Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայ-չինական համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտություն կա

Դրան կարող է նպաստել նաեւ ակադեմիական դիվանագիտությունը

Դեկտեմբերի 3, 2022
Հանրապետություն
Հայ-չինական համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտություն կա
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
201
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանում երեկ մեկնարկեց «Չինաստան-Եվրասիա» 4-րդ համաժողովը, որի շրջանակներում 31 երկրների 62 գիտնականներ քննարկելու են Չինաստանի եւ եվրասիական մայրցամաքի երկրներին առնչվող աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հիմնական զարգացումներն ու մարտահրավերները։ Դրանք մասնավորապես վերաբերում են Եվրասիական անվտանգության խնդիրներին, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրորդ փուլին, Չինաստանի եւ հետխորհրդային եվրասիական պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ԵՄ-Չինաստան, Հնդկաստան-Չինաստան հարաբերություններին, Հնդկասիական ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ այլն։ Գիտաժողովին մասնակցում են 31 երկրներից 62 գիտնականներ, որոնց մի մասը Երեւանում է, մի մասը մասնակցում է օնլայն ձեւաչափով։ Աշխարհագրությունը բավական ընդգրկուն է՝ Վիեննայից Հոնկոնգ, Օքսֆորդից եւ Մոսկվայից։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի խոսքով` գիտաժողովի նպատակները բազմաշերտ են, այս օրերին մեր երկիրը գիտական կենտրոնների ուշադրության կենտրոնում է հայտնվում։ «Սա շատ լավ է Հայաստանի համար, քանի որ, գալով մեր երկիր, ոչ միայն մասնակցում են աշխարհաքաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերությունների թեմայով քննարկումներին, այլեւ հայտնվում են հայկական միջավայրում, տեսնում են Հայաստանը եւ վերադառնալով` պատմում մեր երկրի մասին։ Սա ակադեմիական դիվանագիտության կարեւոր մաս է կազմում»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ գիտաժողովներից հետո ստեղծվում է միջազգային թիմ, որը հետագայում աշխատում է գրքի վրա։ Այդ նպատակով աշխատում են աշխարհի լավագույն հրատարակչություններից մեկի՝ «Taylor and Francis»-ի հետ։ Մեկ գիրք արդեն իսկ տպագրվել է, երկրորդը լույս կտեսնի առաջիկայում, իսկ երրորդն էլ՝ գիտաժողովի արդյունքներն ամփոփելուց հետո։

Լրագրողների հետ զրույցում Սահակյանը նշեց, որ Չինաստանն աշխարհի երկրորդ գերտերությունն է, որն ակտիվ աշխատում է թե մեր տարածաշրջանում, մասնավորապես Վրաստանում եւ Ադրբեջանում, թե Մերձավոր Արեւելքում։ Այդ առումով Հայաստանի համար եւս անհրաժեշտություն է դառնում հարաբերությունների զարգացումը այս գերտերության հետ։ «Ներուժը շատ մեծ է, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, որը 2015-ից համաձայնություն ունի համակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ։ 2018-ին էլ հատուկ առեւտրատնտեսական պայմանագիր կնքվեց ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ։ Սա նույնպես բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում` զարգացնելու ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ համագործակցությունը»,- նշեց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ` ԵԱՏՄ-ում գտնվելը քաղաքական առումով մեզ լայն հնարավորություններ է տալիս, որպեսզի բազմակողմ դիվանագիտության միջոցով ամրապնդենք քաղաքական, տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ։ Վերջինս, լինելով ամենամեծ ներդրում իրականացնողը համաշխարհային տնտեսության մեջ, արդեն իսկ 200 մլրդ դոլար է ներդրել, սակայն եւս 800 մլրդ-ի հնարավորություն կա։ «Ահռելի երկիր է Չինաստանը, բայց պարտադիր չէ ամբողջ երկրի կտրվածքով տնտեսական հարաբերություններ զարգացնել։ Կարելի է համագործակցել մեկ-երկու նահանգի հետ։ Դրա համար պետք է հասկանանք, թե ինչ ենք ակնկալում ստանալ»,- ընդգծեց նա։ Այդպիսին կարող է լինել, օրինակ, Հոնկոնգը, որը տեխնոլոգիաների եւ նորարարությունների կենտրոն է, մինչդեռ Հայաստանը, ցավոք, անկախությունից հետո տեխնոլոգիական նորարարություններով չի առանձնանում։ Սահակյանը վստահ է, որ այդ ոլորտում կարելի է լուրջ աշխատանք տանել, առավել եւս, որ մեր երկրում տեխնոլոգիաների նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա։ Փակ սահմաններ եւ լոգիստիկ խնդիրներ ունեցող երկրի համար շատ ավելի արդյունավետ եւ հեշտ է զարգացնել այն ոլորտները, որոնք կախված չեն լինի լոգիստիկայից։ Տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն կտա Հայաստանին թեկուզ առանց տրանսպորտային խնդիրների լուծման զարգացնել տնտեսության այդ ճյուղը։

Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնը մեծ ձեռքբերում համարեց գիտաժողովի անցկացումը, որը կենտրոնանում է այնպիսի կարեւոր հարցերի վրա, ինչպիսիք են Չինաստանի եւ եվրասիական պետությունների փոխհարաբերությունները, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ «Չինաստանը մեծ դեր է խաղում միջազգային համակարգում բարեփոխումներ իրականացնելու գործում: Մեզ համար շատ կարեւոր են նաեւ աշխարհակարգի պահպանումն ու հակամարտությունների բացառումը։ Մենք պատրաստ ենք մեզանից կախված ամեն ինչ անել մարդկության համար լավ ապագա կառուցելու նպատակով: Չինաստանի եւ Եվրասիայի եվրասիական հետազոտությունների համաժողովն արդեն չորրորդ անգամ հաջողությամբ անցկացվում է՝ նպաստելով նոր գաղափարների եւ լուծումների ստեղծմանը: Այն լավ հնարավորություն է ինչպես Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ Չինաստանի եւ Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների շուրջ տարբեր հարցեր քննարկելու համար: Ես հույս ունեմ, որ տարբեր երկրների գիտնականներ եւ քաղաքական գործիչներ կօգտագործեն այս հնարավորությունը եւ կկիսվեն իրենց մտքերով ու գաղափարներով»,- ասաց նա: Ի դեպ, Մհեր Սահակյանը տեղեկացրեց, որ դեսպանը շրջագայում է Հայաստանի մարզերով` պարզելու համար դրանց հնարավորությունները, որպեսզի կապեր ստեղծի Հայաստանի եւ Չինաստանի շրջանների միջեւ։

ԵԱՏՄ ինտեգրացման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանն անդրադարձավ Չինաստանի եւ ԵԱՏՄ-ի ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերություններին` ընդգծելով դրանց վերլուծության գործնական նշանակությունը։ «ԵԱՏՄ-ն Եվրասիայի ինտեգրացիոն գործընթացներում հիմնական առաջմղիչ ուժն է, եւ պատահական չէ, որ հարաբերությունների զարգացումը Չինաստանի հետ ավելի ու ավելի է գրավում քաղաքական գործիչների, վերլուծաբանների, գործարարների ուշադրությունը»,- ասաց նա։ Ռազմավարական գործընկերներ լինելու հանգամանքը պայմանավորված է շահավետ աշխարհագրական դիրքով, քանի որ ԵԱՏՄ-ի երեք անդամ պետություններ՝ Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը սահմանակից են Չինաստանին եւ նաեւ խոշոր գործընկերներ են երկկողմ ձեւաչափում։ «Չինաստանը ներկա աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հավասարակշռության խախտման պայմաններում մեծ տնտեսական աճ է ունեցել։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը Չինաստանը դիտարկում է որպես միջազգային համագործակցության համատեղ զարգացման հնարավորություն, իսկ ԵԱՏՄ-ի եւ նախաձեռնության համագործակցությունը համարվում է միասնական եվրասիական տարածքի ստեղծմանն ուղղված առաջին քայլը»,- մանրամասնեց Բարսեղյանը՝ շեշտելով, որ Հայաստանի համար եւս շատ կարեւոր է Չինաստանի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով համաշխարհային ներկա փոփոխությունները։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանի խոսքով` աշխարհաքաղաքական նոր իրողությունների, տարածաշրջանային հակամարտությունների ֆոնին բոլորն են բախվում տնտեսական եւ քաղաքական լրջագույն մարտահրավերների։ Այդ ամենը ազդում է խոշոր տերությունների արտաքին եւ տնտեսական քաղաքականության վրա, ինչն էլ, իր հերթին, արտացոլվելու է փոքր պետությունների քաղաքականության վրա։ «Հիմա մենք աշխարհում ուժերի նոր հավասարակշռության ձեւավորման գործընթացի ականատեսն ենք, որտեղ արտաքին քաղաքականության վերանայումը անհրաժեշտություն է դառնում տարբեր միջազգային խաղացողների կողմից։ Այդ իսկ պատճառով քննարկումների ընթացքում կարծիքների փոխանակումները տեղեկատվական առումով կարեւոր են եւ թույլ կտան համակողմանորեն դիտարկել Չինաստանի դերը, նաեւ տնտեսական, քաղաքական հետաքրքրությունները համաշխարհային գործընթացներում։ Այդ ամենը թույլ կտա տեսնելու Հայաստանի եւ Չինաստանի փոխշահավետ համագործակցության հնարավորությունները»,- ասաց Ծառուկյանը։ Նրա համոզմամբ` ներկայումս երկու երկրների միջեւ կան բազմաթիվ չիրագործված հնարավորություններ։ Մեր տարածաշրջանն ունի տարանցիկ նշանակություն, եւ Հայաստանը ձգտում է հետ չմնալ այդ գործընթացից՝ առաջարկելով սեփական «Հայկական խաչմերուկ» հայեցակարգը։

ՉԺՀ ԱԳՆ դեսպանորդ-խորհրդական, բարեկամության, բարիդրացիության հարցերով Շանհայի համագործակցության կազմակերպության չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյն օրինակելի է համարում Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունները։ Նրա խոսքով` կարեւոր է համատեղ լուծումներ գտնել առկա խնդիրներն ու մարտահրավերները լուծելու համար։ Չինաստանի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ կարող է բացել տարածաշրջանի եւ աշխարհի համար, իսկ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այն հարթակն է, որը կարող է դառնալ օրինակելի միջազգային հանրության համար։

Թեգեր: ԵԱՏՄՉինաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ԵԱՏՄ-ում Հայաստանի ու Իրանի գործակցությունը նոր որակ կստանա

ԵԱՏՄ-ում Հայաստանի ու Իրանի գործակցությունը նոր որակ կստանա

Ահաբեկչության գլխատումը շարունակվում է

Ահաբեկչության գլխատումը շարունակվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist