Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը փոխանցեց Բելառուսին

Կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ղազախստանի ներկայացուցիչը

Նոյեմբերի 24, 2022
Հանրապետություն
Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը փոխանցեց Բելառուսին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
253
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանում երեկ կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։ Նիստի մեկնարկից առաջ տեղի էր ունեցել ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստ, որի ժամանակ քննարկվեցին ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ դրանց հետեւանքով կազմակերպության անդամ երկրների համար հնարավոր ռիսկերը։ Նիստի շրջանակներում քննարկվել եւ ստորագրվել է 24 փաստաթուղթ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձավ վերջին շրջանում առավել սրությամբ դրսեւորվող միջազգային գործընթացներին, որի համատեքստում համատեղ նիստը հատուկ նշանակություն է ձեռք բերում։ «Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրները զորամիավորումներ են տեղակայում, կատարելագործում են ռազմական ենթակառուցվածքները՝ դրանք ավելի մոտեցնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին։ Բնականաբար, սա լրացուցիչ մարտահրավեր է ստեղծում մեր կառույցի համար։ Հակամարտության սրացման միտումներ կան, այդ թվում՝ այլ պետությունների ներգրավմամբ»,-ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Անդրադառնալով մեր տարածաշրջանին՝ Զասը նշեց, որ «ՀՀ կառավարության եւ այլ մասնակիցների ջանքերը դրական դեր են խաղում խաղաղության պայմանագրին հասնելու, սահմանների իրավական ճշգրտման եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ»։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկատվությունը հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին. «Հայաստանին սպառնացող վտանգների վերաբերյալ ՀԱՊԿ-ը երեք արտահերթ նիստ է ունեցել՝ նվիրված Հայաստանի Հանրապետության համար առաջացող սպառնալիքներին։ Ընդհանուր առմամբ՝ համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը ՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների եւ առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»։

Ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը։ Այդ նպատակով առաջիկայում նախատեսում են անցկացնել մարտավարական եւ մարտավարական-հատուկ զորավարժություններ ՀԱՊԿ երկրների հավաքական ուժերի ներգրավմամբ՝ մտահղացման մեջ ներառելով խաղաղապահ առաքելության տարրեր։ «ՀԱՊԿ-ի զինանոցում ստեղծվել եւ կատարելագործվում են ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, անօրինական միգրացիային եւ թմրանյութերի շրջանառությանը հակազդելու արդյունավետ մեխանիզմներ»,- նշեց Զասը՝ շեշտելով, որ շարունակվում է ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ներդրման գործընթացը։

Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, հանդես գալով բացման խոսքով, ՀՀ վարչապետը շեշտեց, որ վերջին 2 տարում Հայաստանն առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել, եւ այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չի պահել ագրեսիվ քայլերից։ «Փաստացի մինչ օրս կազմակերպության անդամ պետություններին չի հաջողվել որոշում կայացնել Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ–ի վարկանիշին ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս»,- ասաց նա։

Երեկ ավարտվեց ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահությունը։ Այս շրջանը բավական հագեցած էր նրանով, որ նշվեց Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին 2023 թ. հունվարի 1-ից կփոխարինի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը, վերջինս նախկինում եղել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպանը։ Գագաթնաժողովին ներկա էին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին սպառնալիքները հետ մղելու համար։ Հայաստանը կազմակերպության հիմնադիր անդամներից է, սակայն ռազմաքաղաքական դաշինքի անդամները դիվանագիտական լուծումներ են առաջարկում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ։ Ավելին՝ մտորումների տեղիք էր տվել գագաթնաժողովից երկու օր առաջ՝ նոյեմբերի 21-ին դիվանագետ, Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի՝ «Փաստարկներ եւ փաստեր» շաբաթաթերթին տված հարցազրույցում տեղ գտած որոշ մտքեր. պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը կարող են Հայաստանին ավելի եռանդուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում, Կոսաչովն արձագանքել էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը չի մտնում կազմակերպության իրավասության մեջ»: Մինչդեռ Պայմանագրի առանցքային 4-րդ հոդվածում ասվում է. «Եթե մասնակից պետություններից որեւէ մեկը ենթարկվում է ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտվի որպես ագրեսիա սույն պայմանագրի մասնակից բոլոր պետությունների դեմ«։

Թեգեր: ԲելառուսՀԱՊԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արեւմուտքն անտեսում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը

Արեւմուտքն անտեսում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը

ՆԱՏՕ-ն չի կողմնորոշվում

ՆԱՏՕ-ն չի կողմնորոշվում

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist