Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Վարկի մայր գումարի եւ տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետը երկարաձգվեց

Այն տարածվում է 2022 թ. սեպտեմբերի 13-ից ծագած հարաբերությունների վրա

Դեկտեմբերի 2, 2022
Հանրապետություն
Դոլարի անկում. տնտեսական ու քաղաքական պատճառները եւ երեւակումը մեր տնտեսությունում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
139
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, մի շարք որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի շրջանակներում վարկերի կամ լիզինգի մարման ժամկետները երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին որոշում ընդունեց։ Այն տարածվում է 2022 թ. սեպտեմբերի 13-ից ծագած հարաբերությունների վրա եւ ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ըստ էկոնոմիկայի նախարարության` 2022 թ. սեպտեմբերին` «սահմանային ռազմական գործողություններով պայմանավորված», Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում տնտեսավարող շահառուների համար ֆինանսական կառույցների կողմից վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաեւ վարկի կամ լիզինգի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 31-ը՝ ֆինանսական կառույցի գնահատմամբ։ Ֆինանսական կառույցը յուրաքանչյուր շահառուի համար վարկի կամ լիզինգի մարման կամ  արտոնյալ ժամկետի երկարաձգման գնահատված առաջարկությունները կհամաձայնեցնի էկոնոմիկայի նախարարության հետ (ամբողջ տեղեկությունը պատկան այս կառույցինն է,- Ա.Մ.)։ Վերջինիս համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թ. սեպտեմբերին ռազմական գործողություններով գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող աջակցության ծրագրերի՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում տնտեսավարող շահառուների համար վարկերի կամ լիզինգի մարման, արտոնյալ ժամկետի երկարաձգման եւ ժամկետանց պարտավորություններ ունեցողների համար աջակցության ծրագրերի շահառու դիտարկելու անհրաժեշտությամբ։  

Գյուղոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում արդեն իսկ սահմանված է թե՛ վարկերի կամ լիզինգի մարման, թե՛ վարկի կամ լիզինգի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետ։ Սակայն, 2022 թ սեպտեմբերին սահմանային ռազմական գործողություններով պայմանավորված, նշված երեք մարզերում տնտեսավարող մի շարք շահառուների մոտ առաջացել են խնդիրներ՝ վարկերի եւ լիզիգի մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Ինչի հետեւանքով շահառուները կարող են դուրս մնալ աջակցության ծրագրերի շրջանակից եւ զրկվել աջակցությունից օգտվելու հնարավորությունից։

Ֆինանսական կառույցներից ստացված տվյալների համաձայն` ռազմական գործողություններով պայմանավորված՝  խնդիրներ ունեցող շահառուներն ունեն շուրջ 200.0 մլն դրամի վարկային պարտավորություններ։ Աջակցությունն, այնուամենայնիվ, պետք է շարունակվի, որովհետեւ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ։ Միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության եւ արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարեւորվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Միաժամանակ, երեկվա որոշմամբ աջակցության ծրագրերի Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում տնտեսավարող այն շահառուները, որոնք, ռազմական գործողություններով պայմանավորված, 2022 թ. սեպտեմբերի 13-ից հետո ունեցել են տվյալ վարկի կամ լիզինգի մասով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ, կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետեւանքով` վարկը կամ լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչեւ վարկի մարման կամ արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես վարկի կամ լիզինգի սուբսիդավորմամբ իրականացվող աջակցության ծրագրերի շահառուներ։

Որոշմամբ հետադարձ ուժ տալը պայմանավորված է այն հանգամանքով, որ  առաջարկվող կարգավորումն առնչվում է 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններով պայմանավորված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառուների մոտ առաջացած խնդիրներով։ Մասնավորապես, նշված օրերին ռազմական գործողություններ ծավալված տարածաշրջանների մի շարք տնտեսավարողներ մարտական գործողություններին մասնակցելու, բնակավայրերից հեռանալու կամ ռազմական գործողություններից տուժելու պատճառով հնարավորություն չեն ունեցել կատարելու վարկի հերթական վճարումը կամ մարումը։ Ինչի հետեւանքով շահառուները կարող են զրկվել աջակցության ծրագրերի մասնակից լինելու հնարավորությունից։

Որոշման նախագծի ընդունմամբ 2022 թ. պետական բյուջեում լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 4.6 մլն դրամ։ Իսկ հաշվարկը կատարվել է շուրջ 90 պոտենցիալ շահառուների, շուրջ 200.0 մլն դրամ վարկի մնացորդի 4 ամսվա մարման ժամկետի հաշվով։ Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ սա հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին` երկարաձգելու շահառուների վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաեւ՝ վարկի կամ լիզինգի մայր գումարի  կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը։ Դժվարին իրավիճակում հայտնված շահառուները հնարավորություն կունենան շարունակել օգտվել աջակցությունից, ծավալել գործունեություն եւ մարել վարկային պարտավորությունները։

ՀՀ Կենտրոնական բանկը հայտնում է, որ նախագիծը ներկայացրել է ՀՀ առեւտրային բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ նրանց տեսակետն իմանալու։ Եվ հայտնում է. «Ֆինանսական կազմակերպությունների կողմից դիտողություններ եւ առաջարկություններ չկան»։ Դիտողություններ եւ առաջարկներ չի ունեցել նաեւ արդարադատության նախարարությունը։

Առաջարկներ է ներկայացրել ֆինանսների նախարարությունը։ Ըստ այդմ՝ գործընթացի նպատակայնության ապահովման եւ արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկել է սահմանել քննարկվող գործընթացի համար պետական աջակցության ծավալի հստակեցման եւ ֆիսկալ ռիսկերի կառավարման որոշակի մեխանիզմներ։ Մասնավորապես՝ 1. շահառուների թվի հստակեցման եւ նախատեսվող օժանդակության ոչ նպատակային կիրառման ռիսկերի նվազեցման նպատակով առաջարկել է առանձնացնել ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակավայրերը եւ  գործընթացի նպատակահարմարությունը քննարկել միայն նշված բնակավայրերում գործունեություն ծավալող շահառուների համար, ինչպես նաեւ սահմանել ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շահառուներին այդ բնակավայրերում գործունեություն ծավալող այլ շահառուներից տարանջատման սկզբունքներ: 2. Հաշվի առնելով, որ նպատակը ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շահառուներին օժանդակելն է, ֆիննախն առաջարկել է սահմանել ֆինանսական կառույցների կողմից արտոնյալ պայմանների տրամադրման անհրաժեշտության գնահատման այնպիսի սկզբունքներ, որոնք հնարավորություն կտան առանձնացնել շահառուների ֆինանսական վիճակի վատթարացման պատճառները։ Առաջարկել է դիտարկել նաեւ շահառուների՝ մինչեւ ռազմական գործողություններն իրենց վարկային պարտավորությունները կատարելու պատմության ուսումնասիրման հնարավորությունները: Միաժամանակ հայտնել է, որ պետբյուջեի վրա ազդեցության գնահատման տեսանկյունից բացահայտման կարիք ունեն օժանդակության պոտենցիալ շահառուների (որոնց առկա վարկային պարտավորությունները կազմում են շուրջ 1.7 մլրդ դրամ) քանակը եւ 2022 թ. պետական բյուջեից անհրաժեշտ լրացուցիչ ծախսի (շուրջ 39.0 մլն դրամ) հաշվարկ-հիմնավորումները:

Ֆիննախի առաջարկը չի ընդունվել հետեւյալ պատճառաբանությամբ. «շահառուների թվի հստակեցման եւ նախատեսվող ոչ նպատակային կիրառման ռիսկերի նվազեցման համար ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակավայրերի եւ նշված բնակավայրերում տուժած շահառուների առանձնացումը նպատակահարմար չի համարվում, հաշվի առնելով, որ ռազմական գործողություններին մասնակցել են ոչ միայն տուժած բնակավայրերի շահառուներ, որոնք, անկախ տուժած լինելու հանգամանքից, մարտական դիրքերում գտնվելու կամ բնակավայրից հեռանալու պատճառով հնարավորություն չեն ունեցել սահմանված ժամկետում մարել վարկը կամ կատարել հերթական վճարումները։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար վարկի մարման կամ արտոնյալ ժամկետի երկարաձգման հարցը կարող է գնահատել միայն ֆինանսական կառույցը»։

Բացի դա՝ նպատակը ոչ միայն ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շահառուներին օժանդակելն է, այլեւ՝ ռազմական գործողություններին մասնակից, ինչպես նաեւ մարզում տնտեսավարող այլ շահառուներին օժանդակելը։ Մասնավորապես՝ ռազմական գործողությունների օրերին համապատասխան տարածաշրջաններում շահառուների` օբյեկտիվ պատճառներով մի քանի օր վարկի հերթական վճարումը ուշացնելու պատճառով վերջիններիս վարկը կարող է չդասակարգվել ստանդարտ դասով, ինչի հետեւանքով նրանք այլեւս չեն համարվի պետական աջակցության ծրագրերի շահառուներ, եւ կդադարեցվի վարկի սուբսիդավորումը։ Ուստի, ռազմական գործողություններով պայմանավորված, նշված մարզերում իրավիճակի սրման պայմաններում, շահառուներից յուրաքանչյուրի համար ֆինանսական վիճակի վատթարացումը կամ վարկային պարտավորությունների ժամկետին չկատարումը կարող է բնորոշվել տարբեր ձեւերով, եւ հստակ գնահատման սկզբունքների սահմանումը գործնականում հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով նախագծով գնահատման գործառույթը վերապահված է ֆինանսական կառույցներին, որի շրջանակում արտոնության տրամադրման համար ֆինանսական կառույցի կողմից կիրականացվի նաեւ մինչեւ ռազմական գործողությունները շահառուների վարկային պարտավորությունները կատարելու պատմության ուսումնասիրություն (այս մասով ֆիննախի առաջարկը մասամբ ընդունվել է)։

Թեգեր: վարկՏնտեսությունֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սարահարթի վրա է ամրոցը

Սարահարթի վրա է ամրոցը

Մարդկանց աչքերը ազատության լույսի դեմ բացող «հանճարի դեւը»

Մարդկանց աչքերը ազատության լույսի դեմ բացող «հանճարի դեւը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist