Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ադրբեջանը «գնդակոծում» է ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի հիմքերը

Հրադադարի խախտման աննախադեպ ծավալով է Բաքուն «ողջունում» տարածաշրջան ժամանածներին

Նոյեմբերի 23, 2022
Հանրապետություն
Դավադիր նկրտումներ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին նախորդող օրերին ադրբեջանական զինուժն աննախադեպ ծավալների է հասցրել Արցախ-Ադրբեջան շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունենալու նաեւ  ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ երկրների բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներն այս օրերին գտնվելու են Երեւանում:

Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվելու են ռազմաքաղաքական այս դաշինքի հիմնադրույթային անվտանգային հարցեր: Այն վերաբերելու է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների անվտանգությանը, իսկ վերջիններից այդ հարցում ներկայում լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած Հայաստանը: Գործընթացների եւ իրողությունների այս համայնապատկերում սադրանքների քանակը միտումնավոր բարձրացնելու պաշտոնական Բաքվի նման աննախադեպ քայլը միանշանակ իր հիմքերը եւ հստակ ուղերձներն ունի:

Արցախում եւ Հայաստանի սահմաններին հրադադարի խախտման դեպքերն Ալիեւի արած վերջին հայտարարության համալիր շարունակությունն էին: Ադրբեջանի իշխող կուսակցության համաժողովի ժամանակ Բաքվի առաջնորդը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի: Այս ցինիկ վարքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթի տրամաբանական շարունակությունն է: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ Ալիեւը, ըստ էության, շարունակել է Բելառուսի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած տեսաձայնագրությունում արտահայտած մտքերը: Այդ նույն ելույթի ժամանակ Բաքվի առաջնորդը հայտարարեց, որ Հայաստանը Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ցանկացել է կազմակերպության անդամ «բարեկամ» պետությունների հանել Ադրբեջանի դեմ:

Թերեւս, Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հրապարակված այդ տեսաձայնագրությունից ստացած սեփական ընկալումներն են Ադրբեջանի ղեկավարին այսօր առիթ տվել հայկական պետությունների սահմաններին աննախադեպ ցինիկությամբ համատարած հրադադարի  ռեժիմը խախտել: Այստեղ պետք է արձանագրել, որ հիշատակված դրսեւորումներն աննախադեպ են ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, ինչի հասցեատերն այստեղ այնքան էլ Հայաստանը չէ: Այսպես՝ նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաեւ Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել էր հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Բոլոր դեպքերում ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ հանդիպման վայրից մի քանի հարյուր կիլոմետրի վրա Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման համակարգված քայլերը հստակ ուղերձներ են պարունակում ռազմաքաղաքական այս կազմակերպությանը: Բաքուն փաստացի անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմանին: Ադրբեջանի նման վարքին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ համարժեք անդրադարձն ու արձագանքն այս դեպքում պարտադիր են, հակառակ դեպքում՝ կազմակերպության եւ՛ ներսում, եւ՛ նրա սահմաններից դուրս անհասկանալի կլինեն քննարկվող անվտանգային հարցերի բնույթը, գաղափարաբանական հիմքերը եւ նպատակները, ինչն առաջին հերթին կհարվածի ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի հեղինակությանը: Այլ կերպ ասած՝ այսօր Ադրբեջանը Արցախում եւ Հայաստանում կրակում է… ՀԱՊԿ-ի հիմքերի ուղղությամբ:

Թեգեր: Ալեքսանդր ԼուկաշենկոՀԱՊԿՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Եթե թանկանա, ապա կսուբսիդավորվի

Եթե թանկանա, ապա կսուբսիդավորվի

Հետդարձի ճանապարհ չկա

Ահաբեկչությամբ եւ սպառնալիքներով խաղաղություն չեն պարտադրում

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist