Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Քայլերի համախումբ, որ թույլ կտա դիմակայել արտաքին շոկերին

Ինչով է պայմանավորված չդադարող գնաճը

Նոյեմբերի 17, 2022
Հանրապետություն
Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
159
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022 թ. հոկտեմբերը 2021 թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.5 տոկոս։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ. հոկտեմբերին 2021 թ. հոկտեմբերի համեմատ, օրինակ, բրնձի գինն ավելացել է 10.0 տոկոսով, ալյուրինը՝ 13.3, մակարոնեղենինը՝ 30.3, ձավարեղենինը՝ 21 տոկոսով։ Նույն ժամանակաշրջանում հնդկացորենը 23.2 տոկոսով է թանկացել։ Հացի գինն ավելացել է 18.8 տոկոսով։ Թանկացել են կարագն ու մեղրը՝ համապատասխանաբար` 3.3 եւ 9.3 տոկոսով։ 11.1 տոկոսով բարձրացել են հրուշակեղենի գները։ Սրան հավելենք 22.1 տոկոսով թանկացած պանիրը, 23.5 տոկոսով՝ տավարի միսը։ Թանկացել է նաեւ թռչնի, գառան ու խոզի միսը՝ համապատասխանաբար 3.5, 5.2 եւ 1.3 տոկոսով։ Թանկացել են նաեւ շաքարն ու շաքարավազը, բանջարեղենը, միրգը՝ համապատասխանաբար  2.9, 3.6 եւ 13.9 տոկոսով։  Սա դեռ 12-ամսյա գնաճն է, բայց եթե հաշվի առնենք, որ դրանից առաջ էլ թանկացումներ են եղել, պատկերը հստակ կլինի։

Չդադարող գնաճին նպաստող արտաքին գործոնները հայտնի են՝ կորոնավիրուսի համավարակ, հետհամավարակային շրջան (համավարակը դեռ հաղթահարված չի համարվում), ռուս-ուկրաինական ծավալումներ, այդ ծավալումների հետեւանքով էներգետիկ եւ պարենային բազմաթիվ խնդիրներ։ Հավելած՝ աշխարհաքաղաքական գործոնները. Ռուսաստանը տնտեսապես մեկուսացավ Արեւմուտքից, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների արեւմտյան փաթեթները ռուսական կողմին դրդեցին համարժեք պատասխան քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ վճարումները ռուբլով իրականացնելու պահանջը (թեեւ Ռուսաստանը սրան վաղուց էր պատրաստվում) կամ այլ երկրների հետ ազգային արժույթներով առեւտուրը։ Հասկանալի է, որ փոփոխվող աշխարհակարգում դոլարի մենիշխանությունն էլ պիտի տատանվեր։ Առիթով «ՀՀ»-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանը նշել էր, թե նման խոշոր պետությունների կողմից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Բրազիլիան,  դոլարային հաշվարկներից հրաժարումը մեծ հարված կհասցնի ամերիկյան արժույթի հեղինակությանը եւ, բնականաբար, նաեւ փոխարժեքին:

Համաշխարհային գնաճը չի կարող չազդել մեզ վրա թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանը ներկրող երկիր է։ Ավելին՝ ոչ միայն ներկրող է, այլեւ ծանրաբեռնված է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներով։ Սա էլ, իր հերթին, ներկրողի համար ենթադրում է նոր ծախսեր, նոր ռիսկեր, սպառողներիս համար էլ՝ հավելագներ։ Երբ նայում ենք գնաճը զսպող գործիքակազմի միջազգային փորձին, տեսնում ենք նաեւ մոտեցման տարբերություններ։ Կենտրոնական բանկերը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում են անում՝ բացատրելով դա գնաճային բարձր մակարդակները զսպելու անհրաժեշտությամբ։ Իսկ, օրինակ, ՄԱԿ-ը գնաճի դեմ այդ պայքարը համարում է անխոհեմ քայլ, որովհետեւ հարուստ երկրների կողմից պարբերաբար տոկոսադրույքների բարձրացման գործիքը կիրառելը եւ խնայողության միջոցներն օգտագործելը, ի վերջո, հանգեցնելու են համաշխարհային ռեցեսիայի, ընդ որում՝ ցավալի ռեցեսիայի։ ՀՀ ԿԲ-ն էլ է, մյուսների օրինակով, կիրառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման գործիքը։

Ճիշտ է սա թե սխալ` մասնագիտական նեղ տիրույթի քննարկման հարց է։ Փաստն այն է, որ գնաճը ոչ աշխարհում, ոչ էլ մեզ մոտ չի զսպվում։ Մեր գնաճին նպաստող մեկ այլ գործոն էլ կա՝ Հայաստան ռուսների հոսքը (հավելյալ պահանջարկ)։ Գնաճին նպաստող ներքին գործոնը չենք կարող անտեսել՝ դատելով մեր գործարարների վարքագծից։ Խոսքը գների չհիմնավորված բաձրացման մասին է, որին հայ հանրությունը մեկ անգամ չէ, որ ականատես է լինում։ Սրա դեմ լծակ, անշուշտ, կա, եւ դա մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, որի գործառույթն է վերահսկել գնային անհիմն բարձրացումը։ Ընդհանուր առմամբ, մասնագետները կարծում են, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռ կպահպանվի՝ քաղաքական գործոնների հետեւանքով տնտեսական ու ֆինանսական շուկաների զարգացումների անորոշություններով պայմանավորված։ Այլ պատճառներ էլ, իհարկե, կան՝ անբարենպաստ ծավալումները վառելիքահումքային շուկաներում։

Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ մեր մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունն էլ է դեռ պահպանվում, ինքնըստինքյան՝  գնաճային ռիսկերը նմանապես պահպանվում են։ Այսինքն՝ ի՞նչ անել՝ սպասել, մինչեւ արտաքին ծավալումները հօգուտ մե՞զ կլինեն։ Բնականաբար՝ ոչ։ Չգործելն ու սպասելը այս դեպքում մեր վիճակը գոնե փոքր-ինչ չեն թեթեւացնի։ Մեր խնդիրը մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելն է, այնպես, ինչպես մարդն է բարձրացնում իր օրգանիզմի դիմադրողականությունը՝ հիվանդությունների դեմ ավելի դյուրին պայքարելու համար։ Տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելու քայլերը հայտնի են՝ տնտեսության որակի փոփոխություն, մոդելի փոփոխություն, արդյունաբերության արագ զարգացում, արտահանման զարգացում, ներկրման կորի իջեցում, եկամտային արդյունավետ քաղաքականություն, ոլորտային զարգացումների՝ շղթայական հաշվարկված իրատեսական ռազմավարություններ, էներգետիկ անվտանգության եւ պարենային ապահովվածության մակարդակների բարձրացումներ եւ այլն։ Այս քայլերի համախու՛մբը միայն թույլ կտա, որ մենք հնարավորինս քիչ ազդվենք արտաքին շոկերից եւ ունակ լինենք արտաքին ազդակների դեմ հակազդող քայլեր ձեռնարկել։

Թեգեր: գնաճսննդամթերքՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Էրդողանի Թուրքիան անկյուն է քշվել

Էրդողանի Թուրքիան անկյուն է քշվել

«Երկու ապտակ» թուրքական երազանքին

«Երկու ապտակ» թուրքական երազանքին

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist