Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ եւ ՌԴ միջեւ էներգետիկ փոխգործակցության խորացումն անհրաժեշտություն է

Նոյեմբերի 25, 2022
Հանրապետություն
ՀՀ եւ ՌԴ միջեւ էներգետիկ փոխգործակցության խորացումն անհրաժեշտություն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
119
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ գործադիրը երեկվա նիստում որոշեց հավանություն տալ 2022 թ. հուլիսի 18-ին Մոսկվայում ստորագրված՝ «ՀՀ կառավարության եւ ՌԴ  կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ  նախագահի հրամանագրի նախագծին:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013 թ. դեկտեմբերի 2-ին եւ ՀՀ ԱԺ կողմից վավերացվել 2013 թ. դեկտեմբերի 23-ին: Այդ համաձայնագրում ցայսօր 6 փոփոխություն է կատարվել։ Այս տարվա հուլիսին ստորագրված արձանագրության նպատակը նույնպես փոփոխություններն են համաձայնագրի մի շարք հոդվածներում եւ հավելվածում։ ՀՀ ԱԳՆ-ն խնդիր չի տեսնում արձանագրության հաստատման առումով, քանի որ այդ «վավերացումը կամ հաստատումը միտված է փոխշահավետության սկզբունքի հիման վրա՝ կողմերի միջեւ քննարկվող ոլորտում երկարատեւ ու արդյունավետ տնտեսական կապերի հետագա զարգացմանը»: Այնպես որ՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության առումով այդ վավերացումը նպատակահարմար է գտնում։

2013 թ. համաձայնագրի 11-րդ հոդվածի համաձայն` կողմերի փոխադարձ համաձայնությամբ համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ՝ ձեւակերպելով համապատասխան արձանագրությամբ, որը համաձայնագրի անբաժանելի մաս է: Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղեկանքի, արձանագրությամբ նախատեսվում է տարեկան 34.79 մլն ԱՄՆ դոլար գումարի վճարում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Այդ 34.79 մլն-ից 31.79 մլն դոլար գումարը կապիտալ ներդրումների վերադարձի, իսկ 3 մլն դոլարը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման եւ սպասարկման ծախսերի փոխհատուցման ապահովման համար է։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է եղել առեւտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաեւ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետեւանքով «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումները ոչ միայն հետ չեն գնվել, այլեւ վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Ըստ ՏԿԵՆ-ի, «արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի  վերագործարկմանը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը»։

Բացի դա՝ արձանագրությամբ նախատեսվում է «Երեւանի ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։ «Արձանագրությունը կազմվել եւ ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տեւած բանակցությունների արդյունքում։ Արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջեւ էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը» (ՏԿԵՆ-ի համոզմունքն է): Այս պատճառով ՏԿԵՆ-ն էլ է նպատակահարմար գտնում  արձանագրության հաստատումը ՀՀ նախագահի կողմից:

Դեմ չի արտահայտվում նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ հաշվի առնելով ՏԿԵՆ-ի փաստարկները։ Մասնավորապես՝ որ 2013 թ. համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին նշյալ արձանագրությամբ վերահաստատվում է «Երեւանի ՋԷԿ»-ի պարտքը «Գազպրոմ Արմենիա»-ին ու «Տրանսգազ» ՓԲԸ-ին։ Նաեւ՝  որ նշվում է այդ պարտքի մարման պարբերականությունը, եւ նոր պարտավորություններ չեն առաջանում։ Ինչպեսեւ այն, որ արձանագրությամբ սահմանված տարեկան 34.79 մլն ԱՄՆ դոլար գումարը ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատած Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի սակագնում։ Ըստ այդմ՝ արձանագրությունում Հայաստանի համար ֆինանսական նոր պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող  դրույթներ առկա չեն:

Բայց… այստեղ կա մի բայց, որ անհրաժեշտ է փաստել։ 2021 թ. դեկտեմբերի 23-ի նիստում երբ կառավարությունը հաստատեց որոշումը, որով նախատեսվում է տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար, ու խոսվում էր այն մասին, որ դա թույլ կտա 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խմ-ի համար, կար եւ այսօր էլ կա մի նրբություն, որ հարկ է հիշեցնել. մատակարարվող գազի գնի կողքին կա նաեւ կալորիականության ցուցանիշը (7900 կկալ/խմ)։ Սա նշանակում է, որ պարբերաբար կարող են գնային ճշգրտումներ արվել։

Թեգեր: գազԳազպրոմԳազպրոմ ԱրմենիաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀԱՊԿ-ն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չէ

ՀԱՊԿ-ն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չէ

Անօդաչուները նաեւ… Մարտակերտ հասան

Անօդաչուները նաեւ… Մարտակերտ հասան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist