայում: 2022 թ. փետրվարից սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Մեր ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) այս պահի դրությամբ 14 տոկոս է հաշվարկվում։ Եվ, ինչպես նշում են մասնագետները, այդ ակտիվության ցուցանիշը մի քանի գործոններով է պայմանավորված՝ ե՛ւ ՀՀ Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով, ե՛ւ այդ հիմքի վրա սպառողական ծառայությունների ակտիվացմամբ, տրամաբանական զուհագեռը՝ պահանջարկի ավելացումը, բանկային համակարգի շարժը։

Անշարժ գույքի շուկան այս տարվա մարտին արդեն ցույց է տվել, որ գործարքների քանակը փետրվարի համեմատ ավելացել է 21.3 տոկոսով։ Երեւանում փետրվարի համեմատ ավելացումը 23.6 տոկոս է եղել։ Երբ նայում ենք Երեւանում վարձակալության գործարքային պատկերը, տեսնում ենք, որ 2022 թ. փետրվարին վարձակալության գործարքի թիվը 460 է, իսկ մարտին՝ 572։ Այս գործարքի ավելացման որ մասն է ներհոսքով պայմանավորված, ընդհանուր թվում չի երեւում, բայց հիշում ենք, թե ՀՀ մարդկային ներհոսքով պայմանավորված այս ընթացքում ինչքան թանկացավ բնակարանների վարձակալությունը, ավելին՝ վարձով ապրող մեր հայրենակիցները խնդիրների առաջ կանգնեցին, որովհետեւ բնակարանատերերը, թանկ վարձավճարի գործոնով պայմանավորված, գերադասեցին օտարերկրացիներին։ Ապրիլին Երեւանում վարձակալության գործարքների ցուցանիշը 611 էր, մայիսին համապատասխան ցուցանիշը նվազեց՝ դառնալով 538։ Հունիսին եւս նվազում եղավ՝ 509։ Հուլիսի ցուցանիշը 459 է, օգոստոսինը՝ 428, սեպտեմբերի թիվն ավելացել է՝ 441։

Նկատի ունենանք, սակայն, այս թվերը միայն պետական գրանցում ստացած գործարքների  թվերն են։

Ընդհանուր առմամբ, 2022 թ. առաջին կիսամյակում վարձակալության գործարքների թիվը 3059 է, որը 10.1 տոկոսով ավելի է 2021 թ. առաջին կիսամյակի համապատասխան ցուցանիշից եւ 15.4 տոկոսով ավելի է 2021 թ. երկրորդ կիսամյակի ցուցանիշից։ Այս ամենը՝ Երեւանի մասով։

Այստեղ, իհարկե, կարող է նաեւ հարց ծագել, թե ինչ տեսակի վարձակալության գործարքների մասին է խոսքը՝ բնակարանայի՞ն, թե՞ այլ շինությունների գործարքներ են։ Ինչպես տեղեկանում ենք կադաստրի կոմիտեից, Երեւանում 2022 թ. առաջին կիսամյակում ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 54.7 տոկոս, գրանցվել է բնակարանների, իսկ առավել ցածրը՝ 2.5 տոկոսը՝ արտադրական նշանակության շինությունների նկատմամբ։  Հետոյի ծավալումների արտացոլանքը արդեն կտեսնենք երկրորդ կիսամյակի ամփոփումներում, եթե, օրինակ, ներհոսքը արտահոսքի փոխվի։ Այդ ժամանակ ավելի հստակ կերեւակվի ներհոսքի ազդեցության չափը նշածս ցուցանիշների վրա։ 

Պետք է հասկանալ կարեւորը, այն գործոնները, որոնցով պայմանավորված է տնտեսական ակտիվության այսօրվա ցուցանիշը, դրանց չլինելու պարագայում արդեն ե՛ւ ընդհանուր ՏԱՑ-ի, ե՛ւ առանձին ոլորտների անկումներ կունենանք։ Ասել կուզի՝ եթե մենք տնտեսությունում իրական փոփոխություններ չանենք, ակտիվության ցուցանիշը միշտ էլ տարերային բնույթ կունենա, պայմանավորված կլինի մեզնից անկախ գործոններով։ Եթե հաջորդ տարի մեր երկիր մարդկային հոսք չլինի, տնտեսական ակտիվության ի՞նչ պատկեր կունենանք։ 

Այսինքն՝ եթե մենք ուզում ենք ունենալ ոչ թե իրավիճակային, այլ՝ փաստացի աճ, ուրեմն՝ տնտեսական քաղաքականության որակը պետք է փոխենք։ Որակական փոփոխությունը կլինի մեր տնտեսական զարգացման երաշխիքը։

Ունեցա՞նք այս երաշխիքը, տնտեսական ակտիվությունը կշարունակվի, չունեցա՞նք,  մեղքի բաժինը կբարդենք միջազգային զարգացումների վրա։ Ինչպես հիմա գնաճն ենք պայմանավորում միջազգային զարգացումներով։

Անկեղծ լինելու համար ասենք, անշուշտ, այս զարգացումները նույնպես ազդում են գնաճի վրա։ Բայց չէ՞ որ գնաճային գործոններն էլ տարբեր են։ Եվ բացատրվում են ոչ միայն միջազգային գործոններով։ Մեր երկիրն ունի անվտանգային բազմաթիվ մարտահրավերներ։ Այս մարտահրավերները գործարար հատվածի համար ռիսկեր են ստեղծում։ Ռիսկերն էլ իրենց հերթին պահանջում են այդ ռիսկերից ապահովագրվելու «ծածկույթ», այն է՝ գնավելացում։ Սրան էլ գումարվում են մեր իրականությանն ու մեր գործարարներին բնորոշ սուբյեկտիվ գործոնները եւ՝ ունենք այն, ինչ ունենք։

Ի դեպ, որակական փոփոխության անհրաժեշտությունից ելնելով՝ պետք չէ նկատի ունենալ զուտ տնտեսական ոլորտը։ Եթե որակական փոփոխություն չեղավ կրթական ոլորտում, տնտեսականում չենք ունենա, պաշտպանական ոլորտում՝ նույնպես, նաեւ՝ անվտանգությունում։ Որակական փոփոխություն չունեցանք, բոլոր դրական ու բացասական շարժերը կախված կլինեն միջազգային՝ մեզ համար բարենպաստ դրական ու բացասական կողմերից։ Ունեցանք՝ ինքներս կստեղծենք այդ դրականը՝ հետեւանքներով հանդերձ։

Թեգեր: անշարժ գույքԿադաստրՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կուտե՞ն, արդյոք, ռոբոտները մարդկանց

Կուտե՞ն, արդյոք, ռոբոտները մարդկանց

«Մեր ներուժը լիարժեք պետք է օգտագործվի ի շահ համայնքի»

«Մեր ներուժը լիարժեք պետք է օգտագործվի ի շահ համայնքի»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist