Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խաչմերուկային մեր դիրքը մեզ պետք է օգնի

Հաստատելու Հայաստանի գեոտնտեսական սուբյեկտայնությունը

Նոյեմբերի 26, 2022
Հանրապետություն
«Իրանի ճանապարհը Հայաստանով դեպի Եվրոպա միշտ պետք է բաց լինի»
17
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որ իսկական փորձաքար է դարձել հայկական դիմադրողականության ստուգման, լավագույնս ցույց է տալիս նաեւ աշխարհաքաղաքական իրադարձությունները, որ կառուցվում են Հայաստանի շուրջ ու Հայաստանի դեմ։ Սա, իհարկե, չի ենթադրում, թե չենք կարող հանուն մեր շահի աշխատել. աշխարհաքաղաքականությունն ամեն պահի փոխվել կարող է։ Բայց ներկայիս պահը լավագույն ցուցիչն է հենց մեզ համար՝ խորքային հասկանալու, թե ինչ նշանակություն ունի Սյունիքը թե՛ ՀՀ-ի պետականության եւ թե՛ ընդհանրապես ամբողջ հայության համար։  

Միջազգային մի պարբերական կա, որ ի հակադրություն իր անվան, բնավ էլ ազգային շահն ու հետաքրքրությունը չէ, որ պահպանում է կամ, ավելի ստույգ, պահպանում է աշխարհաքաղաքական հստակ կենտրոնների շահերը՝ ի վնաս հայկական ազգային շահի։ Երկու ամիս առաջ, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին», այն շտապ բացելու անհրաժեշտության «հիմնավորումներն» էր ներկայացնում։ Հոդվածի հեղինակն էլ ամերիկյան արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող էր։ Հոդվածագիրը նշում է (սեպտեմբերին է տպագրված հոդվածը), որ «վերսկսված ռազմական գործողությունն ամենադաժանն է» 2020 թ. հաստատված հրադադարից հետո, որ երկու երկրների (Հայաստանի եւ Ադրբեջանի) միջեւ խաղաղության բանակցությունները սպառնալիքի տակ են։ Բայց նա չի շտապում «բացահայտել» մեղավորին, չի խոսում այն մասին, թե ով է խաղաղության անվան տակ պարբերաբար հայատյացության դրսեւորումները ռազմական գործողություններով ցույց տալիս։ Նրան հուզում է միայն այն, որ, իր իսկ խոսքերով, երկու երկրների միջով անվտանգ տարանցիկությունը, որից կախված է համաշխարհային շուկան, սպառնալիքի տակ է։ Բնականաբար, հոդվածագիրը չի խոսում այն փաստից, որ Ադրբեջանը 2020 թ. հրադադարից հետո նույնիսկ հարձակվել է Հայաստանի ինքնիշխան պետության վրա, տարածքներ օկուպացրել, սպառնում է Հայաստանին մինչեւ անգամ Երեւան մտնելու մտադրությամբ, բացահայտ վայրահաչում, որ թույլ չի տա Հայաստանին վերականգնել սեփական զինական ուժերը եւն։ Արեւմտյան այս քարոզիչը միայն Հայաստանից է ապացույց ուզում առ այն, որ ՀՀ-ն Արեւմուտքի բարեկամն է, իսկ դրա համար «պետք է կառուցի Զանգեզուրի միջանցքը»։ Որովհետեւ «համաշխարհային մատակարարման ուղիների Ռուսաստանի շրջափակման պայմաններում քիչ կենսունակ լուծումներ կան Արեւելքից Արեւմուտք ապրանքներ փոխադրելու համար: Դրանցից ամենաօպտիմալը Զանգեզուրի միջանցքն է»։ Հասկանալի է՝ ոչ մի խոսք այն մասին, որ այսպես կոչված այդ միջանցքը վտանգում է հայկական ազգային ու պետական շահերի անվտանգությունը։

Սեպտեմբերի 20-ին հրապարակված այդ հոդվածից մեկ մեջբերում էլ անենք, ըստ որի`  «շարունակելով արգելափակել Զանգեզուրի միջանցքը՝ Հայաստանը խաղում է» մոսկովյան՝ համաշխարհային տնտեսությունը խեղդամահ անելու սցենարով։ «Միեւնույն ժամանակ պոպուլիստական հակաթուրքական եւ հակաադրբեջանական հռետորաբանության սերունդները նեղացրել են հայ քաղաքական գործիչների համար հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, այժմ ժամանակն է, որ Հայաստանը որոշի, թե արդյոք նա Արեւմուտքի բարեկա՞մն է, ինչպես հաստատակամորեն պնդում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նրա ուժեղ սփյուռքը, թե՞ ոչ: Եթե այդպես լինի, ապա նա պետք է վերսկսի խաղաղ բանակցություններն Ադրբեջանի հետ եւ օգնի բացել Զանգեզուրի միջանցքը»։ 

Փաստորեն, դատելով հրապարակումից, որպեսզի 1. «համաշխարհային տնտեսությունը» խեղդամահ չլինի, Հայաստանն ինքը պետք է ընտրի մահվան ճանապարհը, 2. որպեսզի ապացուցի, որ Արեւմուտքի բարեկամն է, պետք է անտեսի սեփական շահը, 3. որպեսզի «նեղ» չերեւանք, պետք է լայն միջանցք բացենք աշխարհի համար, 4. որպեսզի հակաթուրքականությունն ու հակաադրբեջանականությունը պոպուլիզմ ու հռետորաբանություն չհամարվեն, պետք է աշխարհին նաեւ հարց չտանք, թե ինչու հապա թյուրքական կողմի՝ պետական մակարդակով կիրառական հայատյացությունը հակահայկականություն չի որակվում։ Շարունակել կարող ենք, բայց անիմաստ է։ Թյուրքական կողմի հակահայկականությունը աշխարհը չի տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հայկական շահն առաջ մղելու կենսունակ լուծումներ գործնականում չենք տվել։

Համապատկերում պարզ է դառնում, որ աշխարհաքաղաքական կենտրոններն ուզում են հենց միջանցքի բացում, թեեւ 2020 թ. Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված հրադադարի հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Այն, ինչի մասին խոսք կա՝ ճանապարհների ապաշրջափակման, կենտրոններին պետք չէ։

Այս պայմաններում արդեն առավել քան հստակ է՝ Հայաստանի համար մեր երկրի շուրջ սեղմվող օղակ է լինելու նաեւ հենց ճանապարհների ապաշրջափակումն էլ։ Հաճախ է կրկնվում այն միտքը, որ հանրության մի շերտ այդպես էլ չի ընկալում, թե ինչու թշնամի երկրների հետ ճանապարհների ապաշրջափակում ասվածն իրականում մեզ համար շրջափակում է լինելու։  Բայց, ինչպես ասում են, «գրքին երկու երեսն ալ կարդալու է», այն է՝ հանրության լայն շերտերը պարտավոր չեն գիտակցել անվտանգային ռիսկերն ու աշխարհաքաղաքական գործընթացների բոլոր նրբությունները: Այդ ռիսկերը հնարավորինս չեզոքացնելը պետության պարտականությունն է։ Պարզ բացատրություն կա այն հարցի, թե ինչու միջանցքից բացի, վտանգավոր է նաեւ ճանապարհների ապաշրջափակումը։ Որովհետեւ նախ՝ այս պահի դրությամբ թշնամին ամենօրյա պարբերականությամբ հաջողությամբ ապացուցում է, որ ինքը խաղաղություն չի ուզում, եւ հետո՝ Անկարան ու Բաքուն տարածաշրջանային այնպիսի տրանսպորտային ճարտարապետություն են գծում, որում այս պահի դրությամբ մենք շահառու չենք։ Ընդամենը դիտարկվում ենք որպես թուրք-ադրբեջանական մերձեցման տարածք, ոչ թե ինքնուրույն սուբյեկտ։ Սա պատկերացնելու համար դիտարկում ենք տարածաշրջանային տրանսպորտային լոգիստիկան, ինչի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք, եւ ամեն ինչ պարզ կդառնա։

Բացի դա՝ մեր եւ թշնամու միջեւ պատերազմն ավարտված չէ. Ադրբեջանը ամեն օր մեզ դա ապացուցում է, տարածաշրջանում էլ իրավիճակը պայթյունավտանգ է, դա էլ ամեն օր հուշում են աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային դերակատարները։ Այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակում, հասկանալի է, լինելու է իրականում միակողմանի շահավետությամբ՝ ընդ որում ոչ հօգուտ մեզ։ Քանզի տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման քաղաքականություն ասվածի ներքո բացառապես խոսվում է թուրք-ադրբեջանական տրանսպորտային կապի դիվերսիֆիկացման մասին, ինչը ցայտուն երեւում է եւ՛ Ալիեւի, եւ՛ Էրդողանի հռետորաբանության մեջ։ Այս ամենի երեւակումն էլ հենց հիշյալ հրապարակումն է, երբ ապաշրջափակման շահառուները «չեն տեսնում» հակահայկականությունը, հակահայկական շահերը, ինքնիշխան մեր պետության որոշ տարածքների՝ թշնամու կողմից օկուպացված լինելը, եւ եթե կոչ են անում Հայաստանին բացել տնտեսական ճանապարհները, ապա չեն խոսում, որ այդ ապաշրջափակում, բացում կոչվածը իրականում կապանք է լինելու Հայաստանի համար՝ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական առումներով։

Ապաշրջափակման քաղաքականություն կոչվածը Հայաստանի խաչմերուկային դիրքի պատճառով Հայաստանին մտցրել է գլոբալ աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Սյունիքի շուրջ ծավալվող գործընթացները (ճանապարհներ եւ այսպես կոչված միջանցք) մեր տարածաշրջան են բերել բոլոր գլոբալ խաղացողներին։ Ափի մեջ կարող ենք տեսնել հակաիրանական պլացդարմի ձեւավորումը, իսրայելական շարժերը, պանթյուրքիստական գաղափարախոսության ծավալումները, Արեւմուտք-Ռուսաստան հակադրությունները, հակաթուրքական կոալիցիայի ձեւավորման նախադրյալները եւն։

Հայաստանի աշխարհագրորեն խաչմերուկային դիրքը մեզ պետք է ոչ թե նեղի, այլ ճիշտ հակառակը՝ թեւեր տա, ազգային անվտանգության ամուր հիմքերից մեկի՝  տրանսպորտային անվտանգության ուղիները ցույց տա, սեփական շահը հետապնդելու կամք հաղորդի։ Եվ այդ ուղիները կան։ Պետք է նոր թափ հաղորդել մեր Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը՝ մեր երկիրը Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ կապի ապահովման կարեւոր դերակատար դարձնելու համար: Եվ այս պարագայում, երբ խոսքը լոգիստիկ կապերի մասին է, միայն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին չէ, որ ներառված է։ Մենք մեր տարանցման ներուժը կարող ենք օգտագործել նաեւ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ կառուցքի ձեւավորմամբ (Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի միջեւ փոխադարձ հոսքեր)։ Մի ով բանիվ` եթե Հայաստանը ուզում է հաստատել իր գեոտնտեսական սուբյեկտայնությունը, ապա պետք է չվարանի առաջնորդվել ազգային շահով։

Թեգեր: ԶանգեզուրՀյուսիս-հարավճանապարհմիջանցքՍյունիք
Կիսվել7Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մեր մեծագույն խնդիրը… մեզնից ծնվածներն են

Մեր մեծագույն խնդիրը… մեզնից ծնվածներն են

Պարտված հերոսի անմահությունը

Պարտված հերոսի անմահությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist