Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տորպեդահարելով բանակցային գործընթացը եւ կրակելով սահմանին

Տարածաշրջանային խաղաղության համար միջնորդները պետք է փոխեն Բաքվի հետ խոսելու ձեւն ու հարաբերվելու գործիքակազմը

Նոյեմբերի 29, 2022
Հանրապետություն
Ո՞րն է ռուս խաղաղապահների դեմ Բաքվում «բեմադրած» թատրոնի… իմաստը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայում բանակցային փուլում է, եւ տրամաբանական է, որ դրանում առաջընթաց ապահովելու համար պետք է կայանան հանդիպումներ՝ առաջին հերթին պետությունների ղեկավարների բարձրագույն մակարդակով: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից Ալիեւի հրաժարվելը նոր մակարդակի վրա է բարձրացնում պաշտոնական Բաքվի ապակառուցողական կեցվածքը: Վերջինս արդեն պատրվակներ է փնտրում ՀՀ վարչապետի հետ հանդիպումներից խուսափելու համար: Սա այն դեպում, երբ պաշտոնական Բաքուն է պարբերաբար հայտարարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի՝  արագ կնքման անհրաժեշտության մասին:

Բրյուսելյան հանդիպումից հրաժարվելը, ինչպես սովորաբար լինում է Բաքվի առաջնորդի դեպքում, հիմնավորվում է անհեթեթ պատճառաբանությամբ: Վերջին ապակառուցողական քայլը նա պատճառաբանեց արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի հայամետ դիրքորոշմամբ՝ ակնարկելով Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւը եւ Ֆրանկոֆոն երկրների կոնֆերանսի ընդունած՝ ադրբեջանական սեպտեմբերյան վերջին ագրեսիան դատապարտող հայտարարությունը: Բայց Բաքվի առաջնորդը նախընտրեց իր խոսքում հիշատակել միայն Ֆրանսիայի նախագահին՝ ասելով, որ Մակրոնը հայամետ եւ հակաադրբեջանական քաղաքականություն է վարում, ուստի Փարիզը չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին: Այդ հայտարարությանը հետեւեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պարզաբանումը, որում ասվում էր, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունները: «Փարիզը, ինչպես միշտ, հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում եւ Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող քննարկումների շարունակականությանը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ Ալիեւը նման հիմնավորում է բերում այն դեպքում, երբ Պրահայի վերջին՝ քառակողմ հանդիպմանն է պայմանավորվածություններ ձեռք բերվել հանդիպումները շարունակելու մասին, ինչը նշանակում է, որ հետագա հանդիպման ձեւաչափն էլ պետք է նույնը լինի: Այս մասին պարտադրված էր պարզաբանում տարածել ՀՀ ԱԳՆ-ն: Հետեւաբար՝ Բրյուսելում նախատեսված հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի մասնակցության մասին Նիկոլ Փաշինյանի հիշատակումը որպես բանակցությունները խաթարելու փորձ գնահատելու Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հիմնազուրկ է:

Ստացվում է, որ Ադրբեջանը մի կողմից տորպեդահարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մյուս կողմից ամենօրյա ռեժիմով գնդակոծում Արցախի Հանրապետության պաշտպանական գիծը եւ ՀՀ սահմաններում տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները: Այլ կերպ ասած՝ Բաքուն ինքն է խաթարում բանակցային գործընթացը եւ դրանց դանդաղելու մեջ մեղադրում Հայաստանին՝ փորձ անելով հերթական ագրեսիայի համար հիմքեր իմիտացնել:

Հետեւաբար՝ Ադրբեջանը տարբեր պատրվակներով փորձում է խույս տալ այն բոլոր պարտավորություններից, որոնք ձեռք են բերվում վերջին հանդիպումների ժամանակ, ընդ որում՝ նա նման մոտեցում ունի ինչպես Ռուսաստանի միջնորդությամբ կայացած հանդիպումների, այնպես էլ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում անցկացվածների մասով: Սա էր պատճառը, որ ՌԴ նախագահը ՀԱՊԿ գագաթնաժողովից անմիջապես հետո հեռախոսազրույց ունեցավ Բաքվի առաջնորդի հետ՝ հերթական անգամ նրան հիշեցնելով, որ պետք է կատարվեն նախկինում  ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ ապաշրջափակվեն տարածաշրջանի հաղորդակցության ու տնտեսական ուղիները: Ալիեւին ուղղված` կառուցողական դաշտ վերադառնալու կոչեր հնչում են նաեւ ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից, որոնց Բաքուն պատասխանում է սահմանային սադրանքներով: Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է փոխի Ադրբեջանի հետ իր խոսույթի ձեւը եւ հարաբերվելու գործիքակազմը՝ եթե տարածաշրջանային կայունությունն իրոք առաջնային է նրա համար:

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանբանակցություններսադրանքսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Հայփոստը» հաջորդ տարվանից թոշակ ու նպաստ չի տա

«Հայփոստը» հաջորդ տարվանից թոշակ ու նպաստ չի տա

Հայաստան-Հնդկաստան փոխգործակցության անցյալն ու ապագան

Հայաստան-Հնդկաստան փոխգործակցության անցյալն ու ապագան

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist