Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գլխավոր պողոտայի մի հատված կարդիականացվի

Ամիրյան, Սարյան, Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ գերակա շահ ճանաչվեց

Նոյեմբերի 18, 2022
Հանրապետություն
Գլխավոր պողոտայի մի հատված կարդիականացվի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
94
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի Ամիրյան, Սարյան, Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչվեց։ Որոշումը կառավարությունը կայացրեց երեկվա նիստում։

Գործադիրը որոշեց, որ օտարվող սեփականության տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերից, որովհետեւ՝ 1.  օտարվող սեփականության տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից կվերանա այժմյան խառը, անկանոն կառուցապատումը` հին եւ խարխուլ, տարերայնորեն տեղադրված շինություններով, որոնց փոխարեն պետք է կառուցվի 1 բազմաբնակարան շենք եւ 1 հասարակական նշանակության շինություն՝ ստորգետնյա միասնական հարկերով: Ամբողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքով եւ խաղահրապարակով։ Նաեւ հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները։ 2. Երեւանի գլխավոր հատակագծի, Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտեւորման նախագծի համաձայն՝ Գլխավոր պողոտայի տվյալ տարածքի համար նախատեսված է տարածքի արդիականացում, կիրառական ենթակառուցվածքների ամրացում։ Գործադիրը վստահ է, որ քաղաքաշինական ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության oբյեկտների oտարման, քանի որ դրանց անմիջական հարեւանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել եւ մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, արդեն իսկ մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան։ Բացի այդ՝ անհնար է ապահովել տարածքների ջրամատակարարումը, ջրահեռացումը եւ քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երեւանի գլխավոր հատակագծով:

Օտարվող սեփականության ձեռքբերող է «Ջի Էմ Դեվելոփեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2024 թ. հունվարի 1-ն է։ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 օրվա ընթացքում որոշումը «պատշաճ ձեւով ուղարկել oտարվող uեփականության uեփականատերերին եւ oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց»: Իսկ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող 10-րդ oրը։

Վերոնշյալ տարածքի նկատմամբ հանրության գերակա շահը ճանաչվել է՝ հաշվի առնելով Երեւանի գլխավոր հատակագիծը եւ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 7-ի «Երեւանի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1402-Ն որոշումը։ Կառավարության 2021 թ. հուլիսի 29-ի որոշմամբ Երեւանի քաղաքապետը լիազորվել է ՀՀ անունից «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: Ի դեպ, կառավարության 2007 թ. համապատասխան որոշմամբ տարածքի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ եւ տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Լիդեր Մոբիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:  Բայց հետո այս ընկերությունը սնանկ էր ճանաչվել, եւ քաղաքաշինական ծրագիրը չէր իրականացվել։ Իսկ արդեն 2017 թ. արձանագրությամբ կառավարությունը հավանություն էր տրվել «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերության ներկայացրած՝ Կենտրոն վարչական շրջանում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին:

Այն կիրականացվի 2 փուլով։ 1-ին փուլում նշված ինստիտուտի եւ դպրոցին հարակից 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում կկառուցվի բազմաբնակարան շենք, մոտ 955.69 քմ հողամասի վրա կապամոնտաժվի եղած շենքը եւ կկառուցվի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք։ 2-րդ փուլում նախատեսվել է  Ամիրյան փողոցի 76-80, Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում  նախկին ձեռքբերողի չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության եւ պետության կարիքների համար տարածքի իրացում: Ընկերությունն առաջին փուլով նախատեսվածն արել է, հիմա դիմել է ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար անհրաժեշտ գործառույթների իրականացման խնդրանքով, կցելով տարածքի կառուցապատման էսքիզը, համաձայն որի, հաշվի առնելով հարակից տարածքների արդեն իսկ խիտ կառուցապատված լինելու հանգամանքը, նախատեսվում է կառուցել 1 բազմաբնակարան շենք եւ 1 հասարակական նշանակության շինություն (երկու բազմաբնակարան շենքի փոխարեն)՝ ստորգետնյա միասնական հարկերով:

Սա հաշվի առնելով՝  տարածքի հանրային գերակա շահ ճանաչվող օտարման գոտին առաջարկվում է սահմանել մոտ 4090 քմ: Բացի այդ՝ 2017 թ. արձանագրության որոշման ընդունման պահին հողամասի 1 քմ կադաստրային արժեք սահմանված է եղել 60 հազ. դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 330 հազ. դրամ, ինչը  լրացուցիչ ֆինանսական բեռ է ձեռքբերող կազմակերպության համար:

Մի խոսքով, ակնկալվում է, որ մասնավոր ներդրումների հաշվին Երեւանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը եւ Գլխավոր պողոտայի տվյալ հատվածում կարդիականացվի տարածքը։ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եւ եկամուտների էական ավելացում ու նվազեցում չի նախատեսվում:

Թեգեր: Կառավարություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Զորավարժություններ՝ միտված «միացյալ զինված ուժերի» ստեղծմանը

Զորավարժություններ՝ միտված «միացյալ զինված ուժերի» ստեղծմանը

«Արցախի հերոս» կոչումը՝ հետմահու

«Արցախի հերոս» կոչումը՝ հետմահու

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist